Անհավատալին՝ ակնհա՞յտ

Ինչեր ասես, որ մարդու հետ չեն պատահում: Գնալով ավելի հաճախ են նկարագրվում ամեն կարգի իրական պատմություններ, որոնց հավատալու համար մեծ երևակայություն պետք է ունենալ: Ահավասիկ դրանցից երկուսը:
 
Առեղծվածային դաջվածքով տղամարդը Լոնդոնում նյութականացել է անհայտից
 
Վերջերս Հյուսիսային Լոնդոնի փողոցներից մեկում  միանգամից հայտնվել է գիտակցությունը կորցրած մի տղամարդ: Նա չի ունեցել ո՛չ անձնագիր, ո՛չ վարորդական իրավունք, ո՛չ էլ անգամ բանկային քարտ: Ոչ մի հետք, որը կարող էր լույս սփռել նրա զբաղմունքի բնույթի, սոցիալական կարգավիճակի կամ էլ թեկուզ ազգային պատկանելության վրա: Ոստիկանները չեն կարղացել խորհրդավոր մարդու
ինքնությունը հաստատել:Այնպիսի տպավորություն
է եղել, ասես նա պարզապես օդից է հայտնվել: 
 
Հիվանդանոց տեղափոխված խորհրդավոր մարդը դեռևս ուշքի չի եկել: Բժիշկները նրա վիճակը գնահատում են ճգնաժամային: Նրա մարմինին առկա բազմաթիվ տարօրինակ նկարներով և առեղծվածային խորհրդանշաններով դաջվածքների նշանակությունը ոչ մեկին հայտնի չէ:
 
Ոստիկանների կարծիքով՝ տղամարդն ընկել է և գլխին հարված ստացել: Սպառելով ժամանակակից ոստիկանությանը հասու բոլոր միջոցները՝ ոստիկանական բաժանմունքը դիմում է հրապարակել՝ խնդրոլով խորհրդավոր տղամարդու մասին հաղորդել ցանկացած տեղեկություն, որը կարող է օգնել պարզելու նրա ինքնությունը: 
 
Խորհրդավոր անծանոթին չեն փնտրում ո՛չ հարազատները, ո՛չ բարեկամները, ո՛չ ծառայակիցները: Ասես նա երբեք էլ գոյություն չի ունենցել: 
 
Ոստիկանական զեկույցում այդ տղամարդը նկարագրվում է այսպես՝ եվրոպական ռասայի, խոշոր, ամրակազմ, սափրած գլխով: Մարմնին բազմաթիվ դաջվածքներ կան, այդ թվում՝ գանգի, ոսկորների և առեղծվածային նշանների պատկերներ: Հագին եղել է կապույտ ջինս, սև բաճկոն և քաթանե մոխրագույն  մարզակոշիկներ: Ունի մի խոշոր սպի, որը ուղղահայց իջնում է կրծքից, ենթադրաբար՝ վիրահատական: 
 
Ինչպես է հնարավոր, որ նման աչքի ընկնող մարդուն աշխատանքային օրվա կիզակետում չնկատեին փողոցի անցորդները. սա մնում է հանելուկ: Գաղտանագետներն արդեն տագնապ են հնչեցնում: Նրանք կարծում են, որ տղամարդու մարմինը կարող էր Լոնդոնում հայտնվել տիեզերական ուրիշ չափումից: Քննարկվում է նաև ՉԹԱ-ների և եկվորների տարբերակը: Ամեն դեպքում՝ իշխանություններից դեռևս չի ստացվել պաշտոնական ճշգրիտ պատասխան, սակայն անհանգստանալու առիթ ակնհայտորեն կա: (ufospace.net)
 
Ամենաանհաջողա՞կ, թե՞ ամենահաջողակ զբոսաշրջիկը 
 
20-ամյա ամերիկացի Դիլան ՄաքՈւիլյամսը երեք անգամ մահացու վտանգի է ենթարկվել և երեք անգամն էլ փրկվել: Ու հիմա նրա հետ պատահածին տեղյակ մարդիկ չեն կողմնորոշովում՝ նրան աշխարհի ամենաանհաջաղա՞կ, թե՞ ամենահաջողակ մարդը համարեն: Վերջին 3 տարում երիտասարդի վրա հարձակվել են  կատաղած շնաձուկը, հասուն գրիզլի արջը և թունավոր բոժոժավոր օձը: 
 
Մաթեմատիկոսները, հետաքրքրվելով մոլի ճամփորդի անսովոր ճակատագրով, հաշվարկել են, որ երեք այդքան վտանգավոր արարածների հարձակմանը ենթարկվելու հավանակությունը եղել է 893,35 քվադրիլիոնից 1-ը (1 քվադրիլիոնը 1000 տրիլիոնն է): Սակայն շատ ավելի ապշեցուցիչ է, որ ՄաքՈւլյամսն այդ բոլոր չարաբաստիկ արկածներից հետո ողջ է մնացել:
 
2016թ. տղան հանգստացել է Հավայներում: Լողատախտակի վրա ընթանալիս  նրա ոտքը կծել է շնաձուկը: Տղայի վերջույթը փրկել են, ի զարմանս հարազատների ու մտերիմների՝ անգամ շատ արագ վերականգնվել է նրա աշխատունակությունը: Իսկ ահա բժիշկներն ասում են, որ եթե ձուկն ատամներն ավելի վերև խրեր, ՄակՈւիլյամսը հաշմանդամ կմնար կամ կմեռներ արյան կորստից: 
 
2017թ հուլիսին տղան ճամփորդել է հայրենի Կոլորադոյի լեռներում և անսպասելորեն հանդիպել է սեռահասուն գրիզլիի: Արջը հարձակվել է զբոսաշրջիկի վրա և կծել նրա գլուխը: Արյունահոսող ամերիկացին հրաշքով դուրս է պրծել գիշատչի ճանկերից և վերադարձել է խմբի հանգրվանը, որտեղ նրա վերքը կապել են, իսկ  հրատապ կերպով կանչված ուղղաթիռը շատ արագ տեղ է հասել՝ շտապ օգնությամբ հանդերձ: 
 
Օրերս էլ երիտասարդը Յուտայի անտառներով հետիոտն արշավի ժամանակ նրան խայթել է բոժոժավոր օձը: ՄաքՈւիլյամսն այս անգամ ևս, ինչպես ասում են, ջրից չոր է դուրս եկել: Նա ինքը հնարավորության չափով թույնը վերքից արտածծել է և, հրաշքով պահպանելով գիտակցությունը՝ հասել է բնակելի վայրեր, որտեղ նրան դարձյալ հրատապ օգնություն է ցուցաբերվել:
 
Այս ամենը մոլի զբոսաշրջիկի համար դաս չի եղել՝ որքան էլ նա իսկական մագնիսի նման դեպի ինքն է ձգում ամեն տեսակի վտանգավոր արարծների և ենթարկվում դժբախտ պատահարների: Երիտասարդն իր հրապուրանքից հրաժարվելու միտք չունի և շարունակելու է շրջել իրեն հետաքրքրող վայրերում: Դիլանի ընկերները կատակով (բայց հնարավոր է՝ միանգամայն լրջորեն) ասում են, թե նրան հարկավոր է «Գինեսի» գրքում գրանցել՝ որպես մոլորակի ամենաանհաջողակ-ամենահաջողակ զբոսաշրջիկ: