Այսօր կամուրջ կտպեն, վաղը` ինչ հարկավոր լինի

Հոլանդիայում հեծանվորդների համար կառուցվելիք կամուրջի վերաբերյալ ուշագրավ տեղեկատվություն է տարածվել: Լրատվամիջոցները նշում են, թե Էյնդհովեն քաղաքում սկսվել է 8-մետրանոց կամրջի տպագրությունը: Առաջին հայացքից անհեթեթ թվացող այս ձևակերպումը, սակայն, 21-րդ դարի մարդուն արդեն չի զարմացնում:

Պարզվում է` նշված քաղաքի տեխնիկական համալսարանը և BAM շինարարական ընկերությունը համատեղ նախագիծ են իրականացնում, որպեսզի հեծանվորդների համար 8 մ երկարությամբ և 3,5 մ լայնությամբ կամուրջ կառուցեն: Կամուրջ կառուցելը, բնականաբար, ոչնչով աչքի չընկնող ձեռնարկում է, սակայն դրա իրականացման եղանակը կարող է իսկական հեղաշրջում առաջացնել: Բանն այն է, որ կամրջի ութ հատվածները եռաչափ տպիչով նախ գործարանում պատրաստվելու են ամրացված բետոնից, հետո նոր տեղափոխվեն շինարարության վայրը:

Մոտ ապագայի վերաբերյալ դատողություններ անելիս շատերն են ասում, թե այն ժամանակ մարդը նյութական մեծ պաշարների կարիք չի ունենա, քանի որ արդեն իսկ ունեցածը հնարավոր կլինի եռաչափ տպիչներով բազմացնել ու օգտագործել: Համարյա այնպես, ինչպես հիմա հնարավոր է մի տպիչով նույն տեքստի ուզածի չափ օրինակներ տպագրել:

Այս պարագայում արդեն զարմանալի է դառնում, թե ինչու են որոշ ուժեր ձգտում հնարավորինս նվազեցնել մեր մոլորակի բնակչության թիվը: Եթե Մալթուսի ժամանակներում` 19-րդ դարի սկզբին, գիտնականը կարող էր մտածել, որ Երկրագունդն ի վիճակի չի լինի օրեցօր ավելացող բնակչությանը կերակրել ու ամեն ինչով ապահովել, ուստի մարդկանց թիվը կրճատելն ուղղակի անհրաժեշտություն է, ապա այսօր տխրահռչակ մալթուսականությունը վաղուց պետք է անցյալի գիրկն անցած լիներ: Մինչդեռ ասողներ կան, որ «ոսկի միլիարդի» ճարտարապետներն անշեղորեն առաջ են տանում կյանքի բոլոր բարիքները միայն այդքանով վայելելու իրենց ծրագիրը: Մարդկության գլխին առատորեն թափվող պատուհասների պատճառը հենց դա է:  

Նորմալթուսականները մահկանացուի իրենց ուղեղով մտածում են այդպես տնօրինել աշխարհի բախտը: Սակայն դեռ հարց է՝ եռաչափ տպիչի հնարավորություններով մարդուն օժտող  Աստված «ոսկի միլիարդի» հեղինակներին տնօրինողի դերում տեսնո՞ւմ է արդյոք: