Գործնական և գերբնական ակնկալիքներ Թրամփի սառցե արձանից

Ֆինլանդիայի «Հալվող սառույց» բնապահպանական կազմակերպության ներկայացուցիչները հաղորդել են իրենց մտադրության մասին` Հյուսիսասյին բևեռում ստեղծել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տեսքով հսկայական հուշարձան:

Միայն թե դա բնավ էլ քաղաքական գործչի պատվին գովասանքի տուրք չէ: Կազմակերպության գործուն անդամները ծրագրում են սառցադաշտերում կերտել ԱՄՆ ղեկավարի կերպարը, որպեսզի աշխարհին ցույց տան, թե ինչպես են արկտիկակական սառույցները բուռն կերպով հալվում, մինչդեռ Թրամփի կարծիքով դա բնապահպանների և «Ամերիկայի թշնամիների» հորինածն է (հաղորդում է mignews.com.ua -ն):

Միացյալ Նահանգներում իշխանության գալով` այժմ արդեն 71-ամյա քաղաքական գործիչը համաշխարհային հանրությանն ապշեցրեց իր հայտարարությամբ, թե մոլորակի եղանակային պայմանների համընդհանուր փոփոխություններին չի հավատում: Հետևելով նրա հրամանին` Միացյալ Նահանգները դուրս եկավ Փարիզի համաձայնագրից, որի նպատակն է կարգավորել Երկրի մթնոլորտում ածխաթթու գազի նվազեցման միջոցառումները: Լրատվամիջոցի մակնաբանությամբ`բանը հասել էր անհեթեթության. Թրամփը չինացիներին մեղադրեց, թե համընդհանուր տաքացման դրույթը  նրանք են մոգոնել և հայտարարեեց, որ Ամերիկան նման «դավադրության» մասնակցել մտադիր չէ:

Ահա և «Հալվող սառույց»-ի գործուն անդամները մտահղացել են մի միջոց, ինչը Թրամփին կհամոզի, որ այդ ամենը բնավ էլ դավադրություն չէ: Նրանք պարզաբանել են, որ մարդուն ինչ-որ բանում համոզելու միակ միջոցը նրան ամեն ինչ ակնառու ցույց տալն է: Այդ նպատակով բնապահպանները կառուցելու են մի հուշարձան, որը պետք է կերպավորի «եղանակային պայմանների փոփոխության գլխավոր չհավատացողին»: Արձանի մոտ տեղադրվելու են տեսախցիկներ, որոնք պետք է իրական ժամանակում ցուցադրեն քանդակի դանդաղ հալվելը: Այդպիսով` համընդհանուր տաքացումը, որին հրաժարվում է հավատալ ԱՄՆ նախագահը, սառցակերտ «Թրամփին » կոչնչացնի մոլորակի բնակիչների աչքի առջև:

Գործի նախաձեռնողները հույս ունեն, թե այդ ժամանակ «ժողովրդավարության միջնաբերդի» գլխավորը կհասկանա, որ սխալվել է և կմտորի Երկրին սպառնացող վտանգի մասին: Ֆինների ծրագրի համաձայն` սառցե հուշարձանը պետք է ունենա 35 մ բարձրություն և 20 մ լայնություն: Արձանի կերտմամբ զբաղվելու են քանդակագործներ Ֆինլանդիայից և Մոնղոլիայից: Նախատեսվում է, որ աշխատանքը կտևի մոտ 4 շաբաթ: Նախագծի արժեքը գնահատվում է 400 հազար եվրո, որի մեծ մասը շրջակա միջավայրի պաշտպանները մտադիր են հավաքել որպես հանգանակություն:

Բոլորի աչքի առջև հալվող «սառցե Թրամփի» վերաբերյալ կանխատեսումներ ունեն նաև գերբնական երևույթների գիտակները: Ըստ նրանց գուշակությունների` նման մեծածավալ նախագիծը, որի վրա այն կառուցողները ցանկանում են գրավել ամբողջ աշխարհի ուշադրությունը, իրականում ոչ թե կարող է դառնալ մոլորակի բնապահպանության մասին Թրամփի սխալ տեսակետների ցուցադրություն, այլ հանգեցնի «ԱՄՆ վերջին նախագահի» իրական կործանմանը: Չէ՞ որ մարդկային մտքերը նյութական են, իսկ միլիարդավոր մարդկանց միացյալ մտքերը համամոլորակային չափանիշների զորություն ունեն:

Պարբերականը կոչ է անում սպասել, թե երբ է մինչև վերջ հալվելու Թրամփի սառցե արձանը, քանզի չի բացառնում, որ դա լինի Միացյալ Նահանգների կործանման պահը, որի մասին արդեն վաղուց խոսում են բոլոր մարգարեները: