Ռուսաստանի վետոն և միաբևեռ աշխարհի հեռանկարը

Ասում են՝ համակարգերը հաստատուն են մնում, երբ հավասարակշռող զույգ բևեռ են ունենում: Եթե բևեռներից մեկը խախտվում է, խախտվում է ամեն ինչ: Պատկերացրեք՝ Երկրագունդը զրկվում է իր բևեռներց մեկից և սկսում տարածության մեջ հածել:

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ապրիլի 12-ին քննարկել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը՝ նկատի ունենալով ապրիլի 4-ին այդ երկրի Հան Շեյհուն քաղաքում քիմիական զենքի կիրառման մեղադրանքը:

Պատժամիջոցների նախագիծը Անվտանգության խորհրդի քննարկմանն են դրել ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան (հաղորդել է RIA Novosti-ն): Բանաձևին կողմ է եղել 10 երկիր, Չինաստանը ձեռնպահ է մնացել, Բոլիվիվիան դեմ է քննարկել: Ինչպես և ակնկալվում էր` Ռուսատանը օգտագործել է վետոյի իր իրավունքը, և բանաձևը քվեարկության չի դրվել: ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վլ. Սաֆրոնկովը հայտարարել է, թե Ռուսաստանը նպատակահարմար չի համարում, որ այդ հարցը քննարկման դրվի:

Ուշագրավ է, որ մինչև վետոյի մասին հաղորդագրության տարածվելը, բազմաթիվ լրատվամիջոցներ արդեն տեղեկացրել էին, թե ինչպես է Սաֆրոնկովը հակադարձել Ռուսաստանի վերաբերյալ Մեծ Բրիտանիայի ներկայացուցչի վիրավորական խոսքերին: Նաև հրապարակել էին Վլադիմիր Պուտինի դիտողությունը, թե շատ երկրների ղեկավարներ չինական խաղալիքի նման գլուխները որպես համաձայնության նշան տմբտմբացնում են` երբ Թրամփն է խոսում:    

Ասում են՝ համակարգերը հաստատուն են մնում, երբ հավասարակշռող զույգ բևեռ են ունենում: Եթե բևեռներից մեկը խախտվում է, խախտվում է ամեն ինչ: Պատկերացրեք՝ Երկրագունդը զրկվում է իր բևեռներց մեկից և սկսում տարածության մեջ հածել: Սա կարելի է պատկերացնել փչած փուչիկի օրինակով՝ օդով լցված թաղանթի մի կողմը հաստատուն կպած է մարդու ձեռքին, իսկ մնացած ամբողջ գուդը ամենաթեթև քամուց անգամ ցնցվում է: ԱՄՆ-ի երազած՝ քաղաքականապես միաբևեռ աշխարհում ապրելը թերևս ուղղակի կործանարար կլինի:

Այս տեսանկյունից Թրամփին առարկողներ իրոք անհրաժեշտ են, և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Չինաստանի, Բոլիվիայի, ՌԴ-ի պահվածքը գուցե որոշակի տեսանկյունից փրկություն է: