Դժոխքի դարպասներն Ինդիանայո՞ւմ են

Դժոխքի դարպասների գոյությանը շատ մարդիկ են հավատում: Ոմանք ասում են` դրանք հնարավոր է գտնել ամերիկյան Ինդիանա նահանգի Բրազիլ քաղաքում: Եթե հավատանք ավանդազրույցներին,  նահանգի Ուոբաշ Ուելլի շրջանում ամբողջ յոթ մուտք կա, որոնք տանում են ուղիղ դեպի տարտարոս:

Ասում են, թե իբր դրանցից  մեկի մոտ մի անգամ երկաթգծից  դուրս է ընկել մի գնացք, որի բոլոր ուղևորները զոհվել են` ճանապարհ ընկնելով դեպի բոցավառ գեհեն: Նաև պնդումներ կան, թե այդ վայրերում մշտապես գերբնական երևույթներ են տեղի ունենում (հաղորդում է esoreiter.ru-ն):

«Դժոխքի դարպասների» ահաբեկիչ բնույթը

Ըստ պարբերականի` քաղաքի բնակիչները հետաքրքրվողներին բարեհամբույր տեղեկացնում են, որ այստեղ շեղումային երևույթները լավ են զգացվում օրվա հատկապես մութ ժամերին: Տեղական թունելից գիշերները լացի ու ճիչերի ձայներ են հասնում, դրանք լսվում են նաև այն նույն երկաթգծից և մերձակա անտառից: Հենց այդ լքված կեղտոտ թունելներն են համարվում մուտքերը դեպի վայրը, որտեղ ոչ մի բանական արարած չէր ցանկանա ընկնել: Այդուհանդերձ, քիչ չեն նաև համարձակ մարդիկ, ովքեր ցանկանում են դժոխքին եթե ոչ նայել, ապա գոնե մոտենալ և հադիպել դրա ոգիների հետ:

Ենթադրվում է, որ ամեն ոք, ով այնտեղ կգնա վհուկի ժամին (կեսգիշերից մինչև գիշերվա ժամը 3-ը), մոտ երեսուն րոպե ականատես կլինի թունելներից մեկից ուրվական պահակի դուրս գալուն: Ասում են` դա երկումետրանոց սպիտակավուն մարդկային կերպարանք է, որն արձակում է վայրի, անմարդկային վայնասուն և սկսում է հետապնդել իր նյարդերը գրգռելու համար այդտեղ եկած անմիտներին: Եթե անշրջահայաց հիմարի բախտը չի բերում, ուրվականը նրան ընդմիշտ տանում է մեռյալների թագավորություն:

Իրական կորուստներ և մահեր

Որոշ տվյալների համարձայն` Ուոբաշ Ուելիի շրջանում իրոք մարդիկ են անհետ կորել: Անհետացման վերջին դեպքը տեղ է ուեցել 2010թ. սեպտեմբերի 12-ին: 15-ամյա Ալիսա Էմերին թունելներից մեկն է եկել երեք ընկերների հետ և  համաձայնել է առաջինը մտնել ստորգետնա շինությունը, որտեղ ականակիր խավար է տիրել: Չի անցել անգամ մեկ րոպե, երբ աղջիկն սկսել է ահաբեկված ճչալ, ապա նրա ձայնը կտրուկ ընդհատվել է: Մյուս դպրոցականներն անմիջապես հեռու են փախել: Էմերիին, որին  մինչև օրս չեն գտել, ի վերջո ճանաչել են անհետ կորած:

Ոստիկանությունը եզրակացրել է, թե խոսքը առևանգման մասին է,  սակայն թունելների անբնական երևույթներին հավատացողներն այլ կարծիքի են:

Ոմանք պնդում են, թե այդտեղ գիշերները խորհրդավոր ծեսեր են կատարվում, որոնք ուղեկցվում են կենդանիների և անգամ մարդկանց զոհաբերություններվ: «Դժոխքի դարպասների» շրջակայքում, իրոք, երբեմն հայտնաբերվում են թռչունների, առնետների, շների ու կատուների մարմիններ: Մարդկային մարմնի որևէ հետք, բարեբախտաբար, դեռևս չի գտնվել: Իրավապահներին անգամ կենդանիների սպանությաններն են անհանգստացնում, էլ չասած` Ալիսա Էմերիի անհետացումը, որի պատճառով էլ այդ վայրը քաղաքի պարեկներն ուշադրության կենտրոնում են պահում:

Ծես, որն իբր հնարավորություն է տալիս դժոխք ընկնել ավտոմեքենայով

Ծեսերից մեկը, որը համարվում է, թե հնարավորություն է տալիս այդտեղից դժոխք ընկնել, պահանջում է ավտոմեքենայի առկայություն: Հարկավոր է կեսգիշերից հետո մոտենալ թունելներից մեկին, լապտերները թարթել, ապա ներս մտնել:

Որոշ ականատեսներ պնդում են, թե այդ ժամանակ պատերից սկսում է արյուն հոսել, և ինչ-որ անհայտ մեկը սկսում է թխկթխկացնել մեքենայի պատուհանները: Շուրջը բարձրաձայն ճիչեր ու հառաչներ են լսվում, և եթե դա անխոհեմ վարորդին չի համոզում հետ դառնալ,  նա ստիպված կլինի թունելն անցնել և նույն իրավիճակների միջով անցնել մնացած վեց դարպասներում: Ոմանք ասում են, թե այդ դեպքում մարդը միանգամից դժոխքում կհայտնվի, մյուսները հաղորդում են, որ հնարավոր է նաև նայել ու բարեհաջող հետ դառնալ` եթե, իհարկե, բախտներդ բերի: Մի ամերիկացի պատմել է, թե իբր ինքն իրոք աչք է ածել տարտարոսին և այնտեղ ոչինչ չի տեսել, բացի անվերջանալի խոր սևությունից…

Մղձավանջային պատմություն է, իհարկե, սակայն հնարավոր է, որ այդ բոլոր երևույթները միանգամայն երկրային բացատրություն ունեն, որոնք հայտնաբերելու համար մարդու կամքը, ուժը, գիտելիքները, զարգացածության մակարդակը չեն հերիքում: