Ի՞նչ են հուշում 2019-րդ տարվա թվերը
ԹՎԱԳՈւՇԱԿ

Հաշվարկներին անդրադառնալուց առաջ՝ նշենք, որ հայոց հնագույն հորոսկոպով այժմ ոչ թե Հողե վարազի, այլ Ջրհոսի տարին է գալիս: Զօդիակը՝ օդի մեջ աստղերով գծվող ակը (զ նախդիրով,) հայկական երևույթ է, այլ ոչ թե չինական կամ ճապոնական: Ջրհոսի դարաշրջանով է սկսվում մեր էպոսը (Ծովինարը նրա մարմնացումն էր), իսկ այդ դարաշրջանը (ոչ թե տարին) մեր մոլորակի վրա մոտ 25 000 տարի առաջ է եղել: Տարվա որոշակի օրերին արեգակը ծագում է Կենդանակերպի համաստեղություններից որևէ մեկի ֆոնին, և այդպես շարունակվում է 2100 տարի, մինչև անցնում է հարևան համաստեղությանը: Հիմա դարձյալ գալիս է Ջրհոսի դարաշրջանը: Գուցե հայերիս համար սա նշանավորվի մեր էպոսի դրական գաղափարների հառնումով և Փոքր Մհերին Ագռավաքարում փակվելու մղած սխալների ուղղումով:
Բազմաթիվ կախարդների, գուշակների, էքստրասենսների կանխատեսումներին ապավինելու փոխարեն astrorok.ru պարբերականն առաջարկում է հիշել թվագիտություն (նումերոլոգիա) հնագույն ուսմունքի մասին: Այսօր էլ հաճախ դրան են դիմում «հանարհայտ և հարուստ» անհատները: Եվ ուրեմն, եթե ցանկություն կա բացել ապագայի վարագույրն ու խորամանկել բախտին, բավական է ուսումնասիրել 2019թ. թվագիտական կանխատեսումները:
Կարևոր է իմանալ
Թվերը մոգական նշաններ են, որոնք մարդու ճակատագրի վրա հատուկ ազդեցություն են ունենում: Դրանց օգնությամբ հնարավոր է կյանքը դեպի լավը փոխել կամ ընդհակառակը՝ կյանք նեշմուծել բացասականը:
2019թ. թվագիտական կանխատեսումը կօգնի սրբագրել ճակատագիրը, կյանքի ճանապարհից հեռու վանել տհաճությունները, ինչպես նաև մոտեցնել նպատակների իրագործումն ու ֆինանսական բարօրությունը: Ասում են՝ թվերը կարող են կառավարել մարդու հնարավորությունները և փոխել նրա գերակայությունները:
2019թ. թվագիտական կանխատեսումների հաշվարկ
Նախ հարկավոր է հաշվարկել բախտի և տարվա անձնական թվերը, ինչպես նաև ուսումնասիրել 2019թ. հորոսկոպը: Տարվա թիվն ստանալու համար հարկավոր է իրար գումարել նրա բոլոր թվանշանները.
2+0+1+9=12. 1+2=3
«3»-ը 2019-ի թիվն է, որը յուրաքանչյուր առանձին մարդու վրա տարբեր կերպ է ազդելու: Այնուհետև հարկավոր է պարզել տվյալ մարդու ճակատագրի թիվը: Դրա համար հարկավոր է գումարել նրա ծննդյան ամսաթվի բոլոր թվային բաղադրիչները: Օրինակ՝ եթե մարդը ծնվել է 1994թ. դեկտեմբերի 23-ին, ուրեմն առկա են 23.12.1994 թվերը. 2+3+1+2+1+9+9+4=31. 3+1=4
Այս կերպ հնարավոր է ստանալ 1-9-ը թվերը: Ստորև հերթականությամբ ներկայացվում է դրանցից ամեն մեկին ընդհանուր գծերով բնորոշ թվագիտական կանխատեսումը 2019թ. համար:

1-երի համար 2019թ. թվագիտական կանխատեսումը խոստանում է հանդիպում «երկրորդ կեսի» հետ, շքեղ հարսանիք և ամուր ընտանիք: Կլինեն բազմաթիվ ռոմանտիկ ծանոթություններ, շփումներ հետաքրքրությունների շրջանակում և գործնական կապեր: Արդյունավետ կանցնի այդ շրջանը նրանց համար, ովքեր իրենց սեփական գործն առաջ կտանեն: 1-երը սիրում են հրամայել և առաջնորդել, դրա համար էլ Հողե վարազի տարում լավ կանեն չափավորեն հավակնություններն ու մի փոքր «սեղմեն» պոչը: Այլապես բախումներից չեն խուսափի: Ի դեպ, անձնական կյանքում և ընտրյալի հետ շփումներում լավ կլինի «արգելակել» զգացմունքային բռնկումները:

2-ները շատ դեպքերում կախվածության մեջ կընկնեն ուրիշ մարդկանցից: Դա նրանց տրամադրության և ինքնազգացողության վրա վատ կանդրադառնա: Հարկավոր է փորձել ձերբազատվել կասկածամտությունից և դառնալ սեփական բախտի տերը: 2019թ. հարկավոր է լինել առավել համբերատար և զգայուն, հատկապես եթե հարցը վերաբերում է մտերիմներին ու սիրելի մարդկանց:

2019թ. թվագիտական կանխատեսումը 3-ներին խորհուրդ չի տալիս բոլորին անխտիր պատմել իրենց հաջողությունների մասին: Այլապես չարակամները հաստատ վնաս կհասցնեն: Սիրո մեջ երջանկություն է տիրում, ինչպես երբեք: Վերջապես նրանք կհանդիպեն «յուրային մարդուն» և նրա հետ ճակատագրին ընդառաջ կգնան նույն նավով: Ընտանիքում նրանք պետք է իրենց ամուսիններին ղեկավարեն ավելի քիչ և վստահեն ավելի շատ: Հողե վարազը խորհուրսդ է տալիս եռանդն ուղղել ցեղի շարունակությանը: 2019թ. արդյունվետ է երեխաների ծննդյան համար:

Եթե ճամփորդության գնան, ավելի լավ է խուսափեն ինքնաթիռից: Ցանկալի է գործնական ուղևորությունները ծրագրել նոյեմբեր-դեկտեմբերին, որպեսզի վթարային վիճակներում չհայտնվեն: Ընտրյալի հետ հարաբերություններում 4-երը լավ կանեն չափավորեն խանդը, հատկապես եթե այն ի հայտ է գալիս առանց պատճառի

Նախագծերում մեծ գումարներ ներդնելուց արժե հրաժարվել, այլապես կարող են կարճ ժամանակում ամեն ինչ կորցնել: 5-երը բազմաթիվ սիրային պայծառ պահեր ու տպավորություններ կունենան: Սակայն եթե ցանկություն կա ստեղծելու ամուր ու լուրջ հարաբերություններ, ապա հարկավոր է հրաժարվել սիրահետումներից և հոգսաշատ սիրավեպերից: Չէր խանգարի շուրջը նայել, հնարավոր է՝ մոտերքում նրա երկրորդ կեսն է:

Տարին 6-երին խոստանում է դրամական խաջողություններ և խոշոր շահումներ: Հարազատների իմաստուն խորհուրդերին արժե հետևել: Սիրային կյանքում ներդաշնակություն և երջանկություն կտիրի, եթե մի կողմ թողնվեն խանդն ու հավակնությունները: Հարկավոր է մտերիմներից քիչ նեղանալ ու պակաս հանդիմանել, լինել շատ ավելի համբերատար ու ջերմ:

Տարվա կանխատեսումը 7-երին խորհուրդ է տալիս դրական մտքերով տարվել, սիրել անկեղծորեն և չսպասել, թե երբ բախտը երջանիկ հնարավորություն կընձեռի: Նրանք արարող են, այդ պատճառով էլ պետք է պայքարեն թերությունների դեմ և թույլ չտան, որ մաղձը խաթարի հոգեկան անդորրը: Եթե աշխատանքը ուրախությամբ անեն, Հողե վարազի տարում օգուտներ ու լիություն կունենան: Լուրջ հիվանդությունները բացառելու համար հարկավոր է հետևել առողջությանը:

8-երի ներըմբռնողությունը բարձրակետում է, և դա հնարավորություն կտա խուսափել վտանգներից և արկածախնդրությունից: Չարժե դրամները ներդնել քիչ ծանոթ գործում: Եվ ոչ մի պայմանով չպետք է դրամը պարտք տալ: Անգամ՝ հարազատներին: Լավ ընթացք կունենան բարեգործական ձեռնարկումները, որոնք կկազմակերպեն 8-երը: Սիրո մեջ պետք է բացառել շահադիտական հետաքրքրությունները, և այդ ժամանակ դա կլինի անկեղծ ու ամուր զգացմունք:

Չարժե թանկարժեք բան ձեռք բերել: Հատկապես՝ բնակարան ու ավտոմեքենա: Սիրո համար սա լինելու է կայուն, առանց աղետների տարի: Կարևորը՝ մտերիմ մարդու հանդեպ լինել հոգատար ու զգայուն: Հարկավոր է մի կողմ թողնել բոլոր կասկածներն ու տագնապները՝ գերադասելով քնքշանքն ու ուշադրությունը: Անհրաժեշտ է հարազատների հետ ավելի շատ շփվել, հյուր գնալ, ճիշտ հանգստանալ: Իսկ առողջությունը պետք է պահպանել. չէ՞ որ դա հնարավոր չէ ձեռք բերել ոչ մի դրամով: