Ինչի՞ է ընդունակ հոգին՝ մարմնից դուրս

ԱՆԻՄԱՆԱԼԻ ՄԱՐԴ ԱՐԱՐԱԾ

Ի՞նչ է մարդը՝ հոգու ու մարմնի միասնությո՞ւն: Իսկ եթե այդպես է, ապա հնարավո՞ր է տրոհել այդ միասնությունը:  Կարո՞ղ է մարդու հոգին, եթե այն իրոք կա, մարմնից առանձին գոյություն ունենալ՝ թեկուզ որոշ ժամանակով: Եվ՝ այդ ընթացքում հոգին կարո՞ղ է ինչ-որ բան զգալ, նկատել կամ անել: Սրա մասին ի՞նչ են հուշում մարդկության կուտակած փորձն ու գիտելիքները: v-shoke.com կայքի հետևյալ հրապարակումը, հնրավոր է, շատ հարցերի պատասխաններ տա:
 
Ըստ լրատվամիջոցի՝ եթե հավատանք  վիճակագրությանը, ապա մոլորակի բնակչության 10%-ն իր մարմինը կողքից դիտելու և արտամարմնային ապրումների փորձ ունի: Մանավանդ՝ դրանք մարդուն կարող են այցելել պարզապես քնի ու արթնության սահմանագծին և անգամ հարուցվել կամքի ուժով: Եվ ուրեմնէ մի՞թե դա իրոք այնքան անհավատալի է, որքան թվում է առաջին հայացքից:
Աստղային մայրուղիներով 
 
Արտամարմնային ապրումները միանգամայն եզակի երևույթ են, այն էլ՝ ոչ այնքան իրենց էությամբ, որքան նրանց հանդեպ հասարակության վերաբերմունքով: 
Հնուց ի վեր մարմինը լքելը վերագրվել է բացառապես գերբնական գիտակարգին, ընդ որում՝ համարվել է ամենատարածվածներից մեկը: Դրա մասին հիշատակել են հին եգիպտացիներն ու հին հույները, այն օգտագործել են բոլոր տեսակի յոգերը, իսկ «աստղային (կամ աստրալ) ճանապարհորդությունների» օրինակները նկարագրվել են դեռևս «Բարդո թեոդոլ»-ում («Տիբեթյան մեռյալների գիրք»): Այն ստեղծվել է մեր դարաշրջանի VIII դարում: Իսկ ահա XIX-XX դարերում, երբ Եվրոպայում ու ԱՄՆ-ում համընդհանուր տարվածում գտավ արևելյան գաղտնապաշտությունը, արտամարմնային ապրումներով չէր զվարճանում միայն ծույլը: Երկար ժամանակ հենց դա էր համարվում հոգու և անդրշիրիմյան աշխարհի գոյության հաստատումը: 
 
Անցած դարի 70-ականներին, Ռոբերտ Մոնրոյի «Ճանապարհորդություն մարմնից դուրս» գրքի հրատարակումից հետո, արտամարմնային ապրումներով տարվածությունը հասավ գագաթնակետին: Այս Մոնրոն էր, ով հիմնադրեց համանուն ինստիտուտը, որն զբաղվում է փոփոխված վիճակում գտնվող գիտակցության հետազոտությամբ: Իր հաջորդ գրքերում՝ «Հեռավոր ճամփորդություններ» և «Վերջնական ճամփորդություն», Մոնրոն նկարագրել է սեփական աստղային արտապատկերման թռիչքը երկնքով ու գեհենով, ինչպես նաև «աշխարհների միջև ձգվող մայրուղով», որը մարդու առջև բացվում է մահից հետո: Մոնրոյի այդ ինստիտուտը ոչ միայն մինչև օրս շարունակում է իր հիմնադրի գործը, այլև մի քանի անգամ դարձել է ԱՄՆ Ռազմաօդային ուժերի ուշադրության առարկան: Նրանք այնտեղ սպաներ են ուղարկել՝ յուրացնելու արտամարմնային տեխնիկան: Եվ դա պատահական չէ, քանի որ ամբողջ աշխարհում տասնյակ ու հարյուրավոր հայտարարություններ են հնչել, թե ոմանց այս կամ այն կերպ հաջողվել է «լքել ֆիզիկական մարմինը»:
 
Ունայնություն՝ կիսակոշիկի առնչությամբ
 
Ահա պարոն Լանդաուն 1955թ. բացահայտել է, որ իր կինը ոչ միայն արտամարմնային գործունեության ունակություն ունի, այլև կարողանում է այդ ժամանակ իրեր տեղափոխել: Նա կնոջը խնդրել է հաջորդ փորձի ժամանակ իր օրագիրը տեղափոխել մյուս սենյակ, իսկ ինքն անձամբ է հետևել, թե ինչպես է կնոջ աստղային արտապատկերումը մարմնից դուրս գալիս, այնուհետև հետ գալիս: Իսկ այդ ընթացքում նա տեղափոխում է ոչ թե ամուսնու օրագիրը, այլ խաղալիք ռետինե շնիկը: Բացատրությունն էլ այն է, թե նրբանկատ կինը քաշվել է դիպչել ամուսնու անձնական գրառումներին: 
 
Հետազոտության մեկ այլ առարկա եղել է ոմն Ալեքս Տանու: Նա ազատ հոգով ճախրել է տասնյակ կիլոմետրանոց տարածության մեջ: Այդպիսի մի ճամփորդության ժամանակ նրան հանձնարարել են այցելել մի գրասենյակ, այնուհետև նկարագրել այնտեղ տիրող մթնոլորտը: Այդ պահին գրասենյակում է գտնվել մի հզոր պայծառատես, որ ամրագրել է աստղային մարմնի հայտնվելը և ճշգրիտ նկարագրել է Տանուի արտաքինը, որի տարրերից են եղել հարթ թևքերով վերնաշապիկը և վելվետե տաբատը: 
 
Նկարագրված դեպքերից ամենհայտնին տեղի է ունեցել 1977թ. Սիեթլում՝ Հարբորվյու բժշկական կենտրոնում: Մարիա անունով կինը արտամարմնային ապրումներ է ունեցել սրտի կանգի ժամանակ և վարակենդանացումից հետ մանրամասն այն նկարագրել է իր հիվանդապահուհուն՝ Քիմբեռլի Քլարկին: Պատմության հիմնակմախքը եղել է թենիսի կիսակոշիկը, որն ընկած է եղել երրորդ հարկի պատուհանի քիվին: Հաջորդ օրը Քլարկն այդ կոշիկն իրոք տեսել է նշված տեղում: Նա այդ պատմությունը հրապարակել է 1985թ., որն էլ նույն պահին «հափշտակել» են համապատասխան բովանդակությանբ շատ գրքերի համար: 
Թվում է՝ ուրիշ ի՞նչ ապացույցներ են հարկավոր հոգու գոյության, ինչպես նաև մահկանացու մարմնից հեռանալու և ազատորեն ճամփորդելու վերաբերյալ: Ինչպես պարզվում է՝ ամեն ինչ շատ ավելի լուրջ է: Եվ քննադատության չի դիմանում անգամ կիսակոշիկի հետ կապված դեպքը, որի նկարագրությունն ամենաարժանահավատն է:
 
Իսկ պատմությունները, որոնք հաստատում են, թե «աստղային կերպարանք» ունեցողն իրեր է տեղափոխել կամ էքստարսենսը տեսել է, որ հոգին մարմնից դուրս է եկել, հնարավոր չէ պնդել անգամ մասնակի: Այն էլ XXI դարասկզբին, երբ արտամարմնային գործունեությունն սկսել են ուսումնասիրել ամենայն լրջությամբ:
 
Ուղեղն իր տարօրինակություններն ունի
 
Շնորհիվ 2000-ականներից կատարվող նորագույն հետազոտությունների՝ արտամարմնային ապրումների մասին հնարավոր է եղել բավականաչափ տեղեկատվություն հավաքել: Երևույթն աստիճանաբար գերբնականի ոլորտից տեղափոխվեց նեյրոհոգեբանության ճյուղ, որը թեև միանգամայն նոր է և մինչև վերջ չուսումնասիրված, սակայն անկասկած գիտական է: «Աստղային ճամփորդությունների» անգամ ամենահամոզված պաշտպանները քիչ-քիչ ճանաչեցին նոր փորձերի արդյունքները: 
Փիլիոսփայության անկյունաքարային հարցադրումներից մեկն այստեղ կարծես թե հաստատվում է. կեցությունն է որոշում գիտակցությունը: Մեր «ես»ի զգացողությունն անքակտելիորեն կապված է մեր մարմնին, և այն մենք զգում ենք բացառապես ուղեղային ազդանշանների շնորհիվ: 
 
Վիրտուալ հոգի
 
Մարմնից հոգու ելքի արհեստական տպավորություն առաջացնելու մեկ այլ միջոց փորձարկել են 2007թ., ապա 2012թ.: Դրա հնարավորությունն ընձեռել է վիրտուալ իրականության աշխատակարգերի զարգացումը: Փորձարկվողն ինքն իրեն բառացիորեն հետևել է կողքից՝ դիտելով մեջքի հետևում ամրացված տեսախցիկների հաղորդած պատկերը: Նման փորձի ժամանակ մարմնի ընկալման կենտրոնը տեղադրվել է տեսախցիցկի «ներսում»՝ չնայած մարմնական բոլոր զգացողությունները պահպանվել են: Ոչ մի խաբեություն, սոսկ արդիական աշխատակարգեր  և մարդու ուղեղի պատրանքներ: 
Բայց սա նշանակո՞ւմ է արդյոք, թե ոչ մի գաղտնիք չմնաց, առեղծվածն արդեն բացահայտվել է: Գիտությունը, այո, երևույթը բացատրել է: Սակայն մի՞թե հոգու, անդրշիրիմյան աշխարհի և անբնական երևույթների գոյությունը ժխտվել է: Որքան էլ տարօրինակ է՝ բնավ ոչ:
 
Վերջին տարիների գիտափորձերը շատ են առաջ մղել ուղեղի աշխատանքի վերաբերյալ մարդու գիտելիքները, սակայն նրանք նույնպես սպառիչ բացատրություն չունեն այնպիսի խորհրդավոր երևույթի մասին, ինչպիսին գիտակցությունն է: Ամենահավանականն այն է: Հնարավոր է՝ մեր «ես»-ը շատ ավելին է, քան բարդ էլեկտրական ազդակների հավաքածու, և դա ապացուցելը դեռևս առաջևում է: Եվ եթե դրա համար հարկավոր է բառի բուն իմաստով սողոսկել մարդու հուգու մեջ և անգամ այն դուրս քաշել մարմնից, ապա թող այդպես էլ լինի: 
 
v-shoke.comի այս ամփոփումը մի փոքր սպառնալից է հնչում, թեև մեր օրերի մարդուն զարմացնելն այնքան էլ հեշտ չէ: Սոցցանցերում ու վիրտուալ ամբողջ տիրությում «ապրող» արդի մարդը թերևս պատրաստ է նաև դրան:  Սա էլ այսօրվա մարդու կեցությունն է, որով պայմանավորվում է նրա գիտակցությունը: