Եղածը վերացնում են, նորի համար էլ ասում են՝ փող չկա

ԱՀԱԶԱՆԳ ՍՊԻՏԱԿԻ ՎԵՐԵԼԱԿԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆԻ ՔԱՆԴՄԱՆ ՄԱՍԻՆ

Քիչ առաջ «Երկիր Ծիրանի» կուսակցության շտապ հայտարարություն է տարածել Սպիտակի վերելակաշինական գործարանի քանդման վերաբերյալ՝ կցելով նաև դրան առնչվող տեսանյութերի հղումները և Սպիտակի համայնքապետարանի գրությունը:
 
Ակնկալում ենք նաև պատկան ատյանների արձագանքը:
 
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն 2,493 հա մակերեսով տարածքի վրա կատարում է Սպիտակի վերելակաշինական գործարան ապօրինի  քանդման աշխատանքներ, որի վերաբերյալ քանդման թույտվություն չունի:
 
Պահանջում ենք բոլոր պատկան մարմիններին՝ ուշադրություն դարձնել տեղի ունեցող ապօրինությանը և թույլ չտալ քանդել Սպիտակ քաղաքի (հասցե՝ ք. Սպիտակ, Շահումյան 1) վերելակաշինական գործարանը:
Ծանուցում: Սույն թվականի օգոստոսի 17-ին գործարանը դիմել է քաղաքապետարան քանդման թույլտվություն ստանալու համար, որին ի պատասխան հայտնել են, որ «քանդման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել ՓԲԸ-ի բաժնետերերի ընդհնհանուր ժողովի որոշում, մասնագիտական կազմակերպութան եզրակացություն և քանդման նախագիծ ու տեղեկանք տուրքի վճարի մասին: Միաժամանակ տեղեկացվում է, որ քանդման թույտվությունը կտրամադրվի նշված հարցը և  ընկերության կողմից Սպիտակ համայնքում պլանավորած ներդրումային ծրագրերը համայնքի  ավագանու կողմից քննարկվելուց հետո» (տես՝ կից ներկայացված փաստաթուղթը):
 
Գործարանը կառուցվել է Սպիտակի երկրաշարժից հետո: 
Դրա կառուցման համար ձեռք են բերվել հատուկ համաձուլվածքի մետաղյա կոնստրուկցիաներ, և գործարանի  այսօրվա շուկայական արժեքը կազմում է շուրջ 50 մլն դոլար, սակայն գործարանը գնահատվել է որպես շինանյութ, որի շուկայական արժեքը կազմում է շուրջ 5 մլն դոլար: 
 
Ըստ մասնագետների կարծիքի՝ նմանատիպ գործարան Հայաստանում գոյություն չունի, իսկ այդպիսի նոր գործարան կառուցելու համար անհրաժեշտ է մի քանի տարի:
 
Գործարանը կարող է օգտագործվել ոչ միայն վերելակների  կառուցման, այլ նորագույն տեխնոլոգիաներով մրցունակ արտադրության համար ևս:
Երևանում և այլ քաղաքներում  գրեթե բոլոր վերելակները կարիք ունեն փոխարինման: Նման կառույց ունենալով և քանդելով այն Հայաստանի Հանրապետությունում գործող ապօրինի իշխանությունները իրականացնում են ապազգային քաղաքականություն: