Արվեստագետը ծայրահեղ քայլի էր դիմել. ինչո՞ւ

ԱՐԱՄ ՇԱՀԲԱԶՅԱՆԸ ԴԱԴԱՐԵՑՐԵՑ ՀԱՑԱԴՈՒԼԸ

Ռեժիսոր Արամ Շահբազյանը երեկ հացադուլ էր սկսել Մշակույթի 
նախարարության շենքի մոտ՝ փորձելով այդ կերպ գերատեսչության
ուշադրությունը սևեռել «Չնչիկի»՝ տարիներ շարունակ ձգձգվող ու ավարտին չհասնող պատմության վրա:
 
Ֆիլմի արտադրությունը ռեժիսորը սկսել է տասը տարի 
առաջ, սակայն հանրությանն առ այսօր հայտնի է միայն 
դրա անունը:
 
- Ֆիլմը ավարտին հասցնելու գործընթացը ձգձգվում է դեռևս 2010 
թվականից: 2017-ի հոկտեմբերին Ազգային կինոկենտրոնի 
գեղարվեստական խորհրդի կողմից մեկ անգամ ևս քննարկվել է «Չնչիկ» ֆիլմը և որոշում է կայացվել ֆինանսավորել դրա հետարտադրական ծախսերը և ավարտել ֆիլմը: 2018-ին նախարար Արմեն Ամիրյանի կողմից հանձնարարվել է սկսել ֆիլմի հնչյունային աշխատանքները՝ հավաստիացմամբ, որ ֆիլմի ֆինանսավորման հարցերը զուտ տեխնիկական են: 2018-ի մայիսին Արմեն Ամիրյանը, հայտնի պատճառներով, հրաժարարական տվեց, և հիմա «Չնչիկ» ֆիլմը կրկին ներկայացրել են հանձնաժողովի քննարկմանը: Իրականում իմ ֆիլմը ընդհանրապես չպետք է ներկայացվեր այդ քննարկմանը, որովհետև արդեն կար որոշում և սկսված գործընթաց:
 
Նախարար Լիլիթ Մակունցի՝ ակնկալվող ուշադրությունը չի ուշացել.աշխատանքի ներկայանալուց անմիջապես հետո նա մոտեցել է Արամ Շահբազյանին՝ հրավիրելով նրան աշխատասենյակ՝ զրույցի: Ավելի 
քան մեկ ժամ տևած հանդիպումից հետո նախարար Լիլիթ Մակունցն ու Արամ Շահբազյանը նախարարության մուտքի մոտ 
խմբված լրագրողներին ներկայացել են պարզաբանումներով.
 
- Պարոն Շահբազյանի հետ պայմանավորվեցինք, որ հացադուլը 
դադարեցնում է, որովհետև մենք հակառակ բևեռներում չենք և 
կոչված ենք լուծելու այն խնդիրները, որոնք տասնյակ տարիներ լուծում չեն ստացել: Ես տեղեկացա, որ «Չնչիկ» ֆիլմն 
ընդհանրապես հանձնաժողովի քննությանառարկա չպետք է 
դառնար. կինոկենտրոնն արդեն իսկ խոստացել էր, որ ֆիլմը 
նկարահանվելու է,ու գումար է տրվելու հետարտադրական 
աշխատանքների համար, ընդ որում, դա եղել է որոշում և ոչ թե 
բանավոր պայմանավորվածություն, ուստի անհասկանալի է, 
թե ինչու է այն ներկայացվել հանձնաժողովի քննարկմանը: Ես 
կհանդիպեմ Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն 
Շուշանիկ Միրզախանյանի հետ և կստանամ այդ հարցի 
վերաբերյալ պարզաբանում,- ասաց նախարար Մակունցը՝
նաև տեղեկացնելով.
 
- Մենք որոշեցինք այսօր Կինոկենտրոնի հանձնաժողովի 
մասնակցությամբ նիստ հրավիրել՝ ոչ թե որոշման վրա 
ազդեցություն ունենալու նպատակով, այլ վստահ լինելու, որ 
հանձնաժողովի բոլոր գործողությունները թափանցիկ են: Մշակույթի նախարարության որդեգրած սկզբունքը հետևյալնէ՝ ցանկացած 
գործընթաց պետք է տեղի ունենա թափանցիկ և ոչ միանձնյա որոշմամբ: Որևէ մեկը, անգամ նախարարը, չի կարող ազդեցություն ունենալ հանձնաժողովի որոշման վրա: Բացի այդ, եթե ինչ-որ մեկը ստանում է մերժում, պետք է իմանա, թե ինչի համար է ստացել այդ մերժումը:
 
Արամ Շահբազյանն ասաց, որ նախարարության պատասխանն 
իրեն գոհացնում է.
 
- Կարողացա մանրակրկիտ պատմել, թե ինչ խնդիր կա, ու 
վստահ եմ, որ գործընթացը թափանցիկ ձևով է իրականացվելու:
 
- Ինչպե՞ս է «Չնչիկ» ֆիլմը հայտնվել մասնագիտական հանձնաժողովի կողմից քննությանենթարկվող ֆիլմերի ցանկում,- խոստացված հանդիպմանը Լիլիթ Մակունցը հարցն ուղղել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանին:
 
- Այո՛, կար որոշում, որ ֆիլմը 2018-ին պետք է անպայման 
ֆինանսավորել և հասցնել ավարտին, սակայն այն պահին, երբ 
պետք է վերջնականապես հստակեցնեինք 2018-ն ֆինանսավորվող նախագծերի ցանկը, ամեն ինչ դադարեցվեց Մշակույթի 
նախարարության կողմից՝ պատճառաբանությամբ, որ ստեղծվելու 
է նոր կանոնակարգ, որով էլ կիրականացվի գործընթացը: Մարտին 
ես առաջարկեցի ցուցակներում ներառել այն ֆիլմերը, որոնց 
նկատմամբ Ազգային կինոկենտրոնն ունի պարտավորություններ, 
կան կնքված պայմանագրեր, այդ թվում՝ «Չնչիկը»: Նախարարությունում ինձ պատասխանեցին՝ դա հնարավոր չէ, քանի որ 2012 թվականին մենք ստորագրել ենք ֆիլմի հանձնման-ընդունման ակտ, որի համաձայն այս ֆիլմն ավարտված է: Մարտից հետո այս հարցը կրկին բարձրացվել է: Նախարարությունում ինձ խնդրեցին պատրաստել նոր փաթեթ: Մենք պատրաստեցինք այդ փաթեթը՝ անհրաժեշտ բոլոր մանրամասներով, որը և 
ներկայացրեցի հանձնաժողովին՝ խնդրելով մեկ անգամ ևս նայել այս նախագիծը,- Շուշանիկ Միրզախանյանի պարզաբանումն էր:
 
ՀՀ մշակույթի նախարարություն