Խցանումների բալասանը գտել են

ԴԵՊԻ ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿ

Այսօր մեծ քաղաքներում ամենամեծ հիմնախնդիրներից մեկը լայնահուն փողոցների ու պողոտաների խցանումներն են: Որքան էլ երթևեկությունը կարգավորելու համար մետրոներ ու ստորգետնյա ուղիներ, կայանատեղեր են կառուցվում, օրեցօր շատացող ավտեմեքենաներն արագընթացության ոչ մի հնարավորություն չեն թողնում: Մարդիկ ավելի շատ ժամանակ են վատնում տեղից տեղ տեղափոխվելիս, դրա հետ էլ՝ նյարդեր: 
 
Բայց մարդու միտքը հո կանգ չի առնում: Նույն ավտոմեքենաների ծխից ու մրից խուսափելու համար արդեն էլեկտրամեքենաներն են սկսում տարածում գտնել, իսկ խցանումների դեմ մեկ այլ միջոց կա՝ օգտագործել օդային տարածությունը:  
Ճապոնական ավտոմոբիյալին հսկան՝ «Տոյոտա» ձեռնրկատիրությունը, արդեն իսկ սկսել է ֆինանսավորել թռչող ավտոմեքենաներ ստեղծելու ծրագիրը: Նախատեսվում է մինչև 2019թ. ստեղծել «Սքայդրայվ» անունով թռչող ավտոմոբիլը: 
 
Լուրը հաղորդող The Nikkei Asian Review պորտալը նշում է, որ դեռևս 2012թ. նման նախաձեռնություն հանդես են բերել «Տոյատայի» որոշ աշխատակիցներ, որը ֆինանսավորվել է համացանցի միջոցով հանգանակված գումարների հաշվին: Այժմ ձեռնարկության ղեկավարությունը 350 հազ. դոլար է առանձնացրել, որպեսզի տվյալ աշխատակիցներն իրենց անձնական նախաձեռնությունը կարողանան իրականացնել: 
 
Թռչող սարքը, եթե փորձերը հաջողությամբ պսակվեն, ունենալու է 3 մ երկարություն և 1,3 մ լայնություն, լինելու է եռանիվ: Այն օդ է բարձրանալու չորս պտուտակավոր շարժիչների օգնությամբ: Սարքը հնարավորություն կունանա ընթանալ ժանապարհներով, իսկ օդում 10 մ բարձրություն հավաքել: Առավելագույն արագությունն էլ 100 կմ/ժ կլինի:   
 
Ինչ խոսք՝ ապագայի տրանսպորտի համար այս ցուցանիշներն այնքան էլ վատ չեն, չէ՞ որ քաղաքի փողոցներում ևս ավտեմեքենաների արագությունը, սահմանափակվում է: 
 
Այնպես որ` արդեն հեռու չէ այն պահը, երբ մարդիկ անձնական փոխադրամիջոցը կհանեն ոչ թե ավտոտնակից, այլ անգարից: Միայն թե՝ օդային վթարների հետևանքները շատ ավելի վտանգալի են: