Ամոթ է
ՊԱՏԱՆԻ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԹԱՏՐՈՆԻ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԳՈՐԾԱԴՈՒԼԻ
Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանն ազատվել է աշխատանքից, և թատրոնի դերասանները պատրաստվում են իրենց բողոքն արտահայտել գործադուլով։ Այդ մասին նրանք հայտնել են լրագրողների հետ հանդիպմանը։

Նա ընդգծեց՝ չկա սահմանափակում, թե ինչքան պետք է բաժանի տնօրենը, բացի այդ էլ տնօրենն իրավունք ունի, մոտ 20 տոկոս հրավիրատոմս բաժանի, բայց երբ հաշվում ենք, 9.6 տոկոս էլ չի անում։
- Եվ ո՞ւմ է տրվել այդ հրավիրատոմսերը, այն ուսուցիչներին, որոնք 10-15-ից ավելի աշակերտ են բերում։ Հաշմանդամություն ունեցող երեխաներին, մեր առաջին տիկինը մի անգամ ահագին մարդ էր բերել, պարզ է, որ հրավիրատոմս է եղել։ Հրավիրատոմսեր տրվում են թոշակառուներին։ Միակ թերությունը, որ նա հրավիրատոմսեր է տվել, դրա համար հեռացնում են,- ասաց դերասանն ու ավելացրեց, որ երկու ամիս շարունակ ստուգել են թատրոնի ֆինանսական հաշվետվությունները, որևէ բան չեն գտել։
Հրաչյա Գասպարյանն ասաց՝ լուրջ մարդիկ են, լուրջ էլ վերաբերվելու են այս պրոցեսին։
- Կոլեկտիվը հասկացավ, որ դա անհեթեթ որոշում է։ Ինձ համար նույնիսկ ամաչելու դեպք է։ Ամոթ է։ Չի կարելի այդպես վարվել։ Չի կարելի մարդկանց, որ նվիրել են իրենց կյանքը մշակույթին... հանկարծ գալիս է այդպիսի որոշում, թերի, բարոյական առումով թերի։ Ու ոչ թե մենք ենք խեղճանում, խեղճանում է նա, ով նման որոշում է ընդունում։ Գոնե մտածեք, ոնց անեք, որ լավ լինի, նման լինի ճշմարտությանը, էս դեպքում դա չեղավ, չստացվեց,- ասաց բանախոսը։
Այսօր Էմին Թորոսյանը հայտնել է, որ մայիսի 13-ից, հիմք ընդունելով մշակույթի վարչության պետ Գոշ Սարգսյանի հիմնազուրկ զեկուցագիրն՝ ուղղված Երևանի քաղաքապետին, աշխատանքային պայմանագրի միակողմանի խզմամբ, դադարեցվում է իր գործունեությունը Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնում:
Աղբյուր՝ panorama. am