Հայաստանի առաջին երաժշտական թանգարանը 50 տարեկան է

ՀՈԲԵԼՅԱՆ

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ վաղը` նոյեմբերի 28-ին Կոմիատասի անվան կամերային երաժշտության տանը կմեկնարկի Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի 50-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը` «Հայաստանի առաջին երաժշտական թանգարանը» գրքի շնորհանդեսով։
 

Գինեձոնը վերապահված է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի հիմնադիր-տնօրեն Վլադիլեն Բալյանին։ Հաստատության գործունեությունը ներկայացնող գիրքը հեղինակել է տնօրեն Մարինե Օթարյանը, խմբագել` հայագետ Արծվի Բախչինյանը։ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը հոգացել է բոլոր ծախսերը։

Հոբելյանական միջոցառման համերգային մասում հանդես կգան Ալեքսանդր Սպենդիարյանի անունը կրող երկու հաստատությունների` Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ու երաժշտական մասնագիտացված դպրոցի մենակատարները, երգչախումբը և ժողովրդական գործիքների համույթը։

Կոմպոզիտորի ռոմանսները կկատարեն Նարինե Անանիկյանը, Դիաննա Հարությունյանը, Լիաննա Վարդանյանը և Անդրանիկ Մալխասյանը՝ Կոմիտասի անվան պետակն կոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնակահար Մարգարիտ Սարգսյանի նվագակցությամբ։ Արամ Խաչատրյանի անվան լարային քառյակի ելույթով կեզրափակվի հոբելյանական միջոցառումը։