Ի վերջո՝ իր ո՞ր պնդումների համար է ողջակիզվել Ջորդանո Բրունոն

«ՄԵԿ ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿՈՒՄ ՄԱՀԸ ՄՏԱԾՈՂԻՆ ԱՆՄԱՀ Է ԴԱՐՁՆՈՒՄ ԱՊԱԳԱ ԴԱՐԵՐԻ ՀԱՄԱՐ»

Հայտնի է, որ հեռավոր 16-րդ դարում Ջորդանո Բրունոյին ողջակիզել են իր գիտական հայացքների համար, բայց միայն հիմա է խոսվում, թե հատկապես որ պնդումների համար:
 
Ի հայտ եկած նոր փաստերն ապացուցում են, որ նրան ինկվիզիցիայի դատին են հանձնել հատկապես այն պնդման համար, թե մեր մոլորակը տիեզերքում միակ բնակեցված  աշխարհը չէ, գոյություն ունեն բազմաթիվ այլ մոլորակներ ևս, որոնցից շատերի վրա կարող է կյանք լինել:
 
2018թ. ապրիլի 1-ի ճշգրտված տվյալներով՝ հայտնաբերվել են Արեգակնային համակարգությունից դուրս գտնվող ավելի քան 3758 մոլորակ, մեկ բառով՝ արտամոլորակներ: Հետազոտողները հավատացած են, որ հսկայական թվով նման երկնային մարմիններ կան, գործնականում՝ անհամար, իսկ նրանցից շատերում կյանքի պայմաններ կան բարդ  օրգանիզմների, այդ թվում՝ մարդու համար: Հայտնաբերված արտամոլորակների մեծ մասը առաջին անգամ դիտվել է ՆԱՍԱ-ի «Կեպլեր» աստղադիտարանում: Այն ամենի մասին տեղեկացնելով՝ esoreiter.ru-ն զավեշտական է համարում, որ գերմանացի մաթեմատիկոս և աստղագետ Յոհան Կեպլերը, ում պատվին կոչվել է ՆԱՍԱ-ի աստղադիտակը, Տիեզերքի մասին իր պատկերացումներում արտամոլորակների գոյությունը նկատի չի ունեցել: 
 
Փոխարենը դրանց գոյությանը հաստատ հավատացել է 16-րդ դարի իտալացի փիլիսոփան: Ընդհանրապես՝ Ջորդանո Բրունոն իր ժամանակի համար այնքան համարձակ համոզմունքներ է ունեցել, որ ինվիզիցիան նրան պարզապես լռեցրել է հրապարակային մահապատժով: Նա ոչ մի կասկած չի ունեցել, որ Տիեզերքը կենտրոն չունի, իսկ աստղերը Արեգակի նման լուսատուներ են, որոնց շուրջը պտտվում են ուրիշ մոլորակներ: Գիտնականի գիտելիքների աղբյուրը մինչև օրս անհայտ է, սակայն փաստն այն է, որ նա է նախանշել ժամանակակից տիեզերագիտության հիմունքները: Իսկ օրինակ Կեպլերն ու Կոպեռնիկոսը Տիեզերքը համարում էին մի գնդաձև տարածություն, որի կենտրոնում տեղադրված է միակ լուսատուն: 
 
Համարավում է, թե իտալացի ականավոր մտածողին մահապատժի են ենթարկել այլակարծության և եկեղեցական դոգմաները ոտնահարելու համար: Մեր օրերում պատմաբաններն առաջ են քաշել ուշագրավ տեսակետ այն մասին, որ Ջորդանոն ինկվիզիցիայի ուշադրությունը գրավել է Տիեզերքում հսկայական թվով մոլորակների գոյության վերաբերյալ իր համառ պնդումներով, որոնք պիտանի են մարդու կյանքի համար: Դրանից երեք տասնամյակ անց եկեղեցին Գալիլեո Գալիլեյին նման մտքերի համար ընդամենը  նախազգուշացրեց: Իսկ 1557թ. ինկվիզիցիան Ջորդանո Բրունոյին պարսավեց և խարույկի հանեց նրա այն խոսքերի  համար, թե Երկիրը գտնվում է մշտական շարժման մեջ: Ուշագրավ փաստ՝ աստղամոլորակային համակարգերի մասին նրա վարկածը (այդ համակարգերը նա անվանում է անթիվ աշխարհներ) հիշատակվում է մինչև մեր օրերը պահպանված դատական արձանագրություններում:
 
Բրունոյին դատապարտել են օրինապահները, եպիսկոպոսները, աստվածաբանները: Նրա դեմ գրոհել են 9 սուրբ, եկեղեցու 5 հայր, 3 պապ և անգամ երկրի միապետը: Պատճառը մեկն էր՝ այլ աշխարհների գոյության մասին նրա տարածած գիտելիքները հսկայանան վտանգ էին ներկայացնում քրիստոնեական հավատի համար. գոնե այն ժամանակ այդպես էին մտածում եկեղեցու հայրերը: Նման «հերետիկոսության» մեղադրանքը ինկվիզիտորները մնացածներից ավելի հաճախ էին գործի դնում: Նրանք չէին կարող թույլ տալ, որ ինչ-որ մեկը հավատար այլ աշխարհների գոյությանը, բացի մեր մոլորակից: Դա նույնն էր, թե հնարավոր համարեին գոյությունը մեկ այլ փրկչի, բացի Հիսուս Քրիստոսից (մեկնաբանում է նույն՝ esoreiter.ru կայքը): 
 
Այս մեծ գիտնականն ու փիլիսոփան իր ժամանակ այնպիսի հարմարձակ վարկածներ է առաջ քաշել, որոնք անգամ մեր ժամանակներում են գիտնականներին ու աստվածաբաններին ահով համակվում: Օրինակ նա համոզված է եղել, որ Երկիր մոլորկը կենդանի էակ է՝ օժտված հոգով, մարդիկ էլ ընդամենը այդ կենդանի մարմնին բնակվող բլոճներ են: 
 
Իր դեմ վարվող դատական գործընթացի ժամանակ 16-րդ դարի մեծ մտածողը բազմիցս հրաժարվել է հետ կանգնել իր խոսքերից՝ շարունակելով պնդել, թե Երկրիը ոչնչնով աչքի չընկնող երկնային մարմին է, նրա նման կենդանի տիեզերական հոգիները տարածված են անվերջանալի բազմությամբ: 
 
«Մեկ հարյուրամյակում մահը մտածողին անմահ է դարձնում ապագա դարերի համար»: Սրանք Ջորդանո Բրունոյի խոսքերն են, որոնք նրա վերբերյալ իրականությունը դարձան ճիշտ այնպես, ինչպես արտամոլորակների գոյությունը՝ աստղագիտության ոլորտում: