«Ուոլ-Սթրիթի» վերլուծաբանները կանխատեսում են՝ 2019Թ. ՆԱՎԹԻ ԳՆԵՐԸ ԿՆՎԱԶԵՆ

Նավթային շուկան մի երևույթ է, որով մեծապես պայմանավորված է մեր մոլորակի ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական կյանքը, և դրա վերուվարումները այս աշխարհում բոլորի վրա կարող են ազդել:
 
The Wall Street Journal-ի բանկային վերլուծաբանները դեկտեմբերին կանխատեսել են, որ 2019թ. նավթի գները կիջնեն ակնկալվաղ պահանջարկի թուլացման և արտադրության մեջ համաշխարհային մակարդակով ածխաջրածինների ավելցուկի պատճառով: Դա են ցույց տվել հանդեսի ամենամսյա հարցումները:
 
Ըստ այդ վերլուծությունների՝ Brent տեսակի նավթի մեկ բարելը 2019թ. միջինը կարժենա 69 դոլար, մինչդեռ այս տարվա նոյեմբերին այն 77 դոլար է եղել: Սա հարցմանը մասնակցող ներդրումային բանկերի 13 ներկայացուցիչների մեկնաբանությունն է: Հյուսիսամերիկայն WTI տեսակի նավթի համար համապատասխան ցուցանիշներն են 63  դոլար և 70 դոլար:
 
Հոկտեմբերի սկզբին Brent и WTI նավթատեսակների գները բարձրացել էին վերջին 4 տարվա ամենաբարձր մակարդակին, դրանից հետո համարյա մեկ երրորդով պակասել են: Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC+) նոր պայմանավորվածությունները՝ նավթի արդյունահանումը սահմանափակել օրական 1,2 մլն բարելի չափով, չեն կարողացել գների անկումը հոկտեմբերի մակարդակի վրա պահել: 
 
- Եկող տարին նավթային շուկայի համար պակաս դժվարին չի լինի, քան անցնողը, այդ թվում նաև այն պատճառով, որ համաշխարհային տնտեսությունը կորցնում է աճի թափը, ինչը կարող է թուլացնել պահանջարկը,- նշել է Commerzbank AG-ի հումքային շուկայի հետազոտության բաժնի պետ Վայնբերգը: 
 
Դրա հետ մեկտեղ նա համարում է, որ 2019թ. OPEC+-ին այնուամենայնիվ կհաջողվի վերականգնել նավթային շուկայի պահանջարկի և առաջարկի հավասարակշռությունը: