Խոցելիություններ՝ ինչպես առցանց, այնպես էլ անցանց

ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎՈՒՅԹԸ ԶԱՐԳԱՑՈՒՄ Է ԱՊՐԵԼ

Թվային վճարումների համաշխարհային առաջատար Visa Inc.-ն այսօր կիսվել է թարմացված ակնարկով, թե համավարակի թեժացումից ի վեր ինչպիսի զարգացում է ապրել խարդախություն երևույթը՝ ընդգծելով, որ հանցագործները միաժամանակ թիրախավորում են ինչպես առցանց, այնպես էլ անցանց խոցելիություններ:
 
Կիբերհանցագործները և՛ անձամբ, և՛ առցանց տարածքում թիրախավորում են անհպում վճարային սարքերը՝ գործադրելով խարդախության բարդ մեթոդներ։
 
Թվային վճարումների համաշխարհային առաջատար Visa Inc.-ն (NYSE:V) այսօր կիսվել է թարմացված ակնարկով, թե համավարակի թեժացումից ի վեր ինչպիսի զարգացում է ապրել խարդախություն երևույթը՝ ընդգծելով, որ հանցագործները միաժամանակ թիրախավորում են ինչպես առցանց, այնպես էլ անցանց խոցելիությունները, քանի որ մեր առօրյա կյանքը վերադարձել է մի հանգրվանի, որտեղ տեղ ունեն ինչպես ֆիզիկական, այնպես էլ առցանց տարածքում իրականացվող առևտուրը։
 
- Ֆիզիկական առևտրի՝ մինչհամավարակային մակարդակին վերադառնալով պայմանավորված՝ խաբեբաները վերստին օգտագործում են խանութների խոցելիության ֆիզիկական կետերը՝ միաժամանակ շարունակելով վնասակար, դրամաշորթ ծրագրերի, ֆիշինգի հարձակումների և այլնի միջոցով օգուտ քաղել էլեկտրոնային կոմերցիայից, - ասել է Visa-ի ռիսկերի կառավարման գծով գլխավոր տնօրեն Փոլ Դ. Ֆաբարան։
 
Երկու նոր համաշխարհային հետազոտությունները՝ Սպառնալիքների մասին Visa-ի վերջին երկամյա զեկույցը և MIT Technology Review Insights-ի՝ հոկտեմբերի 6-ին Visa-ի հետ հրապարակած «Փողերի տեղաշարժը թվային աշխարհում» ուսումնասիրությունը, հետհամավարակային տնտեսության համար առանձնացրել են նոր և արդեն ծանոթ սպառնալիքներ։
 
Թվային կոմերցիան և կրիպտո օգտատերերը՝
որպես նորարար խարդախների «յուղալի» պատառ
 
Այնուամենայնիվ, համավարակի պատճառով մեծ թափ հավաքած թվային առևտրի միջավայրը շարունակում է լինել կիբերհանցագործների «ամենայուղոտ» թիրախը:
 
Visa-ի գլոբալ ռիսկերի կառավարման թիմի կողմից հետաքննված՝ խարդախության և տվյալների արտահոսքի դեպքերի գրեթե երեք քառորդը վերաբերել է էլեկտրոնային կոմերցիայով զբաղվողներին։ Հարձակումները հաճախ կատարվել են սոցիալական ճարտարագիտության և դրամաշորթ ծրագրերի միջոցով։ Էլեկտրոնային կոմերցիայի հարթակները և երրորդ կողմի կոդերի ինտեգրումը թիրախավորող թվային սքիմինգ հարձակումները սովորական երևույթ են։
 
Այս հարձակումները ցույց են տալիս, որ առևտրային կայքերում և վճարումների էջերում անվտանգության խիստ վերահսկողությունն անհրաժեշտություն է, ինչը պետք է երաշխավորի, որ արտաքին ծածկագիրը միացված չլինի քարտապանների զգայուն միջավայրերում: MIT Technology Review Insights-ի «Փողերի տեղաշարժը թվային աշխարհում» ուսումնասիրության շրջանակում հարցվածների 42%-ն ասել է, որ անվտանգության միջոցները կարևոր են իրենց հաճախորդների համար, ընդ որում 59%-ն ընդունել է, որ կիբերանվտանգության սպառնալիքները թվային վճարումների ընդլայնման ամենամեծ մարտահրավերն են: Շատերը առաջնահերթություն են տալիս անվտանգության առաջադեմ հնարավորություններին, ինչպիսիք են թվային թոքենները (32%), արհեստական բանականությունը և ընդլայնված ավտորիզացումը (43%):
 
Ավանդական արժույթի վրա հարձակումներից զատ, չարագործները որդեգրել են կրիպտո օգտատերերին խաբելու նոր մարտավարություն, ներառյալ նոր վնասակար ծրագրերը, որոնք կենտրոնացած են կրիպտո օգտատերերի համար բրաուզերի ընդլայնման դրամապանակների վրա, ինչպես նաև ֆիշինգի և սոցիալական ճարտարագիտության սխեմաների նորարարությունները: Թիրախում են նաև կրիպտոկամուրջի ծառայությունները: 2022 թվականի հունվարից մինչև փետրվար ընկած ժամանակահատվածում տարբեր կամրջող ծառայությունների խոցելի կողմերի թիրախավորմամբ երեք զգալի կողոպուտների արդյունքում կիբեր գողերը յուրացրել են ավելի քան 400 միլիոն դոլար :
 
Պաշտպանությունը Visa-ի խոստումն է
 
Կիբերհանցագործությունների շարունակականության պայմաններում Visa-ն ավելացնում է խարդախության տեմպերը մեղմելու իր ջանքերը: Վերջին հինգ տարիների ընթացքում Visa-ն ավելի քան 9 միլիարդ դոլար է ներդրել ցանցային անվտանգության ուղղությամբ: Visa-ում աշխատում է իր գործին նվիրված ավելի քան հազար մասնագետ, որոնք շուրջօրյա ռեժիմով պաշտպանում են Visa-ի ցանցը վնասակար ծրագրերից, զրոյական օրվա հարձակումներից և ներքին սպառնալիքներից: Visa-ն նաև օգտագործում է արհեստական բանականության միջոցներ և մշտական փորձագետներ, որոնք պաշտպանում են իր էկոհամակարգը՝ ակտիվորեն հայտնաբերելով և կանխելով միլիարդավոր դոլարների խարդախության փորձերը: Visa-ի իրական ժամանակի մոնիտորինգը արհեստական բանականության միջոցով վերջին 12 ամիսների ընթացքում արգելափակել է ավելի քան 4,2 միլիարդ դոլարի վճարումներ, ինչի շնորհիվ բազմաթիվ մարդիկ երբևէ չեն իմացել, որ իրենք պոտենցիալ խարդախ գործարքի վտանգի տակ են:
 
Վճարային խարդախությունների խափանման մասին Visa-ի վերջին երկամյա զեկույցին ավելի մանրամասն ծանոթանալու համար այցելեք այստեղ: MIT Technology Review Insights-ի «Փողերի տեղաշարժը թվային աշխարհում» զեկույցը կարդալու համար այցելեք այստեղ:
 
Visa-ն (NYSE: V) թվային վճարումների ոլորտում համաշխարհային առաջատարն է, որը վճարային գործարքներ է ապահովում ավելի քան 200 երկրների ու տարածքների սպառողների, բիզնեսների, ֆինանսական հաստատությունների եւ պետական կառույցների միջեւ: Մեր առաքելությունն աշխարհի միակցումն է առավել նորարարական, հուսալի և անվտանգ վճարային ցանցի միջոցով՝ բարգավաճելու հնարավորություն ընձեռելով առանձին անհատներին, բիզնեսներին և տնտեսություններին: Մենք հավատում ենք, որ տնտեսության մեջ բոլորի համար հասանելիության ընդլայնումն օգնում է բարձրացնել մարդկանց բարեկեցությունն ամբողջ աշխարհում և ապագայում հիմք կհանդիսանա փողի համաշխարհային շարժի համար։