Թրամփն այլևս դեմ է պարտադրանքներին

Ամերիկյան Ֆորտ Մայեր ռազմաբազայում ելույթ ունենալով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դարակազմիկ հայտարարություն է արել.
 
- Մենք ամերիկյան սպառազինությունն այլևս չեն օգտագործի հեռավոր վայրերում ժողովրդավարություն հաստատելու կամ մեր օրինակով այլ երկրները վերակագնել փորձելու նպատակով: Մենք չենք խնդրում, որ մյուսներն իրենց կենսակերպը փոխեն, միայն խնդրում ենք ընդհանուր նպատակներ հետապնդել, որոնք մեր երեխաներին հնարավորություն կտան ավելի լավ ապրել։ Առաջընթացի վերաբերյալ մեր որոշումները կայացնելիս հենց այս սկզբունքային իրատեսությունն էլ որոշիչ կլինի: 
 
Այլ երկրներում հրով ու սրով ժողովրդավարություն հաստատելու փոխարեն Թրամփը խոստացել է «ընդհանուր շահերը պաշտպանելու համար համագործակցել դաշնակիցների և գործընկերների հետ»:
Ի՞նչն է Թրամփին դրդել նման հայտարարություն անել: Հնարավո՞ր է՝ որոշել է այդ նպատակին միայն ահաբեկչության դեմ պայքարի միտքը ծառայեցնել: 
 
Իսկ գուցե Քադաֆիի ուրվականն է նրան այցելել: Հնարավո՞ր է՝ ժողովրդավարության կոչերից բոցավառված արաբական գարունների կործանարար հերտևանքներն է վերջապես գիտակցել: Նաև չի բացառվում, որ «ընդհանուր նպատակներ» ասելով՝ նկատի ունի մոլորակի ապագան, որն այսօր այսքան վտանգված է: Հիշենք հենց թեկուզ մոլորակը հարյուրապատիկ ոչնչացնելու ունակ միաջուկային լիցքերի առկայությունը և արհեստական իրտելեկտի ամենակործան հեռանկարը: Էլ ո՞վ, եթե ոչ աշխարհի բոլոր հակամարտությունների թելերն իր ձեռքում պահող ԱՄՆ-ը կարող է պատկերացնել, թե որքան երերուն է այդ ապագան: 
 
Սա, իհարկե, լավագույն դեպքում: Բայց նաև չի բացառվում, որ իր երկրի հզորությունն է՛լ ավելի ամրապնդելու համար մեկ այլ բանաձև է մտահղացել, իսկ հինն արդեն աղբանոց նետելու ժամանակն է:
 
Թվում է՝ Թրամփն իրոք հեռուն գնացող և դրական հետևանքներով հղի հայտարարություն է արել: Միայն թե, ինչպես ժողովրդական ասացվածքն է ասում՝ լավ է մարդու աչքը դուրս գա, քան անունը: Ասել կուզի՝ գերտերությունների խաղաղասիրական հայտարարությունների հանդեպ նվազել է վստահությունը: