Ասպատակության նոր ասպարեզ՝ հին ավազակների համար

Թուրքը հիմա էլ՝ IT հրոսակ

21-րդ դարը հայերենի բառապաշարը հարստացրեց նոր բարդ բառով՝ ցանցահեն: Հեն բառի հոմանիշներն են՝ հրոսակախումբ, ավազակախումբ, հրոսակ, ասպատակ, ավազակ, ելուզակ, հինահար և այլն: Եվ ովքե՞ր են համացանցային ամենագործուն ասպատակներն ու հրոսակները: Համենայնդեպս մենք՝ հայերս, համարյա ամեն օր ենք տեղեկանում, որ մեզ հետ հակամարտության մեջ մտած Ադրբեջանում ավազակության այս տեսակը ևս ծաղկում ու բարգավաճում է. Բնականաբար՝ պետական հովանավորությամբ:
Հիմա էլ թուրք հակերները հրոսակային գրոհ են սկսել «Թուիթերի» ցանցում՝ «բողոքելով» եվրոպական մի քանի երկրում իրենց առաջնորդների նկատմամբ ցուցաբերված անհյուրընկալ վերաբերմունքից: Ճիշտ է՝ առայժմ կատարվածի համար պատասխանատվություն ստանձնող չի եղել, բայց կասկածելու բան էլ չկա… Ասպատակը ասպատակ է մնում՝ լինի միջնադարում՝ հողի վրա, թե քսանմեկերորդ դարում՝ համացանցում: 
 
Իսկ եղել է այն, որ հաքերները «Թուիթերի» ցանցում մեծ քանակության հաշիվներ են արգելաբացել ու այնտեղ հեշթեգերով հրապարակել սվաստիկայով հաղորդագրություններ, «նացիստական Գերմանիա», «նացիստական Հոլանդիա», «Մենք կհանդիպենք ապրիլի 16-ին» արտահայտությունները։ Իսկ ապրիլի 16-ին Թուրքիայում կառավարման նախագահական ձևի վերաբերյալ հանրաքվե է նշանակված ։
 
«DW»-ի փոխանցմամբ՝ կիբերհարձակումը հիմնականում անդրադարձել է այն հաշիվների վրա, որոնք մեծ քանակության բաժանորդներ ունեն, ինչպես օրինակ «Ամնեսթի ինթերնեյշնլ» իրավապաշտպան կազմակերպությունը, ԱՄՆ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բաժանմունքը, Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարությունը, Եվրախորհրդարանը, Չիկագոյի համալսարանը, «Ֆորբս» ամսագիրը, BBC-ի հյուսիսամերիկյան բաժանմունքը և այլն: 
 
Մեր մեծերն ասում էին՝ թուրքը թուրք է մնալու, որքան էլ կրթվի: Այդ ժամանակ նա ուղղակի կրթություն ստացած ավազակ է լինելու: Դե ինչ՝ արդիական սարքավորութմներից գլուխ հանող թուրքին մնում էր  միայն ավազակության տեսակը փոխել և դառնալ IT ավազակ: Այ, սա է առաջընթացը