1101-ը հիվանդ է սիֆիլիսով, 203-ը՝ ՁԻԱՀ-ով

ԻՍԿ ԱԼԻԵՎԸ ՈՒՂԵՂԻ ՄՈՐՄՈՔՈՎ Է ՏԱՌԱՊՈՒՄ

Ի՞նչ են «պատմել» Ադրբեջանում հետազոտված ավելի քան մեկ քառորդ միլիոն ամուսնանալ ցանկացողների բուժհետազոտության արդյունքները:
Հետազոտվածների 4%-ից ավելին թալասեմիայի կրող է, 203 մարդ վարակված է ՁԻԱՀ-ով:
 
Արդեն երկու տարի է՝ Ադրբեջանում պարտադիր և անվճար բուժզննում են անցնում բոլոր ամուսնանալ ցանկացողները: Դա, իհարկե, դրական փորձ է՝ պետությունը մտահոգ է առողջ ընտանիքների ստեղծմամբ, որպեսզի երկիրն առողջ սերունդ ունենա:
 
Փորձը դրական է, բայց դրա արդյունքները...
 
Այս ընթացքում 279 383 մարդ է բուժզննում անցել: Եվ պարզվել է, որ նրանցից 11 773-ը թելասեմիայի կրող են, 1101-ը հիվանդ է սիֆիլիսով, 203-ը՝ ՁԻԱՀ-ով, (տեղեկացրել է Jamnews-ը՝ վկայակոչելով ԱՊԱ տեղեկատվական գործակալության և առողջապահության նախարարության մամուլի ծառայության տարածած տեղեկատվությունը): 
 
Նախքան ամուսնանալը քաղաքացիները պարտավոր են զննում անցնել հիվանդանոցում կամ բնակվելու վայրին կից պոլիկլինիկայում: Բուժզննման անցկացումն ու խորհրդատվությունն անվճար է:
 
Թալասեմիան արյան ծանր ժառանգական հիվանդություն է, որը փոխանցվում է գեներով՝ ծնողներից երեխաներին:
 
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տեղեկատվության համաձայն՝ աշխարհում թալասեմիայի գրեթե 250 մլն կրող և մոտ 300 հազար հիվանդ կա: Ադրբեջանը նույնպես դասվում է այն երկրների շարքին, որտեղ լայնորեն տարածված է թալասեմիան: Ամեն տարի հանրապետությունում այդ հիվանդությամբ ավելի քան 200 երեխա է ծնվում: