Փհենյանը նոր իրավիճակի համար նոր սցենար է պահանջում

ԱՄՆ և ԿԺԴՀ առաջնորդների միջև պայմանավորվածության համարձայն՝ Կորեական թերակղզու միջուկազերծման հետագա առաջընթացը հնարավոր չէ, եթե Վաշինգտոնը շարունակելու է հետևել Փհենյանի նկատմամբ իր քաղաքականության հին սցենարներին: Օգոստոսի 9-ին նման բովանդակությամբ հաղորդագրություն է տարածել Հյուսիսային Կորեայի արտգործնախարարությունը, որը հրապարակել է «Ռոյթերս» գրծակալությունը:
 
- Եթե ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակարգը հետևելու է հին սցենարներին, նա չպետք է միջուկազերծման գործում առաջընթաց ակնկալի,- նշված է հայտարարության մեջ: 
 
Այնուհետև շեշտադրում է արվել ԱՄՆ որոշ պաշտոնական դեմքերի վրա, որոնք ներքաշված են Փհենյանի դեմ պատժամիջոցների արշավում՝ չնայած նախագահ Թրամփի ցանկությանը երկու երկրների փոխհարաբերությունները  բարելավելն է:
 
Այն, որ ԿԺԴՀ-ում ամերիկյան կողմի ոչ բոլոր առաջարկություներն ու հորդորներն են անվերապահ ընդունում, ցույց է տալիս նաև ԱՄՆ արտաքին գործերի պատասխանատու Մայքլ Պոմպեոյի հետ աշխատանքների ընթացքը: Vox տեղեկատվական պորտալը, օրինակ, հաղորդել է, որ ԱՄՆ պետքարտուղարը վերջին երկու ամսում ԿԺԴՀ իշխանությունների առջև է դրել Կորեական թերակղզու միջուկազերծման վերաբերյալ մի քանի առաջարկություն, որոնք Փհենյանը մերժել է: Օրինակ, դրանցից մեկի համաձայն՝ Փհենյանն իր միջուկային մարտագլխիկների 60-70%-ը պետք է հանձնի ԱՄՆ-ին կամ մի երրորդ երկրի: 
 
Երևում է, անվտանգության երաշխիքները, որոնք ԱՄՆ նախագահ Թրամփը տվել է Կիմ Չեն Ընին Կորեական թերակղզու միջուկազերծման դիմաց՝ հավատ չեն ներշնչել, թե ԿԺԴՀ-ում հսկայական ծախսերի գնով ստեղծված մարտագլխիկները մի օր հենց իրենց «ծննդավայրին» չեն հարվածի: Ահա և պաշտոնական Փհենյանը նոր իրավիճակի համար նոր սցենար է պահանջում՝ փորձելով իրավիճակից դուրս գալ նվազագույն կորուստներով: