Եվ դարձյալ՝ ուրվականներ

Տեղեկատվական աշխատակարգերի մեր դարում լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերն իսկույն հանրության սեփականությունն են դարձնում ցանկացած նորություն, որը կարող է գոնե մեկին հետաքրքրել: Դե, իսկ ուրվականների վերաբերյալ իրական պատմությունները, անկասկած, ամենամեծ լսարանները գրավելու ներուժ ունեն: Դրանցից երկուսը ներկայացնում ենք  esoreiter.ru պարբերականի փոխանցմամբ:
 
Ուրվական՝ շարժասանդուղքի վրա
 
Պորտուգալիայի սուպերմարկետներից մեկում աշխատող գիշերային պահակը պնդում է, թե հերթապահութայն ժամանակ վերջերս գերբնական երևույթի է բախվել: Նրա ասելով՝ մոտավորապես գիշերվա երեքի կողմերը շենքում շրջելիս անսպասելիորեն նկատել մի լուսավոր մարդկային կերպարանք՝ մուգ մազերով, որը շարժասանդուղքով բարձրանում էր: Հրահանգի համաձայն՝ զենքի դիմելուց առաջ նա ձայն է տվել, սակայն ոչ մի արձագանք չի ստացել: Ավելի ուշադիր նայելով՝ նկատել է, որ դա մի կիսաթափանցիկ ստվեր է և կենդանի մարդու քիչ է նման: Այդ բացահայտումից վախենալով՝ պորտուգալացին չի համարձակվել մոտենալ գերբնական օտարականին և մի կողմ է քաշվել: 
 
Մարդն այդտեղ վաղուց չէ, որ աշխատում է: Աշխատանքի ընդունվելուց հետո է միայն իմացել, որ այդ սուպերմարկերտը բարի համբավ չունի, և այնտեղ պարբերաբար սատանայական բաներ են կատարվում: Մեկ՝ հրդեհ է բռնկվում խաղալիքների բաժնում, մեկ՝ կանանց զուգարակի պատին հայտնվում է բորբոսի մի մեծ բիծ, որը մեկ գիշերում առաջանալ չէր կարող և այլն: Դրանցից շատերը հայտնվում են տեսադիտարկման նյութերում, որից հետո տնօրինությունը անճարակ կերպով ձեռքերն է թափահարում: 
 
Խանութի որոշ աշխատակիցներ և այցելուներ պնդում են, որ մակերեսային տեսողությամբ նկատում են շինության տարբեր անկյուններում գտնվող ինչ-որ մարդկանց, բայց երբ ուշադիր նայում են, ոչինչ չեն տեսնում: Դրա պատճառով այստեղ շշուկներ են տարածվում սուպերմարկետում բնակվող ոգիների մասին: Զարմանալի չէ, որ այնտեղ կադրերի մեծ արտահոսք կա, հատկապես՝ գիշերային պահակների: Այս դեպքի ականատես գիշերային պահակը ևս, ըստ տեղեկությունների, մտածում է աշխատանքից ազատվել: 
 
Ամպերի վրա զբոսնող մարդկային կերպարանք
 
«Դիմագիրք» սոցիալական ցանցում տարածվել է մի տեսագրություն, որը ենթադրաբար ցուցադրում է ինչ-որ բնազանցական զարմանահրաշ երևույթ: Տեսահոլովակի հեղինակի խասքով՝ ինքը նկարահանել է ամպրորաշունչ երկինքը և անսպասելիորեն բարձունքում նկատել ամպերի մեջ զբոսնող մարդկային կերպարանք:
Ապշած ականատեսը չի կարողացել հայացքը դրանից կտրել, տեսախցիկն էլ գործել է անխափան, և տեսածն ամբողջովին ամրագրվել է թվային կրիչի վրա: Զարմանալին այն է, որ տվյալ տեսահոլովակն առայժմ դիտողների վրա զգայացունց ներգործություն չի ունեցել, ոչ էլ իր վրա է գամել հետաքրքասերների և մասնագետների հսկայական զանգվածների, ինչպես որ սովորաբար լինում է: Ամեն դեպքում՝ սա կարելի է համարել միանգամայն ուշագրավ նյութ, որը որոշակի մտորումների տեղիք է տալիս: 
 
Տեսանյությում երևացողը, անշուշտ, ոմանք կվերագրեն հրեշտակներին կամ այլ կարգի կրոնական էությունների: Ուրիշները կհամարեն, թե դա ուրվական է կամ էլ քրոնոմիրաժ: Երրորդները կմտածեն եկվորների մասին: Դե, իսկ թերահավատները, իհարկե, կհայտարարեն, թե դա  մտահնար պատրանք է, որը հարուցվել է նախաամպրոպային երկնքի ամպաշերտերի տեղաշարժից: Այս վարկածներից յուրաքանչյուրն էլ գոյության իրավունք ունի: Միայն թե, եթե դա տեսողական պատրանք է եղել, ապա հիրավի եզակի է, քանի որ խրհրդավոր մութ կերպարանքի վրա հնարավոր է նկատել գլուխը, իրանը, ոտքերն ու ձեռքերը: Ընդ որում՝ այդ ամբողջ «պատրանքային կառուցվածքը» շարժվել է՝ զբոսնելով ամպերի վրա, և չգիտես ինչպես՝ ցած չի ընկել: Գուցե հենց երկնքում իր ներկայությունն է ցանկացել ցուցադրել…