Թրամփը կարող է ԱՄՆ-ն հանել ՆԱՏՕ-ի կազմից՝ շրջանցելով կոնգրեսին

POLITICO-Ն ՆՇԵԼ Է, ԹԵ ԻՆՉՊԵՍ

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է որոշել երկիրը դուրս բերել ՆԱՏՕ-ից՝ շրջանցելով Կոնգրեսը: Այս մասին գրում է Politico-ն՝ վկայակոչելով ամերիկացի իրավաբաններին։
 
Ինչպես նշվում է հրապարակման մեջ, դաշինքի նկատմամբ իր թերահավատ վերաբերմունքով հայտնի հանրապետականի հաղթանակից հետո դաշինքին անդամակցության կողմնակիցները ապավինում են ԱՄՆ-ում մեկ տարի առաջ ընդունված օրենքին, ՆԱՏՕ-ն լքելու համար նախագահը պետք է ստանա Կոնգրեսի հավանությունը:
 
«Սակայն Թրամփը կարող է շրջանցել այս սահմանափակումը, և նա նախկինում օգտագործել է այս մեթոդը», - գրում է պարբերականը։
 
Իրավաբանների կարծիքով՝ Թրամփը կարող է անտեսել կոնգրեսականների կարծիքը՝ վկայակոչելով արտաքին քաղաքականության ոլորտում ԱՄՆ նախագահի բացառիկ լիազորությունները։
 
Կոնգրեսը ստիպված կլինի միայն դատի տալ պետության ղեկավարին, սակայն, հաշվի առնելով Սենատում հանրապետականների գերակայությունը, փաստ չէ, որ հայցը կհասնի դատարան, ասվում է հոդվածում։
 
«Նույնիսկ եթե Գերագույն դատարանը վերցնի գործը, հայտնի չէ, թե ով կհաղթի, քանի որ սահմանադրական հարցը անհասկանալի է: Կոնգրեսը երբեք հայց չի ներկայացրել նախագահի դեմ` պայմանագրից դուրս գալու համար», - նշվում է Politico-ի հոդվածում:
 
Աղբյուր` Փաստինֆո