Ալթայյան շամանը աշխարհի նոր կործանում է կանխատեսում

Աշխարհի կործանման հերթական կանխատեսումն է արել Ալթայում ապրող շաման, գրող և կանխատեսող Անդրեյ Կորոբեյշչիկովը:

Նրա կարծիքով` դա տեղի կունենա առաջիկա 5 տարում, իսկ որպես հիմնավորում հիշատակում է մեր մոլորակի վրա այժմ տեղի ունեցող գործընթացները: «Կոմսամոլսկայա պրավդա» թերթին տված հարցազրույցում նա հայտարարել է, թե այս պահին Երկիրը պատրաստ է կործանել մարդկությանը: Դա նկատել կարող է ամեն մարդ` ականատես լինելով բնական աղետների կամ դրանց մասին լսելով, կամ էլ օրինակ ելնելով երկնքից հասնող անհասկանալի փողհարության ձայներից, որը շատերն ընդունում են որպես Աշխարհակործանման նշան («Ավանգարդն» առանձին հրապարակումով այս երևույթին անդրադարձել է): Եվ ընդհանրապես, համամոլորակային աղետի նախանշանների պակաս այժմ չկա:

- Աշխարհն ասես եռում է: Հսկա հրաբուխները կարող են ժայթքել և Երկրը թաղել երկարատև ձմռան մեջ, Երկրի բևեռները պատրաստ են տեղափոխվել, ինչը նույնպես անշրջելի հետևանքներ կունենա, էլ չասած գործընթացների մասին, որոնք մենք դիտում են Արևի վրա: Եվ այլն, և այլն: Եվ այս աշխարհը կործանում են ոչ թե ինչ-որ եկվորներ, ոչ թե առեղծվածային Նիբիրու մոլորակը, այլ մարդիկ իրենք: Ընդ որում` խելքի գալու և սեփական տունը չավերելու կոչերը, ինչպես հասկանում եք, միանգամայն սին փորձ կլինի:

- Դարձյա՞լ աշխարհի վերջ,- կբացականչի գիտակ ընթերցողը:- Ինչքա՞ն կարելի է. չէ՞ որ նման մարգարեություններից ոչ մեկը չի իրականացել:

Բարեբախտաբար`այո, և աշխարհակործանման հերթական սարսափի վրա կարելի էր և ուշադրություն չդարձնել, սակայն ինչ-որ տարօրինակ համընկնում է ստացվում,- խորհրդագետի խոսքերն է փոխանցում ura.news-ն:

Հենց այս պահին համացանացում շրջանառվում է ևս մեկ ուշագրավ նորություն` համաշխարհային ընտրանին ջանադիր կերպով փորձում է լքել Երկիրը: Հենց լքել, որովհետև այս բայի բուն իմաստը անօգնական վիճակում թողնել-հեռանալն է: 

Ըստ այդ լուրերի` առավել ազդեցիկ ներդրումային ընկերությունների ղեկավարները (անունները չի հրապարակվում) հանդիպում-խորհրդակցություն են իրականացրել հանրահայտ ապագայագետ Դուգլաս Ռուշկոֆի հետ: Հայտնի է դարձել, որ ապագայի աշխատակարգերի մասին նրա զեկույցը, որը գիտնականը պատրաստել էր այդ հանդիպման համար, հավաքվածներից ոչ մեկի ուշադրությունը չի գրավել: Այդ ազդեցիկ ղեկավարներին հատքրքրողը հետևյալ հարցերն են եղել.

- Որտեղ առավել անվտանգ կլինի վայրէջք կատարել կլիմայական (միջուկային) աղետից հետո` Նոր Զելանդիայո՞ւմ, Ալյասկայո՞ւմ, թե՞ ավելի ապահով վայր կա:

- Իմաստ ունի՞ բնակություն հաստատել ուրիշ մոլորակներում կամ տիեզերական հենակետերում: 

- Ինչպե՞ս վերահսկել ստրուկներին այն բանից հետո, երբ դրամը արժեզրկվի:

Դուգլասը նաև նկատել է, որ այս աշխարհի հզորներն արդեն ի զորու չեն վերահսկել գործընթացները, որոնք տեղի են ունենում Երկրի վրա և տանում են համամոլորակային աղետի: Նրանց հսկայական միջոցները կարող են ուղղվել միայն մի բուռ հարուստների և նրանց ծառաների փրկությանը: Իսկ վերջիններիս (ինչպես կարելի է հասկանալ «ընտրանու» երկյուղներից) նրանք չգիտեն ինչպես ստիպեն աշխատել իրենց համար այն ժամանակ, երբ արժեքների արդի  համակարգը հիմնիվեր կվերափոխվեն:
Եվ ուրեմն մարդիկ իրենց տեխնոկրատական խելահեղության մեջ չափազանց հեռուն են գնացել, և հիմա ելքը, համակարգչային եզրաբառով արտահայտած, վերաբեռնումն է. մի բան, որ պետք է ենթադրել` Երկրի վրա մեզնից առաջ էլ շատ անգամ է եղել: Իսկ որ մերինից առաջ մարդկային ուրիշ քաղաքակրթություններ են գործել` քչերն են կասկածում (պարբերականը նրանց համարում է «ամենահաստագլուխ դարվինիստներ»): Ու հիմա այդ հին մշակույթների հետքն անգամ գրթե չի նշմարվում:

Շամանի նշած հինգ տարում կամ մարդկությունը մի ինչ-որ տիեզերական ցնցումից ուշքի կգա ու կփորձի դրությունը շտկել (հավատալո՞ւ բան է), կամ չի բացառվում` ամայացած Երկիր մոլորակը Արեգակի շուրջը անկյանք պտտվի այնքան ժամանակ, մինչև քարեդարյան մարդը նոր հիմք դնի հազարամյակներ անց կործանվելու դատապարտված մեկ այլ քաղաքակրթության: Բայց նաև որոշ գիտնականներ այսօր խոսում են տիեզերքից բխող վերափոխումների մասին, որոնք մարդու մեջ արթնացնում են գրերթե աստվածային հատկություններ՝ ի զորու կանխելու արդի գործընթացները: