Ինքնաբուխ արջակռիվ հենց տեսախցիկի առջև
Մարդ արարծը սիրում է, չէ՞, տարբեր կենդանիների կռվեցնել ու զվարճանալ: Սակայն երբևէ մեկի մտքով անցե՞լ է արջերին կռվեցնել, որպեսզի դրանից ցուցադրություն սարքի: Իսկ ահա մեր ժամանակներում ամենուր տեղադրված տեսախցիկները մեկ-մեկ այնպիսի տեսարաններ են նկարահանում, որոնք մարդը այլ կերպ չէր կարողանա տեսնել:

Մասնագետների համար մեծագույն հաջողություն է այն, որ գազանները իրենց ծեծկռտուքը ձեռնարկել են նկարահանման համար ամենահարմար կետում, այնպես որ նրանց այդ միանգամայն ինքնաբուխ բախման տեսագրությունն այժմ ամբողջ համացանցի սեփականությունն է: