Կովկասից՝ Եվրոպա ու Եգիպտոս

ՇՈՒՐՋ 100 ԵԳԻՊՏԱԿԱՆ ՄՈՒՄԻԱՆԵՐԻ ԴՆԹ-Ի ԱՆԱԼԻԶԸ ՑՆՑԵԼ Է ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻՆ

Գերմանիայի Մաքս Պլանկի Մարդկային պատմության ինստիտուտի և Թյուբինգենի համալսարանի գիտնականները մասնակիորեն վերականգնել են 90 եգիպտական 3500-1500 տարեկան մումիաների գենոմը (մարմնի բջիջում ներառված ժառանգական նյութի հավաքածու: Գենոմը պարունակում է կենսաբանական տեղեկատվություն, որն անհրաժեշտ է մարմնի ստեզծման և պահպանման համար):
 
Ուսումնասիրությունը նրանց ցնցող եզրակացության է հանգեցրել. փարավոնները հնագույն եգիպտացիներ չեն եղել...
 
Հետազոտությունները հուշել են, որ հին եգիպտացիները աֆրիկացիներ չեն եղել: Ոմանք թուրքեր են եղել, մյուսները՝ եկվորներ հարավային Եվրոպայի և ներկայիս Իսրայելի, Հորդանանի, Սիրիայի, Լիբանանի, Վրաստանի և Աբխազիայի տարածքներից: Այսինքն՝ Հին Եգիպտոսի քաղաքակրթությունը ձևավորող ժողովուրդների ներկայացուցիչներ:
 
Այս եզրահանգումից ոչ շատ առաջ նմանատիպ հետազոտություններ էին անցկացրել Ցյուրիխում գտնվող  iGENEA ծագումնաբանական կենտրոնի կենսաբանները: Նրանք ուսումնասիրել էին միայն մեկ՝ Թութանհամոնի մումիայից ստացված գենետիկական նյութը: Նրա ԴՆԹ-ն հանվել էր ոսկրային հյուսվածքից՝ մասնավորապես ձախ ուսի և ձախ ոտքի:
 
Համեմատելով փարավոնի և ժամանակակից եվրոպացիների գենոմը, iGENEA-ի մասնագետները պարզել էին, որ ժամանակակից եվրոպացիներից շատերը Թութանհամոնի հարազատներն են: Միջին հաշվով՝ եվրոպացի տղամարդկանց կեսը «թութանհամոններ» են: Իսկ որոշ երկրներում, ինչպես, օրինակ, Բրիտանիայում, Իսպանիայում և Ֆրանսիայում, նրանք 60-70 տոկոս են:
 
ԴՆԹ-ն համեմատվել է այսպես կոչված հապլոխմբերի՝ ԴՆԹ-ի մեկտեղված բնութագրական մասնիկների հետ, որոնք փոխանցվում են սերնդից՝ մնալով գրեթե անփոփոխ: Փարավոնի հարազատները «տվել» են R1b1a2 անունով ընդհանուր հապլոխումբ:
 
Գիտնականներն ընդգծում են՝ եվրոպացի տղամարդկանց շրջանում այնքան տարածված «թութանհամոնյան R1b1a2»-ն շատ հազվադեպ է հանդիպում ժամանակակից եգիպտացիների շրջանում: Այն կրողների քանակը չի գերազանցում մեկ տոկոսը:
 
- Իսկապես, շատ հետաքրքիր է, որ Թութանհամոնը գենետիկորեն եվրոպացի է, - իր զարմանքն է արտահայտել iGENEA կենտրոնի տնօրեն Ռոման Շոլցը:
 
Շվեյցարացիների և գերմանացիների գենետիկական ուսումնասիրությունները ևս մեկ անգամ հաստատել են, որ Ժամանակակից եգիպտացիները բնավ ընկնում փարավոնների ժառանգորդները չեն: Պարզապես նրանք ընդհանուր ոչինչ չունեն իրենց հին տիրակալների հետ: 
 
Իրենք՝ փարավոնները տեղացիներ չեն:
 
- Ենթադրում եմ, որ եգիպտական թագավորների և եվրոպացիների ընդհանուր նախնին մոտ 9,500 տարի առաջ ապրել է Կովկասում, - ասել է Շոլցը: - Մոտ 7 հազար տարի առաջ, նրա անմիջական ժառանգները բնակություն են հաստատել Եվրոպայում: Նրանցից մեկն էլ հասել է Եգիպտոս և փարավոն դարձել:
 
Ստացվում է, որ սկսած նախա-նախապապերից՝ Թութակամոնի նախնիները և հենց ինքը կովկասյան ազգության ներկայացուցիչ էին: 
 
Ի ԴԵՊ
 
Ժամանակը կգա, և նրանք կվերակենդանանան՝ ինչպես և ցանկանում էին:
 
Տյուբինգենի համալսարանի հնածագումնաբան Յոհաննես Կրաուսեն Nature Communications ամսագրում տեղեկացրել է, որ միայն 151 մոմիաներից 3-ի գենոմը հաջողվել է վերականգնել ամբողջությամբ: Նրանց ԴՆԹ-ն լավ պահպանված է: 
 
Իսկ այդ վերականգնումը թերևս, հուշում է, որ թեկուզ հեռավոր ապագայում հնարավոր է նաև ս վերականգնել դրա տիրոջը՝ կլոնավորման միջոցով: 
 
Թութանհամոնը վատ չի պահպանվել՝ որպեսզի երբևէ վերադառնա մեռյալների թագավորությունից ...