ԺՊՏԱՑԵՔ՝ ԵԹԵ ՆԱԽԱՊԱՇԱՐՎԱԾ ՉԵՔ

Մերօրյա նախանշաններ

Իրականում բոլոր նախանշաններն էլ երջանկաբեր են: Պարզապես դրանց մի մասը՝ ձեզ համար, մի մասն՝ ուրիշների:
 
 
●  Եթե չարը խափանելու համար երեք անգամ թքում եք ձախ ուսի վրայով, նշանակում է ձեր ձախ կողմում գտնվողներից «թաթալոշ» ուտելու հավանականությունը մեծ է:
 
●  Եթե  մեկ ուրիշ մեքենա ձեր ավտոմեքենային հարվածել է հետևի կողմից, դա եկամուտ ստանալու նշան է: Եթե հարվածը դիմացից է՝ լրացուցիչ ծախսերի:
 
●  Եթե ամուսինը չի զլանում անձամբ բացել իր մեքենայի դուռն ու նստեցնել կնոջը, ուրեմն՝ կամ մեքենան է նոր, կամ կինը:
 
●  Եթե աշխատանքային շաբաթն ավարտվում երեք օրից, նշանակում է այսօր չորեքշաբթի է:
 
●  Եթե գլուխդ ցավում է, ուրեմն այն կա:
 
●  Եթե տեսնում եք կայծակը, բայց որոտ չի լսվում, նշանակում է լսող սարք գնելու ժամանակն է:
 
●  Եթե ձեր բարեկամներն ու մտերիմները վաղուց չեն զանգահարել, ուրեմն նրանք շատ լավ են ապրում:
 
●  Եթե ամեն օր արթնանում եք նույն կնոջ կողքին, և նա ձեզանից ոչ թե թանկ նվերներ է պահանջում, այլ ճաշի մթերք, նշանակում է նա ձեր կինն է:
 
●  Եթե ձեր կինը բարձրաձայն ծիծաղում է սրամտություններից, ուրեմն տանը հյուրեր կան:
 
●  Եթե հարբած տուն եք մտել լուսադեմին, և տանտիրուհին ժպիտով է դիմավորում, նշանակում է՝ ուրիշի տանն եք հայտնվել:
 
●  Եթե ճիշտ եք տնից դուրս շպրտել ձեր ամուսնուն, ուրեմն բումերանգի պես նա նորից ետ է վերադառնալու: