Բացասական էներգիա կրող իրերից հարկավոր է ազատվել

ՍՆՈՏԻԱՊԱՇՏՈՒԹՅՈ՞ՒՆ Է, ԱՐԴՅՈՔ

Գիտությունը փաստում է, որ նյութը կազմող ատոմը 99%-ից ավելիով էներգիա է, և միայն 0,0001%-ով է նյութ: Եվ ուրեմն ցանկացած իր, որը պահում ենք մեր տներում՝ դրական կամ բացասական էներգիայի աղբյուր է: Դրական էներգիան այդ մթնոլորտում ապրողին ընծայում է հարստություն, երջանկություն, հաջողություն, առողջություն և այլն, իսկ բացասականը բերում է աղքատություն, հիվանդություններ, դժբախտություն…
 
Բայց ինչպես կողմնորոշվել, թե որ իրերն են «երջանիկ», որոնք՝ ոչ: Մանավանդ, եթե դրանց տերերը էքստարսենս, կախարդ կամ մոգ չեն: Պարզվում է՝ կան որոշակի նշաններ, որոնք էներգետիկական տեսանկյունից բնորոշ են տան այս կամ այն իրին: Կան առանձնապես վառ արտահայտված բացասական իրեր, որոնցից անհրաժեշտ է ազատվել առաջին հերթին (զգուշացնում է mirtesen.ru-ն).
 
 
Հին ավելները պետք է դեն նետել
 
Օրինակ Ռուսաստանում ավելը միշտ զուգորդվել է տան մաքրության հետ: Եվ դա վերաբերել է նաև մարդու հոգուն: Նրանք դա համարում էին տան ոգիների գործիք և մտածում էին, թե հին ավելը խոսում է տանտիրոջ ծուլության ու ապիկարության մասին, այն դեպքում, որբ նորը նրա աշխատասիրությունն է վկայում: Նրանց կարծիքով՝ նոր ավելը հաջողություն ու բարգավաճում է բերում, ինչի համար էլ հենց պատասխանատու է տան ոգին:
 
Խոսքը վերաբերում է նաև մաքրության համար նախատեսված սարքերին: Չէ՞ որ այժմ շատերը տանն ավել չունեն: Պարբերականը խորհուրդ է տալիս դեն նետեցել հին, արդեն դարն ապրած փոշեկուլը և գնել նորը: Հին իրերը դեն նետելուց պետք չէ վախենալ, որովհետև հենց որ տանը դրա տեղն ազատվի, այն անմիջապես կզբաղեցվի նորով: Շատերը կմտածեն՝ իսկ դրա համար որտեղ՞ից եմ դրամ գտնելու: Բայց դրա վերաբերյալ ժողովուրդը մի իմաստուն խոսք ունի՝ բերնեբերան լիքը սափորի մեջ նոր ջուր չես լցնի:
 
Պետք չեկող լուսանկարներն ու տեսանկարահանումները չարժե պահել
 
Մի հետաքրքրիր երևույթ է նկատվել՝  մարդիկ մեծ մասամբ չեն սիրում հին նկարներ նայել և դիտել վաղուցվա տեսագրությունները: Ինչո՞ւ: Ամեն ինչ շատ պարզ է՝ դա մարդուն ձգում է դեպի անցյալը և թույլ չի տալիս զարգանալ: Ներքին ձայնը դա մեզ հուշում է, և մենք բնազդաբար փորձում ենք նման զբաղմունքից խուսափել:
 
Բայց մարդիկ շատ են սիրում ամեն հնարավորության դեպքում լուսանկարվել, հիմա էլ դրան ավելացել է նաև նկարահանվելու մոլուցքը: Մարդիկ էլ կան, ովքեր այդ նյութերի հետ մշտապես աշխատում են՝ այդ ամբողջ «հրաշալիքը» տեղադրելով համացանցում: Նրանք այդ զբաղմունքից ինչ-ինչ շահաբաժիններ ստանում են, այդ թվում՝ էներգիայի նորացման տեսանկյունից: Մնացած դեպքերում այդ բոլոր հին լուսանկարներն ու տեսագրությունները (հատկապես նրանք, որոնք տվյալ անձը չի սիրում) պարզապես տանը բացասական էներգիա են առաջացնում: 
 
Այնպես որ ավելի լավ է դրանցից ազատվել՝ տանը թողնելով լուսանկարների և տեսագրությունների նվազագույն քանակ: Միայն նրանք, որոնք ամենալուսավորն ու  ամենասիրվածն են: Նույնը վերաբերում է նաև չսիրած նկարների հավաքածուներին, որոնք առաջ են բերում թախիծ, կարոտ, վախ, այլ անհաճո զգացումներ: 
 
Կոտրված հայելիներն ու ապակեղենը դժբախտության ակունք են
 
Հարկավոր է տանը փնտրել-գտնել ջարդված հայելիները: Դրանք սովորաբար բոլորն են ունենում: Հնարավոր է՝ ճաք հայտնաբերվի հայելու կամ պատուհանի շրջանակի վրա, քերծվածք՝ պլանշետի կան համակարգչի էկրանին, իսկ ամենաշատը վնասվածքներ ու թերություններ է ունենում տանը եղած ամանեղենը: Այդ ճեղքերի մեջ ներթափանցում է բացասական էներգիան՝ դրանց հետ առնչվողների կյանքը դարձնելով մշտական պայքար ու տառապանք: 
 
Դրանք բոլորը, հայտնաբերելուց հետո, հարկավոր է դեն նետել որքան հնարավոր է արագ ու տնից հեռու և ձեռք բերել նորերը, որոնք մաքուր կլինեն նաև էնեգետիկական տեսանկյունից: Իսկ նոր իրերը հարկավոր է սիրել և դրանց հետ խնամքով վարվել: 
 
Հարկավոր է ազատվել ծղոտե անպիտան իրերից
 
Խոսքը միայն վնասված իրերի մասին չէ, այլ բոլոր նրանց, որոնք գործածությունից դուրս են եկել: Հարկավոր է ծառայության համար նրանց «շնորհակալություն հայտնել» և հանգստի ուղարկել: Մինչդեռ պատահում է՝ մարդիկ հին իրերի հետ այնքան են կապվում, քիչ է մնում դրանց առաջ աղոթեն: Հարկավոր չէ հին իրերը հավաքել խորդանոցում, ձեղնահարկում, նկուղում, պատշգամբում, ինչ է թէ հնարավոր է՝ մեկին պետք գան: Ցանկացած իրից, որը երբևէ չի օգտագործվելու, պետք է հրաժարվել: Այն էլ որքան հնարավոր է շուտ: 
 
Խոսքը նաև այն իրերի մասին է, որոնք սարքին-կարգին վիճակում են, սակայն տանը չեն օգտագործվում: Նման իրերի մեջ էլ կուտակվում է անշարժության բացասական էներգիան: Նման դեպքերում հարկավոր է այդ իրերին երկրորդ կյանք տալ, օրինակ ձևափոխել կամ պարզապես նվիրել նրան, ում հարկավոր է են:
 
Ինչպես վարվել դուր չեկած նվերների հետ
 
Եթե որևէ առիթով ստացած նվերը մարդը չի հավանել, հարկավոր չէ, որ պահի՝ որքան էլ դա թանկարժեք լինի: Ուրիշին նվիրել նույնպես հարկավոր չէ: Պարզապես պետք է դեն նետել: Որովհետև եթե նվերը մարդուն դուր չի եկել, ուրմեն արդեն իսկ բացասական էներգիա է կրում, և չարժե դա տրամադրել բարեկամներին: 
 
Այստեղ նշվածները ընդամենը տան որոշ «վամպիր» իրեր են, բայց տանը բոլորիս շատ այլ նման իրեր են շրջապատում: Իսկ դրանցից ազատվելու լավագույն միջոցը մշտապես մաքրություն հաստատելն է՝ ազատվելով ավելորդներից: Այդ ժամանակ զգացվում է, թե ինչպես է մեր շուրջը եղած տարածությունն ավելի թափանցիկ ու մաքուր դառնում՝ փառավորելով մեր հոգին և տանելով դեպի բարգավաճում ու երջանկություն: