Այլմոլորակայիններն, այնուամենայնիվ, այցելո՞ւմ են Երկիր

Անսպասելի մի հայտարարություն է արել Կանադայի պաշտպանության նախկին նախարար Փոլ Հելլիերը՝ ասելով, թե այլմոլորակայինները հազարավոր տարիներ այցելում մեր մոլորակ:
 
Կանադայի ազգային պաշտպանության նախկին նախարար Փոլ Հելլիերի հայտարարությունն իսկապես սենսացիոն է: Նա ասել է, որ արդեն մի քանի հազարամյակ  4 ռասայի այլմոլորակայիններ այցելում են մեր մոլորակ, և շատ երկրների իշխանությունները մշտապես հաղորդակցվում են նրանց հետ: Ու այդ ամենը խնամքով թաքցվում է հասարակությունից (տեղեկացրել է planetanovosti-ն):
 
Նա նաև հայտնել է, որ արտերկրյա քաղաքակրթությունների ներկայացուցիչները Երկիր մոլորակ են գալիս տարբեր աստղային համակարգերից: Նրանցից ոմանք մառախլապատ Անդրոմեդից են, մյուսները Սատուրնի խորշերից: Նրանցից ոմանք բարեկամաբար են տրամադրված մարդկանց հանդեպ, իսկ մյուսները՝ ոչ:
 
- Գոյություն ունի օտարերկրացիների դաշնություն, և նրանք ունեն կանոններ: Դրանցից մեկն այն է, որ նրանք չպետք է միջամտեն մեր երկրային գործերին, եթե դրա համար չունեն համաձայնություն, - ասել է Փոլ Հելլիերը:
 
Նա  նաև հավելել է, թե օտարմոլորակայիններն ասել են, որ մարդիկ իրենք են իրենց համար փակուղիներ ստեղծում՝ դրամական միջոցներ ներդնելով այսպես կոչված «մութ նախագծերում» և ընթանում են զարգացման ո՛չ այն ճանապարհով: Եվ նրանք իրենց օգնությունն են առաջարկել մարդկությանը: Սակայն կառավարությունը (ենթադրելի է՝ խոսքը կանադական կառավարության մասին է) հրաժարվել է առաջարկված աջակցությունից:
 
Ասես էքս-նախարարի այս խոսքերի հավաստիքը լինի Հռոմի Պապ Հովհաննես XXIII- ի անձնական քարտուղարի պատմածը, որ Հովվապետն առնչվել է այլմոլորակային արարածների հետ:
 
Եթե հավատանք Լորիս Կապդևիլին, Հովհաննես XXIII Պապը կապի մեջ է մտել այլ քաղաքակրթություններից եկվորների հետ: Դա հայտնի է դարձել միայն 2005-ին:
 
Հռոմի պապի և այլմոլորակայինի հանդիպումը տեղի է ունեցել Կաստել Գանդոլֆոյում գտնվող ամառային նստավայրի այգում: Ըստ քարտուղարի՝ այդ մարդակերպը չար մտադրություններ չի ունեցել. նա բարեկամաբար է տրամադրված եղել: 
 
Եկվորը հանդիպման վայր է եկել օվալաձև, սաթի երանգ ունեցող տիեզերանավով: Զրույցը տևել է մոտ մեկուկես ժամ, որից հետո մարդակերպը լքել է Երկիրը:
 
Հարկ է նշել, որ օտարմոլորակայինների հետ ազդեցիկ մարդկանց հետ հանդիպումները եզակի չեն: Շատ քաղաքական գործիչներ բացահայտ հայտարարել են նրանց հետ հետ շփումների մասին: Ըստ որոշ վարկածների՝ հումանոիդները դեռևս չունեն այլ ժողովուրդների և ցեղերի նվաճելու զենք, այդ պատճառով էլ առայժմ պարզապես որոշակի տարածքներ են զննում: