Ահաբեկիչները Սիրիայում նորից գերիների են մահապատժի ենթարկում

Չարիքը, որի կնիքն ավելի քան հարյուր տարի առաջ Թուրքիան դրել է Դեր Զորի վրա՝ հայրենիքից տեղահանելով ու այդ ամայի անապատները քշելով հայությանը, այսօր էլ այնտեղ տիրապետող է:
 
Թուրքի լամուկներին այսօր փոխարինում են իսլամիստ ահաբեկիչները, որոնք տղամարդկային արժանապատվությունը սև դիմակի տակ ճզմած՝ հարձակվում են անզեն ու անօգնական փախստականների վրա, գերում կանանց ու երեխաներին, փորձում ռազմական հաղթանակի կորզել շանտաժով ու  մարդասպանությամբ:
 
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիները դարձյալ իրենց տմարդի ձետագիրն են թողել Սիրիայի հողում: Նրանք Դեր-էլ-Զոր գավառում ավելի քան 700 մարդ են հափշտակել, որոնց թվում կան նաև Արևմտյան Եվրոպայի և այլ պետությունների քաղաքացիներ:
 
Նախ հոկտեմբերի 13-ին ահաբեկիչները գրոհ են ձեռնարկել Էլ-Բահրա բնակավայրի շրջանում տեղեկայված փախստականների ճամբարի վրա, որտեղ գերել են 130 արաբական ընտանիքներ: Այուհետև պատանդ են վերցրել մնացածներին: Անազատության մեջ հայտնված մարդկանց փոխարեն ահաբեկիչները պահանջում են ազատել մինչ այդ ձերբակալված իրենց բոլոր կողմնակիցներին և հանձնել մի շարք տարածքներ, որոնք ընկած են Եփրատի արևելյան ափին: Պահանջն ուղղված է Սիրիայի ժողովրդավարական ուժերին, որոնք ռազմական գործողություններ են վարում ԱՄՆ ղեկավարած կոալիցիայի կողմից: Որպես ահաբեկության միջոց՝ գրոհայիններն ամեն օր գերիների են մահապատժի ենթարկում: 
 
100 տարի առաջ այդ նույն վայրերում այսօրինակ բարոյականության տեր կազմավորմումների զոհ էր դարձել մի ազգ, որի էպոսը նրան հազարավոր տարիներ սովորեցրել էր, որ քնած թշնամու վրա հարձակվելը տմարդություն է: Մարդկությունն այն ժամանակ խուլուհամր եղավ հայության կորուստների ու տառապանքների հանդեպ, ու այսօր տմարդության առավել կատարելագործված  դրսևորումներն է համտեսում: Ու դա կտևի այնքան ժամանակ, մինչև մարդկությունը վերադառնա քնած թշնամու վրա հարձակվելը, թույլին ու անօգնականին ռազմական նպատակներով օգտագործելը բացառող բարոյականության դաշտ: