Թուրքերը միշտ կանխատեսելի են

Օրեցօր լկտիացող ու բռնակալացող Թուրքիային սիրաշահելը ՌԴ համար կարծես հիվանդություն է դարձել: Քաղաքագետներից ոմանք ասում են, թե քանի որ Արևմուտքը Ռուսաստանին «ոչ» է ասում, նա էլ Թուրքիայի գիրկն է նետվում: Բայց չէ՞ որ նույն  Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ ՆԱՏՕ-ն ռազմական դաշինք է՝ ստեղծված հենց Ռուսաստանի (ժամանակին՝ ԽՍՀՄ-ի) դեմ: Ի՞նչ է՝ Ռուսաստանն արդեն մուրացկանի կարգավիճակո՞ւմ է հայտնվել, որ հանուն փողի հզոր զինատեսակներն իր թշնամու բանակում գտնվող երկրին վաճառի: 
 

Ռուսաստանի Դաշնությունն արդեն պատրաստ է Թուրքիային վաճառել С-400 զենիթահրթիռային համակարգեր: Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած միջազգային համաժողովի ժամանակ այս մասին խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Միայն թե Պուտինը աննպատակահարմար է hամարել համատեղ արտադրությունը, որի վերաբերյալ ամիսներ առաջ հայտարարել էր Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն: Նա ասել է, թե տվյալ պահին մտադիր չեն արտասահմանում այդպիսի համակարգեր արտադրել: 

Ինչի՞ է ձգտում Ռուսաստանը՝ մինչև ատամները զինելով իրենց հայրենի Միջին Ասիայից դուրս ստեղծված թուրքական երկու պետություններին: Ապագան կանխատեսելը դժվար է: Մանավանդ` շատ է պատահել, որ մարդու սպասելիքները լիովին հակառակ ընթացքն են ստացել: Սակայն թուրքի պահվածքը միշտ էլ կանխատեսելի է: Քանի ինչ-որ մեկն իրեն անհրաժեշտ է` քծնանքով ու հնազանդությամբ նրան իր կողմը կգրավի, հենց որ զգաց՝ ինքը նրանից ուժեղ է, առանց վարանելու դաժանորեն կոչնչացնի:

Պուտինը խորապես հավատո՞ւմ է թուրքերի (ներառյալ ադրբեջանցիները) մարդկային  արժանիքներին, թե՞…