Հնաշխարհիկ արձանը ձեռքին «նոութբուք» է բռնել

Սա մի բացահայտում է, որն արվել է մի քանի տարի առաջ, սակայն զարմանալիորեն մեծ աղմուկ չի հանել: Հիմա միայն որոշ գաղտնագետներ և այլընտրանքային պատմաբանները հարկ են համարել դրա մասին հիշեցնել կամ տեղեկացնել:
 
Այդ մասնագետները մի արտառոց ենթադրություն են անում՝ անցած քաղաքակրթությունները միանգամայն կարող էին օգտվել դյուրակիր համակարգիչներից և այլ բարձր աշխատակարգերից: Նրանց կարծիքով՝ դա է ապացուցում 2500-ամյա մի հնաշխարհիկ արձան: Շատ է պատահում, որ արվեստի հնագույն գործերը խորհրդավոր իրեր և պատկերներ են պարունակում, սակայն այս մեկը կարծես իրոք ինչ-որ եզակի բան է:
 
Լոս-Անջելեսի Գետի գեղարվեստական թանգարանում է գտնվում քանդակը, որը ի զորու է վերաշարադրել մարդկության պատմությունը: Հունահռոմեական դարաշրջանի մարմարե արձանը պատկերում է երկու մարդու, որոնցից մեկը մյուսին ցույց է տալիս կամ մատուցում է միանգամայն անբացատրելի ինչ-որ իր: Այն զարմանալիորեն նման է արդիական դյուրակիր համակարգչի (նոութբուքի), աջ կողին՝ երկու խոշոր  միացման կոճակներով: 
 
Համացանցի բազմաթիվ օգտատերեր անմիջապես եզրակացրել են, որ դա հենց դյուրակիր համակարգիչ է: Նրանց կարծիքով՝ այն հայտնաբերել են հնագույն մարդիկ իրենք կամ նվեր են ստացել այլմոլորակային քաղաքակրթության ներկայացուցիչներից, ովքեր նպաստել են Երկրի տեխնոլոգիական առաջընթացին: 
 
Ընդ որում, բոլորը չէ, որ հավատացել են, թե դա իրոք համակարգիչ է: Առավել թերահավատ մեկնաբաններն ասում են, որ խորհրդավոր արձան հավանաբար ի ցույց է դնում գրատախտակ, գիրք, զարդատուփ կամ նման այլ բան: Ու նաև չի կարելի հաշվի չառնել քանդակագործի ստեղծագործական երևակայությունը, որը կարող էր տվյալ ժամանակի ամենասովորական իրը մատուցել մի փոքր այլ կերպ, օրինակ՝ խորհրդանշական ձևով, ինչից էլ նա մեր աչքին կարող էր անհասկանալի նշանակություն ձեռք բերել: 
 
Մեր մոլորակում ինչ-որ ժամանակ հսկանե՞ր են ապրել 
 
Անկախ գիտնական Սթիվ Քիըլը (Steve Quayle) շատ տարիներ զբաղվում է մի նուրբ թեմայով: Փնտրում է մեր մոլորակում հսկաների գոյությունը հաստատող ապացույցներ: Օրերս նա համացանցում տեղադրել է վաղուց խոստացած տեսահոլովակը, որը համարում է առավել քան համոզիչ ապացույց, որ մեր մոլորակի վրա երբևէ հսկաներ են շրջել:
 
Տեսանյութում շատ պարզ երևում է պեղածո հումանոիդի հետքը: Գիտնականը պարզաբանում է, որ դա մեր վիթխարի նախնու իրական հետք է: Նման հետքեր շատ հազվադեպ են հանդիպում, դրա համար էլ Սթիվը այն խնամքով թաքցրել է պաշտոնական գիտությունից, քանի որ դրա ներկայացուցիչները տրամադիր չեն ընդունել մոլորակի վրա հնում ապրած հսկաների մասին վկայությունները: Ոչ էլ այն, որ նույնքան հսկայական պետք է եղած լինի նրանց շրջապատող աշխարհը: Օրինակ՝ մի քանի կլիոմետրանոց ծառեր, դինազավրերից ոչ փոքր կենդանիներ և այլն: 
 
- Այդ դեպքում ո՞րն է պատճառը, որ համացանցում այդքան շատ են հին մարդկանց հսկայական հետքերի և նույնիսկ ոսկորների մասին նյութերը (ակնհայտորեն կեղծ),- հարց է հնչեցնում Սթիվը:- Մի՞թե այդ ամբողջն արվում է հանուն որոշ կատակասերների զվարճության: Ես կարծում եմ, որ խնդիրը միանգամայն այլ է: Ինչ-որ մեկը շատ է ուզում նման անլուրջ նյութերով արժեզրկել հսկաների գոյության գաղափարը: Բան այն է, որ համացանցի այդ բազմաթիվ լուսանկարներն ու տեսանյութերը, պարզվում է, ներկայացվում են նախօրորք մշակված և խմբագրված տեսքով: Ստացվում է, որ կոպիտ արված և ակնհայտորեն կեղծված միստիկական նյութերով փորձում են համացանցի միջոցով հասարակության ստվար խավերին համոզել, որ ոչ մի նման հսկա չի եղել, այլ այդ ամենը երևակայության խաղ է՝ առնված հեքիաթներից և ավանդազրույցներից: Բայց ախր չէ՞ որ հեքիաթներն ու ավանդազրույցներն էլ դատարկ տեղում  չեն առաջանում…
 
Եվ ահա հուլիսի 10-ին Սթիվը հսկաների տեսության կողմնակիցներին ուրախացրել է իր տեսանյութով, որը, ըստ պարբերականի, համոզիչ կերպով ցույց է տալիս՝ հսկա մարդիկ իրոք երբևէ շրջել են մեր մոլորակում, և դա բնավ էլ մտացածին չէ: Այդ ֆանտաստիկական գաղափարը հաստատվում է նման հնագիտական գտածոներով, որոնք խնամքով ոչնչացվում են պաշտոնական գիտության կողմից: Ինչպես նաև այլ փաստերով: (Համարվում է, որ Ամերիկայում XIX -XX դարերում հայտնաբերվել և ոչնչացվել են հսկաների հազարավոր կմախքներ): 
 
Անցյալում Երկրի մթնոլորտային ճնշումն այլ է եղել
 
Անցյալում Երկրի մակերևույթի մթնոլորտայի ճնշումը միանգամայն այլ է եղել: Եվ հենց տեղի ունեցած փոփոխությունն էլ հանգեցրել է առավել խոշոր կենդանիների ու բույսերի ոչնչնացմանը: Նրանց տեղը գրավել են այսօր մեզ հայտնի տեսակները: Օրինակ հայտնի է, որ հենց մեր օրերում արհեստականորեն փոխելով բույսի վրա ազդող ճնշումը՝ ճապոնացիները ծաղկամաններում գաճաճ ծառեր են աճեցնում:
 
Ճնշման վերաբերյալ պնդումը կարծես հաստատում է նաև սաթի մեջ պահպանված օդի պղպջակների երևույթը: Ուսումնասիրողները նկատել են, որ այն մեր օդից տարբերվող ճնշում ունի: Իսկ եթե այդպես է, պետք չէ զարմանալ, որ խոր հնադարում ծառերը եղել են կիլոմետրանոց բարձրության, իսկ մարդիկ ու կենդանիները հեքիաթային հսկաների կերպարանք են ունեցել:
 
Միայն թե՝ քանի որ նման փաստերը մարդու ծագման ու Երկրի զարգացմա մասին Դարվինի հանրաճանաչ տեսության շրջանակում չեն տեղավորվում, Սթիվի կարծիքով՝ հսկաների մնացորդներն ու հետքերը ոչնչացվում են  և այսուհետև էլ շարունակելու են ոչնչացվել: Նրա կարծիքով՝ դինոզավրերը ապրել են հնագույն մարդկանց հետ միաժամանակ, բայց այդ մարդկանց համար նույնքան «խոշոր ու վտանգավոր» են եղել, որքան այժմ մեզ համար մողեսներն են….