Պեկինը դեղին լույս է վառել Երևանի համար
ԻՆՉՈ՞Ւ ՉԻՆԱՍՏԱՆԸ 7 ԱՄԻՍ ԴԵՍՊԱՆ ՉՈՒՆԻ ՀՀ-ՈՒՄ
Չինաստանը դեղին լույս է վառել Հայաստանի համար ու սպասում է մեր երկրի աշխարհաքաղաքական կողմնորոշմանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետն է հայտնել Չինաստանում Հայաստանի նախկին դեսպան Սերգեյ Մանասարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ Չինաստանը Հայաստանում արդեն 7 ամիս դեսպան չունի։
Դիվանագետը նշում է, որ հայռուսական հարաբերությունները Չինաստանի համար դիտարկվում են որպես լակմուսի թուղթ։
Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յունն իր դիվանագիտական առաքելությունը ավարտել է 2024 թ․ հուլիսի 11-ին, դրանից հետո նոր դեսպան չի նշանակվել։
- Սա նորմալ երևույթ չէ։ Սա նշանակում է, որ խնդիր կա, իսկ թե ինչքանով է այդ խնդիրը լուրջ՝ կյանքը ցույց կտա, բայց ֆիքսենք այն, ինչ կա,- ասաց Մանասարյանը։
Նա համոզված է, որ խնդիրն այս պահին Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններն են, քանի որ հետխորհրդային բոլոր փոքր պետությունների հետ հարաբերություններ ստեղծելիս Չինաստանը տվյալ պետ- Սա նորմալ երևույթ չէ։ Սա նշանակում է, որ խնդիր կա, թե ինչքանով է այդ խնդիրը լուրջ, կյանքը ցույց կտա, բայց ֆիքսենք այն, ինչ կա»ության և Ռուսաստանի միջև հարաբերությունները դիտարկում է որպես լակմուսի թուղթ։
- Այսինքն՝ եթե հարաբերությունները նորմալ են, ուրեմն կանաչ լույս է, ու չինացիները գնում են առաջ։ Իսկ եթե մենք այլ ուղղության ենք ձգտում՝ դեպի Արևմուտք, դա եթե ոչ կարմիր, ապա դեղին լույս է չինացիների համար։ Իմ խորին համոզմամբ` չինացիները այսօր ունեն դեղին լույս մեր առաջ, ու նրանք սպասում են, թե ինչ է տեղի ունենալու, ոնց է շարունակվելու, որտեղ ենք մենք գնալու,- հավելեց նախկին դեսպանը։
Մանասյանի կարծիքով՝ անցել են ժամանակները, երբ Հայաստանը կկարողանար բոլորի հետ լեզու գտնել ու համակերպվել բոլորի հետ։ Ըստ նրա՝ այսօր պետք է հստակ որոշել` որտեղ ես, ում հետ ես և ոնց ես շարունակում ապրել։
Շուրջ 7 ամիս է` Չինաստանը Հայաստանում դեսպան չունի. քաղաքագետը խոսել է պատճառների մասին
Ինչ վերաբերում է չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծին, ապա Մանասարյանը հիշեցրեց, որ Հայաստանը պաշտոնապես հայտարարել է դրան մասնակցելու պատրաստակամության մասին, բայց այդ ուղղությամբ որևէ կոնկրետ քայլ չի արվել։
- Մինչ օրս սայլը տեղից չի շարժվել, և ես չեմ կարող մատնանշել որևէ լուրջ նախագիծ, որով մենք հետաքրքրված ենք ու հետաքրքրված ենք հենց Չինաստանի մասնակցության առումով,- ասաց դիվանագետը։
Եթե Հայաստանը չպահպանի հարաբերությունները Չինաստանի հետ, ապա, ըստ դիվանագետի, Երևանը կկորցնի լուրջ գործընկեր, որը շուտով կդառնա (եթե արդեն չի դարձել) միջազգային բևեռներից մեկը:
Աղբյուր՝ Sputnik Արմենիա