Vala. Իսրայելը փլուզվում է ներսից

- Իսրայելական Vala լրատվական կայքը գրել է, որ դատախազությունից մինչև լրատվամիջոցներ և և Հաշեդրոտի (իսրայելական արհմիություն),  բոլորը ճգնաժամի մեջ են։ Կայքը գրում է, որ Իսրայելը փլուզվում է ներսից, իսկ հարնրության շրջանում տիրում է դաժանությամբ, կեղտով և կույր ատելությամբ լի մթնոլորտ։ Հոդվածի հեղինակ Լիթ Ռոնը նշել է, որ սիոնիստները հոգնել են, ուժասպառ են եղել, և այդ մասին գիտեն նաև Իսրայելի թշնամիները,- գրում է  parstoday-ը։
 
Սուդանի վարչապետ. Մեր երկիր միջազգային ուժեր ուղարկելը հակառակ ազդեցություն կունենա
Անդրադառնալով «Արագ աջակցության ուժերը» որպես ահաբեկչական կազմակերպություն ներկայացնելու անհրաժեշտությանը, Սուդանի վարչապետը ընդգծեց, որ այդ երկիր միջազգային ուժեր ուղարկելը կլարի իրավիճակը: Հյուսիսային Դարֆուրի Ֆաշեր քաղաքում կատարված հանցագործություններից հետո Սուդանի վարչապետ Կամել Իդրիսը հայտարարեց, որ միջազգային հանրությունը շատ բան չի անում լարվածությունը թուլացնելու համար։
 
Իսրայելլը խաղալիքների մեջ ռումբեր է դնում՝ Գազայում երեխաներին սպանելու համար 
 
Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ  Իսրայելլը խաղալիքների մեջ ռումբեր է դնում՝ Գազայում երեխաներին սպանելու համար: Գազայում Պաղեստինի առողջապահության նախարարության գլխավոր տնօրեն  Մունիր Ալ-Բարշը հայտարարել է, որ սիոնիստական օկուպանտ բանակը այդ խաղալիքներն օգտագործում է երեխաներին խաբելու համար և դրանք դրված են Գազայի տարբեր հատվածներում։ 
 
Գեներալ Փաքփուր. ԻՀՊԿ պատրաստվածության մակարդակը շատ ավելի բարձր է,
քան 12-օրյա պատերազմի ժամանակ 
 
ԻՀՊԿ հրամանատարը Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Այսօր Կորպուսի պատրաստվածության մակարդակը շատ ավելի բարձր է, քան 12-օրյա պատերազմի ժամանակ, և այս ուժերն իրենց հեղինակության և պատրաստվածության գագաթնակետին են»։
 
Բելառուսը և Իրանը խորհրդակցություններ են անցկացնում
հակաօդային պաշտպանության ոլորտում համագործակցության շուրջ
 
Բելառուսի ՊՆ-ն հայտարարել է, որ Իրանի ռազմաօդային ուժերի  պատվիրակությունը գտնվում է Մինսկում, և կողմերը վերանայում են հակաօդային պաշտպանության ոլորտում համագործակցությունը։
Բելառուսի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տվյալներով՝ ԻԻՀ ՌՕՈՒ պատվիրակությունը Մինսկում կմնա մինչև նոյեմբերի 5-ը։