Քնած ժամանակ իրեն նկարահանած աղջկա ողբերգությունը

ՆՈՐ «ՏԱԲՈՒՆԵՐ» ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ ՉԷ՞

Եթե հիմա որևէ մեկը հայտարարի, թե քնած ժամանակ նկարահանվելու նկատմամբ տաբու է հայտարարվում, շատերը թերևս արհամարհանքով քմծիծաղեն: Սակայն գուցե ավելի լավ է հետևել անիմաստ թվացող տաբուներին, քան թե զոհ գնալ անիմանալի երևույթներին:
 
Այս ամենը հայտնի է դարձել Իգորի պատմածով, ով այն ժամանակ երկրորդ կուրսի ուսանող էր: Նույն քաղաքում է սովորել նաև Իգորի ազգականուհին՝ Լենա անունով մի շատ ազնիվ ու աղջիկ: Լենան, որ սովորել է գերազանցիկ ու ծնողների հպարտությունն է եղել, եկել էր մեկ ուրիշ քաղաքից, այդ պատճառով էլ մի հանգիստ թաղամասում բնակարան էր վարձել և այնտեղ ապրում էր միայնակ: 
 
Մի կիրակի առավոտ հանկարծ Իգորի բնակարանում հայտնվում է Լենան: Աղջիկին անընդհատ հեծկլտում է ու չի կարողանում հանդարտվել: Ի վերջո, Իգորի հյուրասիրած թունդ սուրճն ու կոնյակն ըմպելով՝ աղջիկը որոշ ժամանակ անց մի փոքր հանդարտվում է ու Իգորին պատմում իր սարսափի պատճառը: 
 
Լենան թաքուն հոբբի է ունեցել, որի մասին նրա մոտիկներից ոչ ոք չի իմացել: Գիշերները նա կարդացել է համացանցում տարածված երկյուղալի պատմություններ, դիտել է ամեն տեսակի սարսափազդու լուսանկարներ և հոլովակներ: Մի օր էլ համացանցում կարդացել է, թե ցանկացած մարդ կարող է անբնական սարսափների ականատես լինել, եթե քնած ժամանակ ինքն իրեն նկարահանի տեսախցիկով: Եվ ահա աղջիկը որոշել է փորձել:
 
Նա գիշերն իր մահճակալի մոտ է թողել միացրած տեսախցիկը, անջատել է լույսն ու պառկել է քնելու:  Իսկ հաջորդ առավոտյան տեսանյութը տեղադրել է համակարգչի մեջ և սկսել է դիտել նկարահանված հետաքրքիր տեսարանը: Սկզբում ստացված կադրերից երևացել է, թե ինչպես է Լենան պարզապես քնի մեջ շուռումուռ գալիս: Իսկ հետո անսպասելի բան է կատարվել. աղջիկը գլուխը բարձրացրել է տեսախցիկի կողմը և տեղավորվել է ուղիղ օբյեկտիվի առջև: Նրա  աչքերը եղել են լայն բացված, հոնքերը դեպի վեր ձգված: Ննջարանի մթության մեջ աչքերը թվացել են հսկայական ու սև: Դեմքին երևացել է թեթև ժպիտ, որը միանգամայն չարագուշակ տպավորություն է թողել: 
 
Իգորն այդ բոլորը լսել է, սակայն կատարվածի գերբնական բացատրությանն այնքան էլ չի հավատացել: Սկզբում նրան անգամ թվացել է, թե ծնողների վերահսկողությունից դուրս մնալով՝ Լենան սկսել է ինչ-որ թմրանյութեր կամ ցնորքներ առաջացնող միջոցներ ընդունել: Իբր՝ այդ պատճառով է, որ աղջիկա աչքին ինչ ասես երևացել է: Սակայն չի բարձրաձայնել իր կասկածը և ազգականուհուն խնդրել է ամեն ինչ մինչև վերջ պատմել: 
 
- Հեծկլտալով ու դողալով՝ Լենան սկսեց պատմել շարունակությունը: Նրա խոսքերով՝ տեսանյութում ինքը մի քանի րոպե սևեռուն դիտել է, և այդ ընթացքում եղել է բացարձակապես անշարժ: Ու մեկ էլ հանկարծ մի ավելի տարօրինակ ու երկյուղալի բան է տեսել: Այդ ժամանակ նա կարճ մուգ սանրվածք ուներ, իսկ մի խոպոպիկ ավելի բաց էր ներկած: Նայելով՝ «իր արթնացած անձին», որը երևում էր նոութբուքի էկրանին, ուսանողուհին հանկարծ այդ ավելի բաց խոպոպիկը տեսել է վզի հատվածում: Իսկ դա անհնար է, քանի որ նրա մազերը չափազանց կարճ էին: Աղջկա ուղեղում փայլատակել է մի սարսափելի կանխագուշակություն. իր գլուխը՝ իսկական գլուխը, շարունակում է հանգիստ հանգչել բարձին, իսկ վերեևից տեսախցիցկին նայողը մեկ ուրիշն է,- Իգորի խոսքերն է փոխանցում  orbis.news պարբերականը:
 
Այն, ինչ կատարվել է հետո, արդեն ուսանողուհուն հասցրել է իսկական ջղաձգության: Նա երդվել է, որ էկրանի դեմքն արագորեն երկարել է, ներքին ծնոտն անբնական կերպով դեպի ցած է ձգվել, և բերանը բացվել է ահնհամաչափ լայն՝ ասես վայրի ճիչ է արձակում: Լենան տեսանյութն անմիջապես փակել է, սակայն տեսել է, որ այդ արարածի ձգված մռութն իր աշխատանքային սեղանի ֆոնային նկարն է դարձել: 
 
Աղջիկն շտապել է փոխել պաստառը և նկատել է, որ իր նոութբուքի բոլոր նկարները փոխարինվել են այդ անհեթեթությամբ: Բոլոր ձայնագրությունների մեջ երաժշտության փոխարեն ինչ-որ տհաճ սուլոց է եղել՝ հանդարտ ու նյարդայնացնող խփոցներով: Իսկ որևէ տեսանյութ բացել չի համարձակվել: 
Իգորն ազգականուհուն կարողացածին չափով հանգստացնում է և համակարգիչը լիովին կարգի է բերում: Լենան տեղափոխվում է ուրիշ բնակարան, վաճառում է նոութբուքն ու տեսախցիկը, նաև ամբողջովին հրաժարվում է գերբնական երևույթներին առնչվեղ փորձերից: Մեկ ամբողջ տարի է անցնում, և ոչ մի արտառոց բան տեղի չի ունենում: Թվում է՝ ամեն ինչ հետևում է մնացել: 
 
Եվ ահա մի օր Լենան զանգում է Իգորին և կակազելով հաղորդում, որ այդ ահավոր երևույթը վերադարձել է: Աղջիկը մասնակցել է ընկերոջ ծննդյան օրվա հանդիսությանը, որտեղ երիտասարդները բազմաթիվ լուսանկարներ են արել: Տառացիորեն բոլոր նկարներում, որտեղ աղջիկը եղել է, նրա դեմքն աղավաղված է դուրս եկել՝ նույն մեծ ու սև աչքերը և անբնական բացված բերանը: Իգորն, այդ ժամանակ զբաղված լինելով սեփական խնդիրներով՝ նրան ուղղակի խորհուրդ է տվել բոլոր լուսանկարներ ջնջել և համակարգիչը կարգի բերել: 
 
Մի քանի օր անց աղջկան անկողնում մեռած են գտել՝ լիովին ճերմակած և լայն բացված սարսափահար աչքերով, մահճակալի մի անկյունում կծկված: Չի գտնվել ոչ մի հետք, որը կվկայեր, թե սենյակում կողմնակի մարդ է եղել և տեղի ունեցածը սպանություն է: Գուցե ինքնասպանությու՞ն է. օրինակ՝ թմրամիջոցների չարաշահում: Միայն թե բժիշկներն այդպես էլ չեն կարողացել աղջկա մահվան պատճառները գտնել:
 
Մարդկությունը հնուց ի վեր ժառանգել է բազմաթիվ տաբուներ, որոնք ժամանակակակից մարդուն անիմաստ ու չարդարացված են թվում: Մեր ժամանակների առանձնահատկությունը հենց ամեն տեսակի արգելք խախտելն ու սահմաններ ջնջելն է, այն աստիճանի, որ մարդն արդեն բնության սահմանած կարգերն է սկսել ուրանալ:
 
Քնի երևույթը այնքան խորհրդավոր ու անհասկանալի է, որ դեռևս ոչ ոք դրա սպառիչ բնութագիրը չի տվել:
 
Պակաս խորհրդավոր չէ նաև տեսանկարահանումը, որը մարդու արտաքին տեսքի հետ միասին, հնարավոր է, նրա կենսադաշտն էլ է արտացոլում ու գուցե նաև աղավաղո՞ւմ: Ի՞նչ իմանաս: