ԱՄՆ-ՉԺՀ առևտրային առճակատումից նավթի համաշխարհային գներն ընկել են

«Առևտրային պատերազմի» «ձեռնոցն» ընդունելով՝ Չինաստանի առևտրի նախարարը երեկ հայտարարել է, որ օգոստոսի 23-ից սկսած, իրենք ևս մաքսատուրքեր կսահմանեն ամերիկյան ապրանքների երկրոդ ցանկի համար:
 
Դրանց արտահանումը կազմում է տարեկան 16 մլրդ դոլար: Մաքսատուրքերի բարձրացումը կներառի, մասնավորապես, ավտոմեքենաների, օդային փոխադրամիջոցների վառելանյութի, պահեստամասերի, բժշկական սարքավորումների, ածխի և գազի թափոնների տարբեր տեսակների ոլորտները:
 
Չեն ուշացել կատարվածի վերաբերյալ վերլուծաբանների կանխատեսումները: Նշվել է, որ նույն օրվա երեկոյան արդեն Brent и WTI մակնիշի նավթի համաշխարհային գները կիջնեն միջինը 3,3%-ով, քանի որ ներդրողները խաղարկում են նորությունն այն մասին, թե Չինաստանը մաքսատուրքեր է սահմանում ամերիկյան ապրանքների նկատմամբ: Դրան կնպաստի նաև ԱՄՆ-ի նավթային պաշարների վիճակագրությունը, որոնք, պարզվել է, ակնկալածից ավելի են, ինչպես ցույց են տալիս գործարքների տվյալները: Բացի այդ, առևտրականներն արձագանքում են պաշարների վերաբերյալ ԱՄՆ էներգետիկայի նախարարության տվյալներին:
 
Օգոստոսի 8-ին, երբ Երևանում նոր սկսել էր մթնել, արդեն իսկ նավթի գնի անկման մասին վերլուծաբանների կանխատեսումները գերազանցել էին նրանց նշած ցուցանիշները: Նավթ ունեցող երկրներին այս վառելիքի գների անկումը ձեռնտու չէ: Ու հիմա հետաքրքիր է իմանալ՝ Միացյալ Նահանգներն այս «առևտրային պարերազմը» ձեռնարկելիս դա հաշվի չի՞ առել, թե՞ հատուկ նախապատրաստել է նման արդյունքը:
Եթե անկեղծ՝ Հայաստանին ձեռնտու է նավթի գնի անկումը որոշակի առումով, քանի որ նավթապաշարների բուրգին գոյատևող ու ամբողջ աշխարհը դրա եկամուտներով իր հայատյաց ծրագրերն իրագործելու նպատակով գնել փորձող Ադրբեջանը դրանից թուլանում է: