Առեղծվածային Նիբիրուի մասին մարգարեություն կա Աստվածաշնչում

Ինչպես կյանքն ու մահն են անբաժան, այնպես էլ ինչ-որ ժամանակ սկզբնավորված աշխարհը ևս երևի մի օր հասնելու է իր վախճանին:
 
Բայց ինչպիսի՞ն կլինի այդ վախճանը: Այս հարցը մարդկությանն այնքան վաղուց է հուզում, որ անգամ սուրբ գրքերն են դրա մասին մարգարեություններ փոխանցում: Խորհրդավոր Իքս կամ Նիբիրու մոլորակի հետ բախումից առաջացած կործանումի մասին, ասում են՝ մարգարեություն կա քրիստոնյաների Սուրբ գրքում:
 
Ուֆոլոգ Մաթիա  Գլիզերսոնը, օրինակ, մանրակրկիտ ուսումնասիրելով Հին կտակարանը, հայտարարել է՝ սուրբ գրքում կան Իքս մոլորակին վերաբերող տողեր այն մասին, որ այն ոչնչացնելու է կյանքը Երկրի վրա: Դրանից հետո Աստվածաշունչն սկսել են ուսումնասիրել նաև այդ հարցի ուրիշ հետազոտողներ և հաստատել են Մաթիայի խոսքերը: Համաձայն աստվածաշնչյան մարգարեության՝ Ամենաբարձրյալը ստեղծել է ոչ միայն Երկիրը, այլև նրա կրկնակը (որն էլ հենց, հետազոտողների կարծիքով, Նիբիրուն է): Մեր մոլորակն ու իր կրկնակը, ըստ նրանց, անխոսափելիորեն կբախվեն՝ ոչնչացնելով Երկրում տիրող քաոսն ու մեղքը: Սրանով կգա աշխարհի վերջը, որը մարդուն հնարավորություն կտա մաքրվել իր բոլոր արատներից: 
 
Ինչպես հաղորդում է esoreiter.ru տեղեկատվական-ճանաչողական պորտալը, Նիբիրուի հետ բախումից առաջանալիք Աշխարհի կործանման մասին նաև մերօրյա գիտնականներն են բարձրաձայնում: Ըստ որոշ պնդումների՝ Նիբիրուն արդեն մուտք է գործել Արեգակնային համակարգություն և պետք է մոտենա Երկրին: 
 
Ամենահոռետեսական կանխատեսումը, թերևս, արել է Իթան Թրոուբրիջը՝ ԱՄՆ Երկրաբանական ծառայության նախկին աշխատակիցը: Նա պնդում է, թե ավելի քան 10 տարի աշխատելով Միացյալ Նահանգների կառավարական գերատեսչությունում՝ հնարավորություն է ունեցել առնչվելու գաղտնի տեղեկություններին, այդ թվում նաև Նիբիրուի վերաբերյալ: Ըստ նրա՝ նման տիեզերական մարմին իրոք գոյություն ունի և անխուսափելիորեն բախվելու է մեր «երկնագույն գնդին»՝ ոչնչացնելով այն: 
Ամերիկացի գիտնականը Նիբիրուի ինչ լինելու վերաբերյալ ուշագրավ ճշտում է մտցնում: Նա նշում է, որ այն ոչ թե մոլորակ է, այլ թզուկ աստղերից կազմված մի ամբողջ համակարգ, որի շուրջը պտտվում է 7 փոքր մոլորակ: Թրոուբրիջը ծառայության բերումով ժամանակին պարտավորություն է ունեցել ճշտելու այդ աստղային համակարգի ներգործությունը Երկրի եղանակային պայմանների և երկրաշարժավտանգ իրավիճակի վրա: Իրականացնելով բազմաթիվ հաշվարկներ՝ եկել է եզրակացության, որ Արեգակնային և Նիբիրու աստղային համակարգերի բախումը կործանարար փոփոխություններ կհարուցի Երկրի վրա: Օրինակ՝ օվկիանոսի մակարդակի նշանակալի բարձրացում, առանց բացառության բոլոր մայրցամաքներում ջերմաստիճանի կտրուկ անկում, ու միաժամանակ սառցադաշտերի բուռն հալոցք, մոլորակային չափանիշներով այլ բնական աղետներ: 
 
Թրոուբրիջի կարծիքով՝ մարդու գոյատևման հնարավուրությունը շատ փոքր է, և դա պայմանավորված է նրանով, որ գուցե ինքը կարող էր ինչ-որ հաշվարկներում սխալված լինել: Բայց դա էլ համարյա հավանական չէ…
Նիբիրուի մասին շատ է խոսվում, շատ աստղագետներ անգամ ժխտում են դրա գոյությունն: Ոմանք էլ ասում են, թե սա Արեգակնային համակարգության մոլորակ է, որը մեր աստղի շուրջը պտտվում է չափազանղ ձգված ուղեծրով, և 3600 տարին մեկ պտույտի հետագիծը նրան բերում է արևամերձ կետը: Եվ այդ ժամանակ նա Երկրի մոտով անցնում է շատ փոքր հեռավորությամբ:
 
Եթե սա ճիշտ է, ապա պետք է հուսալ, որ մնացած 3600 տարիների պարբերականության նման՝ այս անգամ ևս Երկիրը կործանումից կազատվի: Մանավանդ՝ տիեզերական մարմնի հետ բախումից երկրի ոչնչացման մասին գուշակություներն այնքան հաճախ են արվել, որոնք այդպես էլ, բարեբախտաբար, չեն իրականացել. ուրեմն  սա ևս կարող է վերագրվել դրանց շարքին: