Մոսկվան հիմա՞ ինչով է սիրաշահելու Թուրքիային

ԾԱՆՐ ԻՐԱՎԻՃԱԿ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

 
Ռուսաստանի համար դժվար օրեր են: Սիրիայի խնդրի կարգավորման թունելում լույսը չի երևում: Դրա փոխարեն  Մոսկվան հարվածում է Սիրիայում իսլամիստների բազային: Սա, ի դեպ, պաշտոնական հաղորդագրություն է: Այն ի հայտ եկավ, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայից Ռուսաստան վերադառնալով՝ հայտարարեց, որ Սիրիայի խնդրի կարգավորման համար Փարիզի հետ բանակցություններն արդյունք չտվեցին:
 
Արդյունք չեն տվել նաև ԱՄՆ-ի՝  Սիրիայում 2-րդ խոշոր խաղացողի  հետ բանակցությունները: Ըստ էության, Մոսկվան  կարծես թե միայնակ է մնացել Սիրիայի հարցում: Ընդ որում, ոչ միայն մենակ, այլև պատասխանատու՝ ստեղծված իրավիճակի համար: 
 
Սիրիական հակամարտության մյուս շահագրգիռ կողմը Թուրքիան է: Սա, ի տարբերություն Ռուսաստանի, պնդում է Ասադի պաշտոնանկության հարցը, բայց  գոնե հրապարակավ միակարծիք  է իսլամիստների դեմ պայքարի հռետորաբանությանը: Հանգամանք, որը կարող է միավորել Մոսկվային ու Անկարային՝ եթե հաշվի առնենք, որ չեղարկվել են Թուքիայի նկատմամբ սահմանված մի շարք  տնտեսական  պատժամիջոցներ:
 
Այս քայլով Կրեմլը Թուրքիային հասկացնում է, որը առայժմ նա է իր հույսը՝ Սիրիայի հակամարտության խնդրում: Թուրքիան էլ, դա լավ հասկանալով, կփորձի իր աջակցության դիմաց առավելագույնը կորզել Մոսկվայից:
 
Այս ամենից անհանգստանալու առիթ ունի՞ Հայաստանը: Կարծում ենք՝ այո. կամ կդիմագրավենք մի նոր աղետ, կամ կկարողանանք խուսափել դրանից: 
 
Պատմությունը ցույց է տվել, որ ռուս-թուրքական հարաբերությունների քաղցրացման դառը պտուղները միշտ Հայաստանն է ճաշակել: 1920-ականների ժամանակաշրջանը հիշենք: Ու թեև անցել է 1,5 դար, բայց ինչպես  արձանագրում են անգամ Ռուսաստանի քաղաքագետներից ոմանք, Հայաստանի հետ քաղաքականությունը Մոսկվան չի վերանայել: Սակայն մի կարևոր հանգամանք մեր դաշնակից Ռուսաստանը մոռանում է: Արցախյան խատերազմը շահած և Ապրիլյան քառօրյայի բովով անցած Հայաստանը 1920 թ-ի Հայաստանը չէ:
 
Եվ անկախ մեծապետակն նկրտումներից, անկախ կոնկրետ քայլերին հակասող խոսքերից՝  պետք է հաշվի նստել նաև մեր շահերի հետ: 
 
Կրեմլը հաճախ է հիշեցնում, թե Հայաստանի անվտանգության երաշխավորն է, պաշտպանում է Թուրքիայի սահմանը: Իսկ միգուցե Թուրքիայի սահմանը Հայաստանի կողմից պահելու գործառո՞ւյթն է կատարում...