Էրդողանը ճգնաժամ է հարթում

Թուրքիայի նախագահ Էրդողանը ճգնաժամ հարթելու առաքելությամբ շրջագայում է Պարսից ծոցի երկրներում: Քաթարի հետ որոշ երկրների դիվանագիտական հակամարտությունը վերացնելու նպատակով նա այցելության է ելել արաբական երեք երկիր՝ Սաուդյան Արաբիա, Քուվեյթ, Քաթար: 
 
Արդյո՞ք Քաթարի հետ Հայաստանի նորահաստատ գործնական այմանավորվածությունների հանդեպ կարող է անտարբեր լինել մեր ոխերիմ հարևանը։
 
Սուննիական աշխարհի լիդերի հավակնություններ ունեցող Էրդողանը կիրակի արդեն եղել է Սաուդյան Արաբիայում: Ջեդդա քաղաքում նրան ընդունել է Սաուդյան թագավորության արքա Սալման բին Աբդուլազիզ ալ-Սաուդը (հաղորդել է «Press TV»-ն): Հաջորդ կանգառը Քուվեյթն է, իսկ այսօր նախատեսված է հանդիպում Քաթարի էմիր Շեյխ Թամիմ բին Համադ ալ-Թանիի հետ:
 
Տարածաշրջանի հակամարտությունները հարթելը, իհարկե, շնորհակալ գործ է: Միայն թե Թուրքիային խաղաղասերի դերում տեսնելը խիստ կասկածելի է թվում: Ճիշտ, բոլոր երկրներն էլ ցանկացած քայլի դիմելիս՝ առաջին հերթին սեփական շահերով են առաջնորդվում աչքի, և Թուրքիան այս դեպքում բացառություն չէ: Հիմա հարցն այն է, թե որն է Անկարայի շահն այս դեպքում ու թե որքանով դա օգուտ կբերի տարածաշրջանի խաղաղությանը:  
 
Չանտեսենք նաև Քաթարի հետ Հայաստանի նորահաստատ գործնական այմանավորվածությունները. արդյո՞ք դրանց հանդեպ կարող է անտարբեր լինել մեր ոխերիմ հարևանը: