ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ ՉԷ

Մոլդովան «խլե՞ց» Հայաստանի հնարավորությունը

Օրեր առաջ Հայաստանի ու Մոլդովայի նախագահներն աշխատանքային այցով հանդիպել են Ղրղզստանում: Հանդիպման ընթացքում համակողմանիորեն քննարկվել են հայ-մոլդովական հարաբերությունները:

Այս հանդիպումը պատահական չէ: Բանն այն է, որ Մոլդովան ԵՏՄ-ում մասնակից երկրների ղեկավարների կողմից դիտորդ-պետության կարգավիճակ ստացավ:  Սա այն դեպքում, երբ Մոլդովան ԵՄ-ի ասոցացման համաձայնագիրն է ստորագրել:

Հայաստանի պես Մոլդովան ևս ցանկանում է երկու լարի վրա խաղալ՝ կարգավորել իր հարաբերությունները ԵՏՄ-ի գլխավոր թելադրող Ռուսաստանի  հետ, որի շուկաները փակ են մոլդովական ապրանքների համար: Ու ոչ ավելի, ոչ պակաս՝այս անգամ Մոլդովան հաջողեցրեց «խլել»ԵՄ-ի և  ԵՏՄ-ի միջևկամուրջդառնալու Հայաստանիհնարավորությունը: Այս մասին  Քիշնևի ներկայացուցիչը բաց հայտարարել է ԵՏՄ-ի խորհրդի նիստում:

Կարո՞ղ էր Մոլդովան չստանալ այդ տիտղոսը: Կարո՛ղ էր,բայց, հավանաբար,  դիվանագիտական աշխատանքը,  ավելի ինքնուրույն ու անկախ քաղաքականությունն իրենցդերն ունեցել են: Բայց եթե մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը չցանկանար՝ Դոդոնը հաստատ  ձեռնունայն կվերադառնար և  շատ կուրախացներ  Մոլդովայի այն քաղաքական շերտերին, որոնք դեմ են ԵՏՄ-ի հետ կապեր հաստատելուն:  Սա նշանակում է, որ Ռուսաստանն այս քայլով ևս մեկ անգամ ցույց տվեց, որՀայաստանի հետ ոնց  էլ վարվեն, միևնույն է՝ նա անդավաճան  երկիր է, կլռի, չէ՞որ նա մերն է ամբողջությամբ:

Ո՞րն է լուծումը: Շուտափույթ   բարեփոխումներ իրականացնել Հայաստանում, տնտեսական զարգացում ապահովել, թուլացնել կախվածությունը դրսից, ինչը հնարավորություն կտա ազատ ու անկաշկանդ քաղաքականություն վարել: Հակառակ դեպքում հավերժ կմնանք կցորդի կարգավիճակում: