Ուզում եմ պատմել՝ աշխարհն իմանա

Ուզում եմ պատմել մի մարդու, երգչի, դերասանի, արվեստագետի մասին, որի անունն է Վաչե Ամարյան։
 
Արվեստագետ, որը երբեք չունի երկրպագուների պակաս։ Եվ բոլորը նրան ճանաչում են որպես բարի ու ազնիվ մարդ, որպես ամենայն դժվարություն հումորով հաղթահարող, ամենքին հոգով սիրող ու անմնացորդ նվիրվող անհատ և, վերջապես, շատերի համար՝ սրտակեր երիտասարդ։
 
 
Ամարյանը միշտ աչքի է ընկել իր աշխատասիրությամբ, մարդկային, ազնիվ, պարզ և հասարակ ու, միևնույն ժամանակ՝ ՀԱՏՈւԿ Մարդ տեսակով և սրտեր է գերել իր անզուգական կատարումներով, թավշյա ձայնով երգարվեստի բարձր ճաշակով։
 
Հարցազրույցներից մեկում Ամարյանին հարցնում են․
 
- Ի՞նչ է ձեզ համար անկեղծությունը։
 
Նա պատասխանում է՝ 
 
- Դիմացինին հավատալու, վստահելու, ինքդ քեզ ճանաչելու միակ երաշխիքը։ 
 
Հետո բազմանշանակ ավելացնում է․  
 
- Մարդն այդ ունակությունը կամ ունենում է, կամ՝ ոչ։ 
 
Լսելով նրա ձայնը, վայելելով կատարումները՝ մոռանում ես ներկայի անորոշությունների, տվյալ պահին քեզ պարուրած հոգսերի մասին ու նորից սկսում ես սիրահարվել կյանքին, ապրել գալիքի հանդեպ վառ հույսերով։ 
 
Սիրո երգիչ լինելուց զատ, Վաչե Ամարյանը նաև սրտակեր դերասան է։
 
Տարիներ առաջ ճանաչված սցենարիստ Անուշիկ Պետրոսյանի «Մեղրամիս» ֆիլմում Վաչե Ամարյանը վարպետորեն կերտեց Արսենի դերը․ այն էլ՝ առանց դերասանի մասնագիտական կրթության։ Եվ դա՝ շնորհիվ ի վերուստ իրեն շնորհված տաղանդի և, իհարկե, շնորհաշատ դերասանուհի Տաթևիկ Ադումյանի։ 
 
Վերջերս Ամարյանը ևս մի տպավորիչ կերպար կերտեց․ այս անգամ հոր կերպարը՝ դարձյալ Անուշիկ Պետրոսյանի «9 դպրոցում» նախագծում։
 
Ուզում եմ իմ և Վաչեի բոլոր երկրպագուների կողմից շնորհակալության ջերմ խոսքեր ուղղել արվեստագետին՝ անկեղծ ու մաքուր ստեղծագործական անցյալի և ներկայի համար, իր արվեստով մեզ վայելքի բազում պահեր պարգևելու համար։
 
Լուսինե ԿԱՐԱՊԵՏՅԱՆ