Նմանն զնմանին գտանե

ԽԱՎԻԱՐԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՆԱ՞Կ

Որքան էլ Մալթան մեզնից հեռու է, այնտեղ կատարվող որոշ գործընթացներ մեզ անտարբեր թողնել չեն կարող: Չէ՞ որ Միջերկարկրական ծովի կենտրանական մասերում մի քանի կղզու վրա տարածվող այս պետության վարչապետի ընտանիքը, ըստ որոշ տեղեկությունների, Ալիևների հետ կոռուպցիան կապեր ունի: «Ավանգարդը» սրան անդրադարձել էր:

Նույն այդ վարչապետը՝ Ջոզեֆ Մուսկատը, խորհրդարանական ընտրություններում հաղթել է: Նրա գլխավորած Լեյբորիստական կուսակցության ձայների առավելությունն այնքան զգալի է եղել, որ ըստ Բի-Բի-Սի-ի՝ ընտրությունների արդյունքնեը դեռևս չհրապարակված՝ ընդդիմության առաջնորդ և վարչապետի հակառակորդ Սիմոն Բուսուտիլն իրեն պարտված է ճանաչել: 

Ամեն մի փոքր առավելության մեջ (թեկուզև բացասական բովանդակությամբ) հերոսական էջեր ու հաղթանակ փնտրող Ադրբեջանը երևի սա նաև իր հաղթանակն է համարում: Այնտեղ երևի կմտածեն, թե Մուսկատին ընտրել են՝ իրենց նման «ազնիվ» երկրի հետ առնչություններ ունենալու շնորհիվ: Ի՞նչ կա որ, թող հրճվեն: Չէ՞ որ սա ՄԱԿ-ում և միջազգային այլ մանրումեծ կազմակերպություններում իրենց օգտինն ապահովված ձայն է՝ ի թիվս, օրինակ, աֆրիկյան նորաթուխ մահմեդական երկրների:

Սակայն Մալթայի վարչապետի անունն արդեն վարկաբեկվել է, և ընտրություններում տարած հաղթանակը դժվար թե նրան մեղադրանքներից պաշտպանի:

Եվրոպայում, թվում է, բռնել են ադրբեջանական խավիարային քաղաքականությն կծիկի ծայրը: Աստված տա՝ դրա թնջուկներում չմոլորվելով՝ մինչև վերջ քանդեն ու ամեն ինչ կարգի բերեն: