Եվ դո՞ւ, Թայվան

ԱՅԼԱՍԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՉԷ

Իրավունքների ճանաչումն, իհարկե, անչափ մարդասիրական քայլ է: Այդ դեպքում եկեք ճանաչենք մարդասպանների իրավունքները, չէ՞ որ նրանք էլ են մարդկանց խումբ, որոնց գոյությունն ուրանալ չենք կարող: Էլ չասենք, որ միջազգային ահաբեկիչների տեսքով շատ մարդասպաններ ուղղակի բուծվում են աշխարհի ներկա գործընթացների ախոռներում: Կամ եկեք ճանաչենք վարակիչ հիվանդություններով տառապողների իրավունքները` թող անարգել բոլորին վարակեն:
 

Պահպանողական Ասիայում Թայվանը առաջադիմության ռեկորդ է սահմանել: Չինական մշակույթի մաս կազմող Թայվանում միասեռ ամուսնությունները օրինական են ճանաչվել Գերագույն դատավորների խորհրդի վճռից հետո: Այսպիսով՝ մայիսի 24-ից Թայվանում կարող են միասեռ ամուսնություններ կնքել, քանի որ 14 դատավորներից կազմված խորհուրդը որոշել է, որ իրենց սահմանադրությանը հակասում է քաղաքացիական օրենսգիրքի 972 հոդվածը՝ «ամուսնությունը տղամարդու և կնոջ միությունն է» նշումով:

Արդի աշխարհում երկրները նման այլասերություններին կանաչ ճանապարհ են տալիս միջազգային զանազան կազմակերպությունների ճնշման ներքո: Ընդ որում` նման ճնշումները հաճախ արտահայտված են լինում ֆինանսական խոշոր մուտքերի տեսքով: Թե ինչն է Թայվանի դատավորներին հարկադրել նման վճիռ կայացնել` կարևոր չէ: Սակայն սա մարդկությանը դեպի այլանդակության ճահիճ տանող հերթական քայլն է:

Հայաստանում նույնպես անընդհատ ահազանգեր են հնչում, թե գենդերային հավասարություն կոչվածի կամ ամեն տեսակի կեղծ գաղափարների ներքո մեր երկրի ստանձնած պարտավորությունների մեջ ու օրենքներում թափանցում են արևմտյան այլասերված բարքերը: Հարցը միայն միասեռական ամուսնությունները «ճանաչելով» չի սահմանափակվում. այն իր հետ բազմաթիվ վտանգավոր երևույթներ է բերում, որոնք ուղղակի խարխլում են ընտանիքի, հասարակության, ապա և պետության հիմքերը:

Փաստորեն Թայվանը չկարողացավ դիմադրել: Թե ինչպես կարձագանքի այնտեղի հասարակությունը` դեռ կերևա: Իսկ Հայաստանում ընդամենը մի քանի օր առաջ Մեծ Բրիտանիայի դեսպանատունն էր գունագեղ մի դրոշով երևանցիներին հրավիրում հետևել «առաջադեմ» աշխարհի օրինակին ու ճանաչել միասեռականների իրավունքները:

Միասեռականությունը հիվանդություն է, թե այլասերվածություն` բոլոր դեպքերում չի կարող իրավունքի կամ հարգանքի արժանի համարվել: Հայն ընդհանրապես «անկողանային» հարցերի վերաբերյալ միշտ էլ շատ զուսպ է արտահայտվել, այդպիսին է եղել նրա մտածելակերպն ու դաստիարակությունը:

Իսկ հիմա ի՞նչ է ստացվում. արդի քաղաքակրթությունը շարժվում է մի ճանապարկով, որտեղ հասարակության յուրաքանչյուր անդամ պարտավոր է բարձրացնել իր վերմակն ու բոլորին ցույց տալ, թե այնտեղ ինչ է կատարվում: Ամբողջ աշխարհը համակած այս խելագարության ամենաամոթալի պահը հենց սա է: Մարդը զրկվում է ամոթից, ասել է թե վերանում է անասնական աշխարհից նրան անջրպետող մի կարևոր բաղադրիչ: