Մարդկանց չիպավորումը՝ աննկատ ու ամբողջ թափով

Ո՞ՐՆ Է ՆՊԱՏԱԿԸ

Թվային աշխատակարգերի մեր հրաշալի դարում ցանկացած մարդու կարելի է շուրջօրյա հետևել: Բավական է միայն նրա մարմնի վրա տեղադրել էլեկտրոնային սարք, որը, եթե հավատանք հայտնի ուֆոլոգի պնդումներին՝ հնարավոր է անել միանգամայն աննկատ:
 
Գաղտնագետներն էլ վաղուց են տեսություն մշակել, ըստ որի այլմոլորակային եկվորները չիպավորում են մարդկանց: Միայն թե նրանք մինչև օրս այդպես էլ չեն կարողացել կշռատատված հիմնավորում տալ, թե դա ինչպես և ինչ նպատակով է արվում: Մանավանդ՝ այն ամենը, ինչ վերաբերում է այլմոլորակայիններին, հասարակ մարդկանց համար մեծագույն գաղտնիք է, որի պահպանման համար հոգ են տանում ոչ միայն հենց այլմոլորակայինները, այլև բոլոր պետությունների կառավարությունները:
 
Հանրահայտ ուֆոլոգ Թայլեր Գլոքները, որն  այլմոլորակայինների մասին YouTube-ի Secureteam10 ծրագրով ամեն տեսակի հետաքրքիր բաներ է պատմում, կարծում է, որ վերջին շրջանում մարդկանց չիպավորումն իրականացվում է զանգվածաբար, այսինքն  առաջ է գնում ամբողջ թափով: Փորձագետն այս եզրակացությանն է հանգել՝ հենվելով խոստովանության վրա բազմաթիվ մարդկանց, ովքեր սկսել են իրանց մարմնի վրա հանկարծ նկատել տարօրինակ փոքրիկ սպիներ: 
 
- Զարմանալի է, սակայն մարդիկ չեն հիշում, թե իրենց վրա այդ չիպերն ինչպես են հարմարեցվել: Նման «նշան արվածներից» շատերն անգամ ուշադրություն չեն դարձնում իրենց մարմնի այդ չնչին կերպարանափոխությանը: Ուրիշներն էլ թեև սպիները նկատում են, սակայն դա վերագրում են ինչին ասես՝ փորձելով իրական բացատրություն գտնել, և տեղնուտեղն էլ մոռանում են: Վերջապես երրորդները, անգամ հասկանալով, որ դա չիպ է՝ աշխատում են այդ մասին ոչ մեկին բան չասել (առավել ևս՝ օգնության դիմել կամ ասենք բժիշկների ցույց տալ, ռենտգեն քննություն անցնել): Նրանք համարում են, թե այդպես ավելի հանգիստ է: Ի դեպ, այստեղ ճշմարտության հատիկ կա,- գրում է Գլոքները:
 
Այնուհետև ուֆոլոգը պատմում է, որ մի անգամ իրեն է դիմել ձեռքին նման տարօրինակ սպի ունեցող մի կին: Նրան օգնել Գլոքները չի կարողացել, միայն մի քանի գործնական խորհուրդ է տվել, սակայն ամերիկուհին խորհրդավոր կերպով անհետացել է: Այս դեպքն էլ ազդակ է դարձել, որ Թայլերն սկսի այս խնդրով զբաղվել առավել լրջորեն: Նա ուղղակի սարսափահար է՝ չիպավորված մարդիկ գնալով ավելի ու ավելի են շատանում: 
 
Նրանցից ոմանք համաձայնել են ռենտգեն քննություն անցնել, և պարզվել է՝ նրանց մարմնում օտարածին սկավառակ կա՝ էլեկտրոնային բաղադրիչով: Եվ դրանք այնքան փոքրիկ՝ մանրադիտակային չափեր են ունեցել, ինչպես նաև որոշ այլ առանձնահատկություններ, որ ակնհայտ է՝ Երկրում առայժմ հնարավոր չէ նման բաներ պատրաստել: Առավել ևս՝ մարդու համար աննկատ տեղադրել նրա մարմնում: Ուֆոլոգը նաև կասկածներ ունի, որ մոլորակի վրա մեծ թվով մարդկանց չիպավորել են առանց որևէ հետք թողնելու, այդ պատճառով էլ նրանք չեն կարող իմանալ կամ կասկածել, որ ընկել են եկվորների ցանցը: 
 
- Եվ վերջապես գլխավորն անգամ այն չէ, թե ինչու են այլմոլորակայինները մեզ չիպավորում, այլ այն, թե ինչու է վերջին շրջանում այդ գործընթացը դարձել, առանց դույզն-ինչ չափազանցության, լայնազանգված: Ինձ թվում է՝ ամեն ինչ պայմանավորված է աշխարհում այսօր տիրող լարված մթնոլորտով: Հնարավոր է՝ այլմոլորակայիններն այդ կերպ մարդկանց իրենց վերահսկողության տակ են առնում, որպեսզի ինչ-որ բան պատահելու պարագայում մարդկային հսկայական զանգվածներին հարկադրեն ենթարկվել իրենց կամքին- Գլոքների խոսքերն է փոխանցում esoreiter.ru պարբերականը: 
 
Իհարկե, լավ կլիներ, որ այդ այլմոլորակայինները դաստիարակված լինեին «արիական բարքերի» ոգով և իրենց այսօրինակ անսահման հնարավորություններն օգտագործեին ի բարօրություն մարդկության: Բայց եթե նրանք այդքան բարոյական լինեին, գուցե վաղուց փորձած կլինեին մեր աշխարհում վերածնել մաքուր բարքերն ու ազնվությունը: Իսկ քանի որ դրա նշույլն անգամ առայժմ չի նկատվում, մնում է մտածել, որ չիպավորումը ստրկացման առավել կատարելագործված միջոց է: Եթե առաջ մարդկանց խարանում կամ ոտքերին շղթաներ էին ամրացնում, հիմա փորձում են ամլացնել մտածելու, որոշումներ կայացնելու, զգալու կարողությունները: 
 
Տեղեկացված լինելը նույնպես պայքարի միջոց է: Սակայն մեր օրերում ամենուրեք այնքան հակասական, անհավատալի, կեղծ, կիսաճշմարիտ տեղեկությունների հեղեղ է հորդում, որ հասարակ մահկանացուի համար այնտեղից ճշմարտության հատիկը պեղել-հանելը գրեթե անհնար է: