Պարգևներ արժանավորներին

Հայոց բանակի 30-ամյակի կապակցությամբ ԿՀԳՄ անդամ մի շարք գրական գործիչներ օրերս պարգևատրվել են ԿՀԳՄ և «Ֆիդայիներ» ՌՀԲՀԿ մեդալներով՝ ակտիվ մշակութային գործունեության համար։ Այս մասին տեղեկանում ենք ԿՀԳՄ պաշտոնական կայքէջից։
 
Բանաստեղծ Գրիգոր Բանանցը պարգևատրվել է «Սայաթ-Նովա» մեդալով, իսկ ՀՀ վաստակավոր արտիստուհի, դրամատուրգ Բյուրեղիկ Մնեյանը և արձակագիր Սոֆյա Սարգսյանը արժանացել են «Սոսե Մայրիկ» մեդալի։ Դրամատուրգ Մխիթար Մոս-Մուշեղյանին շնորհվել է «Տիգրան Մեծ» մեդալ։
 
Բանաստեղծներ Գուրգեն Միքայելյանը, Գուրգեն Բալայանը, Իրինա Արամյանը, Արգամ Ափրիկյանը և Գրիգոր Բանանցը պարգևատրվել են «Գրականության մշակ», Նժդեհ Ջավախքցին՝ «Մոնթե Մելքոնյան» մեդալներով։ Գագիկ Հառիճեցուն շնորհվել է շնորհակալագիր՝ «Հայրենիքին անմնացորդ նվիրումի համար»։