Մեկուկես տարի առաջ ծով քշված կինը անգիտակից վիճակում գտնվել է նույն ծովափին

Աշխարհին հերթական խորհրդավոր դեպքի մասին են հաղորդում ինդոնեզական լրատվամիջոցները: Օրերս այնտեղ գտնվել է մի կին, որին ավելի քան մեկուկես տարի առաջ ծով էր քշել մի հզոր ալիք: Այդ պահից 52-ամյա Նայնին Սունարսին համարվել է անհետ կորած: Իսկ այժմ նրան անգիտակց վիճակում գտել են այն նույն լողափին, որտեղից անհետացել էր: Դեռ ավելին` նրա հագին նույն հագուստն է, որը կրում էր իր կորչելու օրը (գրել է vesti-ua.net-ը):

Կնոջ կորչելն ու որոնումները

Հաղորդվում է, որ 2016թ. կինը հանգստացել է Ճավա կղզու Սուկաբումի քաղաքում: Մի չարաբաստիկ օր Սիտեպուս լողափին սկսված ուժգին ալեկոծությունը նրան քշում-տանում է ինդոնեզուհուն : Ոչ մեկը չի կարողանում ծովի խորքերը քշվող կնոջն օգնել: Ի վերջո փրկարարները ծովում մի քանի մարմին են գտնում, սակայն Նայնինի հարազատները նրանց մեջ իրենց ազգականին չեն ճանաչում:

Մի քանի օր անց փրկարաները համարում են, որ մեր հերոսուհին չէր կարող այդքան ժամանակ ծովում կենդանի մնալ և որոնումները դադարեցնում են: Կնոջ մտերիմները հրաժարվում են հավատալ, որ նա զոհվել է, և ամբողջ ժամանակ հույսեր են փայփայում, թե մի օր կհայտնվի: Սակայն այս պատմության մեջ ամենատարօրինակը նրա հայտնվելը չէ: Եղելությունը որոշակի գերբնական երանգ է ձեռք բերում նաև մեկ այլ պատճառով…

Ինդոնեզուհուն հանկարծակի գտել է իր իսկ քեռին

Բանն այն է որ Նայնինին գիշերը գտել է իր քեռին: Տարեց տղամարդը հանկարծ երազ է տեսել, որ ազգականուհին իրեն խնդրում է գնալ նույն լողափը, որտեղ նրան տեսել էին վերջին անգամ: Ծերունին արթնացել է արցունքն աչքերին և երկար ժամանակ չի կարողացել ուշքի գալ: Երազը նրան թվացել է ծայր աստիճանի իրական և անգամ մարգարեական: Նա հագնվել է և ուղղվել դեպի լողափ` հույս չունենալով որևէ նշանակալի բան գտնել: Եվ ցնցվելու աստիճանի զարմացել է, երբ այնտեղ գտել է Նայնինին:

Քեռին անմիջապես շտապօգնություն է կանչել, և Սունարսիին տեղափոխել են հիվանդանոց: Բժիշկները հաղորդում են, որ նրա վիճակը կայուն է: Կինը շատ թույլ է, սակայն մարմնի վրա բռնության հետքեր չկան: Ոստիկանությունը հաստատում է, որ առաջներում նման բանի չի բախվել: Կարգի պահապաններին առանձնապես զարմացնում է այն փաստը, որ Նայնինի հագին նույն սև տաբատն և դեղին զգեստն են, և դրանք շատ լավ վիճակում են:

Վարկածներ կնոջ անհետանալու և հայտնվելու պատճառների վերաբերյալ

Ի՞նչ է կարող էր պատահել ինդոնեզուհու հետ: Գերբնական տեսությունների կողմնակիցները խոսում են եկվորներից, այլ չափումներ տանող դարպասներից կամ նման այլ շեղումային երևույթներից: Օրինակ, գաղտնագետների կարծիքով` խոսքը կառավարական գաղտնի գիտափորձի մասին է:

Մատերիալիստական տեսությունների մեջ առաջ է քաշվում ենթադրություն, թե կնոջն առևանգել և ստրկացրել են, իսկ հետո անհայտ պատճառներով հետ են բերել: Մնում է սպասել, մինչև Սունարսին ուշքի գա և ինքն ամեն ինչ պատմի, եթե իհարկե` հիշողությունը խաթարված չլինի:

Որոշ խորհրդապաշտներ և ուֆոլոգներ, դավադրությունների տեսության կողմնակիցներ և նման մարդիկ հոռետեսորեն ենթադրում են, թե կինը երբևէ ուշքի չի գա: Իբր, զորությունն այն ուժերի, որոնք մեկուկես տարի Նայնին Սունարսիին պահել են անհայտ տեղում, կբավի, որ ոչ ոք երբևէ ոչինչ չիմանա: Սակայն եթե Նայնինը երբևէ ուշքի գա և աշխարհին հայտնի, թե իր հետ ինչ է պատահել, նրա պատմությունը կարող է իրոք ցնցող լինել: