Հիտլերը՝ գեղանկարիչ

Ո՞վ կերևակայեր, որ իր երիտասարդության տարիներին գեղանկարչությամբ հետաքրքրված Հիտլերը նաև կտավներ է ստեղծել, որոնք մինչև մեր օրերն են հասել: Եվ ահա աշխարհին տիրանալ փորձած «խղճուկ մարդու» կտավն այսօր բոլորի աչքի առջև է՝ շքեղ շրջանակի մեջ առնված, իր ամբողջ թշվառությամբ ու վեհազրկությամբ, ինչպես նրա բոլոր գործերն էին:

Իտալական Լոմբարդիա մարզի Սալո քաղաքում բացված «Խելագարության թանգարան» ցուցահանդեսը ուշագրավ է դարձել նրանով, որ այնտեղ ներկայացված 200 աշխատանքների թվում ցուցադրվել է նաև նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի կտավներից մեկը, որը մինչ այս երբևէ չէր ցուցադրվել: Այն Իտալիա է բերվել Գերմանիայի մի մասնավոր հավաքածուից: Ինչպես գրում է «Corriere della Sera»-ն, ցուցահանդեսի կազմակերպիչ Վիտորիո Սգարբին ասել է.

-Այս կտավում վեհություն չկա, այլ միայն թշվառություն: Սա խղճուկ մարդու աշխատանք է: