Հանելուկային զուգադիպություններ

ԴԺՎԱՐԸՆԿԱԼԵԼԻ՝ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Մարդկային պատմության ծալքերում բազմապիսի տարօրինակ միջադեպեր են ամփոփված, որոնք հաճախ դժվարընկալելի են մեր տամաբանությանը: Պատահական զուգադիպություննե՞ր են այս համընկնումները, թե ոչ՝ դժվար է ասել, սակայն դրանք ուշագրավ են հենց իրենց անսովորությամբ (ըստ 7lostworlds.ru-ի հրապարակման):
 
Մարկ Տվենը և գիսաստղը 
Տվենը ծնվել է 1835 թ. նոյեմբերի 30-ին, երբ մոլորակի վրակով թռչում էր Գալիլեյի գիսաստղը: 1909-ին, գրողը կատակել էր՝
 
-Ես եկել եմ 1835-ին՝ Գալիլեյի գիսաստղի հետ: Մեկ տարի անց այն կրկին գալիս է, և ակնկալում եմ հեռանալ նրա հետ: 
 
Այս խոսքերը մարգարեական դարձան: 1910 ապրիլի 21-ին՝ Գալիլեյի գիսաստղի վերադարձի հաջորդ օրը, Տվենը մահացել է կրծքահեղձուկից: 
 
Թամերլանի անեծքը
1941թ. հունիս 20-ին խորհրդային հնագետները բացել էին Չինգիզ Խանի ժառանգորդ Թամերլանի դամբարանը: Մինչդեռ տապանաքարի գրությունը նախազգուշացնում էր՝ 
 
- Նա, ով կբացիիմ գերեզմանը, ազատ կարձակի ավելի ահավոր նվաճողի, քան ես եմ: 
 
Երկու օր անց Գերմանիան հարձակվեց ԽՍՀՄ-իվրա:
 
Նույնակերպ ճակատագրեր
Օհայոցի երկվորյակները, որոնց բաժանել էին ծնվելու պահից և երբևէ տեղյակ չեն եղել միմյանց գոյության մասին, ապրել են գրեթե նույն կյանքով: Երկուսին էլ որդեգրող ծնողները Ջեյմս անունն են տվել (առանց իրար հետ պայմանավորվելու): Երկու եղբայրներն էլ շուն են պահել՝ նրանց տալով նույն՝ Թոյ անունը: Երկուսն էլ դարձել են ոստիկանության աշխատակիցներ և  ամուսնացել Լինդա անունով կանանց հետ: Երկուսն էլ իրենց որդիներին Ջեյմս Ալլան անունն են տվել: Հետագայում երկուսն էլ ամուսնալուծվել են և երկրորդ անգամ ամուսնացել Բեթի անունով կանանց հետ:
 
Ռմբահարում՝ ապագայից
1932 թ. լրագրող Ջ. Բերնարդ Հաթթոնը և լուսանկարիչ Ջոակիմ Բրենդտը մեկնել էին Համբուրգի նավամատույց՝ ռեպորտաժ պատրաստելու: Նրանք խմբագրություն են վերադարձել վախեցած և պատմել են օդանավերի գրոհի մասին, որը հարվածել էր Համբուրգին: Բրենդտը պատրաստ էր իրենց պատմածներն ապացուցել իր կատարած լուսանկարներով: Սակայն երևակված լուսանկարներում ռմբակոծության ոչ մի պատկեր ու արտառոց ոչինչ չի եղել:
 
11 տարի անց Հաթթոնը ապրում էր Լոնդոնում և առավոտյան թերթերից մեկում կարդում է Համբուրգի «Գոմորրա» ռմբակոծության մասին: Դա պատահականությո՞ւն էր արդյոք՝ անհայտ է, բայց Հաթթոնը վստահ էր, որ սա նույն գրոհն է, որն ինքը տեսել էր 1932 թ.:
 
Օդանավ՝ ապագայից 
1935 թ. ավիացիայի մարշալ Ռոբերտ Վիկտոր Գոդդարդը ստուգել է Էդինբուրգի լքված օդանավակայանը: Այնտեղից վերադառնալիս, սակայն, վատ եղանակի պատճառով, ճանապարհի կեսից ստիպված է եղել նորից հետ գնալ լքված օդանավակայան: Այս անգամ հին օդանավակայանը նա վերակենդանացած ու աշխատանքային է տեսել: Թռիչքուղում ինքնաթիռ է եղել, բայց մարշալը չի կարող ճանաչել, թե ինչ մոդելի է այն՝ թեև ծանոթ էր ամենատարբեր մոդելների:
 
4 տարի անց Գոդդարդը կրկին ուղևորվել է օդանավակայան, որն արդեն գործում էր ըստ նշանակության: Այնտեղ մի ինքնաթիռ կար, որը 1934 թ. Գոդդարդը չէր ճանաչել. «Մայլս Մաջիստեր» օդանավն էր դա, որի թողարկումը սկսվել էր 1937-ին՝ Գոդդարդի տեսիլքից երեք տարի անց:
 
Եվրամիության կանխատեսում
1968 թվականին ֆանտաստ գրող Ջոն Բրանները հրատարակեց «Բոլորը կանգնեն Զանզիբարում» գիրքը: Դրանում նա նկարագրում էր Եվրամիությունը, որը պաշտոնապես ի հայտ եկավ միայն 1993 թվականին:
 
Ֆինանսական ճգնաժամը կանխատեսած գիրքը
Այն Ռենդի «Ատլանտը ուղղեց իր ուսերը» անտիուտոպիա-գիրքն առաջին անգամ հրատարակվել էր 1957 թվականին: Ըստ դրա սյուժեի՝ ԱՄՆ կառավարությունը հետզհետե ավելի ու ավելի խստորեն է վերահսկում ձեռնարկատերերին, պլանավորված տնտեսությունը փոխարինում է ազատ շուկայով, և արդյունքում, այս ամենը հանգեցնում է ֆինանսական խոր ճգնաժամի: Ոմանք կարծում են, որ այդ գիրքը կանխատեսել էր 2008 թ. տնտեսական ճգնաժամը: