Առեղծվածային իրողություն, կամ՝ իրական առեղծված

ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՄԱՀԸ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՓՈԽԵՑ ՉԻՆՈՒՀՈՒ՝ ԿՅԱՆՔԻՆ ՀԱՌԱԾ ՀԱՅԱՑՔԸ

Սյուե Մեյը տիպիկ ներկայացուցիչն էր ժամանակակից չինական հասարակության՝ Չինաստանի կոմկուսի ակտիվ անդամ, գաղափարների մարքսիզմի գաղափարների նվիրյալ և անուղղելի աթեիստ, ում համար Աստված համարժեք էր հեքիաթի հերոսի, իսկ ցանկացած կրոն՝ հիմարություն քարոզչություն:
 
Վերջին ժամանակներում այդ կինը տառապում էր քրոնիկ հազով և ստիպված էր հաճախակի բուժումներ ստանալ հիվանդանոցում: Այդ անգամ ևս Մեյը հերթական բուժում էր ստանում, և երբ նրան ներերակային հակաբիոտիկներ են ներարկել, Սյուեն հանկարծ կորցրել է գիտակցությունը: Բայց հենց այդ պահին սկսվել է ամենահետաքրքիրը: Ահա թե ինչպես է դա նկարագրում մինչ այդ պահը երդվյալ աթեիստը, ով չէր հավատում ո՛չ Աստծո, ո՛չ հանդերձյալ կյանքի գոյությանը (տեղեկացրել է esoreiter.ru-ն):
 
- Ոչ, ես գիտակցության չէի կորցրել. ընդհակառակը՝ ձեռք էի բերել գիտակցության բոլորովին այլ վիճակ: Իհարկե, ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում ինձ հետ, պարզապես զգացողություն ունեի, թե թռչում եմ թունելի միջով, և ինձ շատ լավ էի զգում՝  թեթև ու ազատ:
 
Միայն թե մի փոքր վախենալի էր, քանի որ չէի հասկանում՝ Այդ պատճառով էլ ետ  վերադառնալու անհագ ցանկություն էի զգում: Ճիշտ է, շրջապատված էի անտեսանելի էակներով, որոնք մեծ սեր ու կարեկցանք էին տածում իմ հանդեպ, հանգստացնում էին ինձ՝ թեև չէի լսում որևէ խոսք ...
 
Իսկ հետո թունելն ավարտվեց, և ես հայտնվեցի ինչ - որ զարմանալիորեն պայծառ աշխարհում, ուր արդեն չէի զգում վախ կամ ցավ: Հոգիս պարուրվել էր երանությամբ ու հավերժական հանգստով: Հաջորդ պահին ինձ ցույց տվեցին (ես այդպես եմ կարծում), թե ինչպես է կառուցված այս աշխարհը: Ես տեսա յուրաքանչյուր մոլեկուլը, ամեն ատոմը, և դրանք բոլորն անթիվ աշխարհներ էին որ գոյություն ունեին բազմաթիվ հարթություններում ... Բառերով այդ ամենը պարզապես չես կարող փոխանցել:
 
Բայց Սյուեն Մեյը հիշել է իր փոքր երեխայի, հարազատների մասին: Հիշել է, որ դեռ շատ անելիքներ ունի ա՛յս կյանքում, և տառապագին ցանկացել է վերադառնալ: Ու հանկարծ  ինքն իրեն վերագտել է նույն հիվանդասենյակում, որտեղ բուժվում էր: Սկզբում իրեն ու բժիշկներին տեսել է ասես թե կողքից: Օրինակ, տեսել ու լսել է, որ բժիշկը հրահանգներ է տալիս իր օգնականներին: Նա նույնիսկ տեսել է, թե ինչ է կատարվում պատի ետևում, լսել է անգամ, որ ինչ-որ տեղում զանգում է իր բջջային հեռախոսը և իսկույն հասկացել է, թե ով և ինչու է իրեն զանգահարում:
 
Հետո Մեյը գլխապտույտ էզգացել և… կրկին մտել է իր մարմնի մեջ: Կինը բացել է աչքերը և փորձռլ նստել, ու սկսել է փսխել…
 
Այս միջադեպից հետո չինուհին լիովին փոխել է իմ տեսակետն աշխարհ մասին՝ գիտենալով, որ այն բոլորովին այնպիսին չէ, որպիսին ներկայացնում է մատերիալիստական գիտությունը: Նա դադարել է վախենալ մահից և հավատում է Աստծուն: 
 
Ուշակորույս լինելուց հետո իրեն անհայտ աշխարհում փոքրիկ «ճամփորդությունը» բառացիորեն փոխել է նրա կյանքը՝ ամենադրական իմաստով: Սյուեն այժմ ապրում է մեծ երախտագիտությամբ Բարձրագույն իշխանությունների հանդեպ, որոնք իրեն պարգևել են հոգևոր այս փորձը: