Նոր գաղափարներ` ԻՊ-ի ոչնչացման մասին

Ուժեղացնել ճնշումը դրա ճյուղավորումների վրա

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ծրագրում է հանդիպում ունենալ ԻՊ դեմ ԱՄՆ ղեկավարած միջազգային կոալիցիայի կազմում ընդգրկված 68 երկրների արտգործնախարարների ու միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:

Հանդիպման նպատակն է լինելու աշխուժացնել Իրաքում ու Սիրիայում ԻՊ-ի ոչնչացմանն ուղղված միջազգային ջանքերը, նաեւ ուժեղացնել ճնշումը դրա ճյուղավորումների վրա։

Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մարկ Թոների խոսքով կոալիցիան զգալի առաջընթաց է ապահովել, սակայն դեռ շատ անելիքներ կան։