«Լրտեսների և գործակալների դուրսբերման գործողություն»․ իրանագետ Վարդան ՈՍԿԱՆՅԱՆ

անցակետը երեկ գիշեր բացվել է։
Բաքվում դա մեկնաբանել են որպես «մարդասիրական» քայլ՝ Իրանում գտնվող արտասահմանցիներին տարհանելու նպատակով, մինչդեռ իրանական տելեգրամյան ալիքները սա գնահատել են որպես «լրտեսների և գործակալների դուրսբերման գործողություն» Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից։
Հատկապես Իրանի միջուկային գիտնականների դեմ մահացու դիվերսիաներից հետո Իրանի ներքին անվտանգությամբ զբաղվող մարմիններն ակտիվացրել են աշխատանքը, և արդեն իսկ պաշտոնական տեղեկատվություն է տարածվել Զանջանում և մի քանի այլ վայրերում դիվերսանտների վնասազերծման վերաբերյալ։
Հիմնավոր կասկածներ կան, որ դիվերսիոն գործողություններն իրականացրել են նաև հենց Իրանի ներսում Բաքվի անմիջական ուղղորդմամբ և համակարգմամբ ստեղծված պանթյուրքական ցանցի անդամ գործակալներ։