Անընդհատ ընդլայնվող և գնալով սառչող Երկիր մոլորակ

Գիտնականները դեռևս չեն կարողանում լիարժեքորեն  բացատրել, թե ժամանակին ինչից են ոչնչացել դինոզավրերը: Տասնյակ միլիոնավոր տարիներ Երկրի վրա տիրապետող են եղել այս հսկա կենդանիները, իսկ դա այնքան երկարատև ժամանակաշրջան է, որ եթե մոլորակի պատմությունը պատկերացնենք ժամացույցի թվահարթակի տեսքով, ապա դրա համեմատությամբ մարդկային քաղաքակրթությունը դեռևս մի քանի վայրկանի կայքն է ունեցել (հաղորդում է evmenov37.ru-ն):

Օրերս Երկիր մոլորակի որոշ առանձնահատկությունների վերաբերյալ իր տեսությունից է խոսել Մոսկվայի պետհամալսարանի աշխարհագրության ֆակուլտետի պրոֆեսոր Ալեքսեյ Ռետեյումը: Նա անդրադարձել է նաև դինոզավրերի ոչնչացման պատճառներին: Ըստ Ռետեյումի` Երկիրն անընդհատ ընդլայնվում է և դրան զուգընթաց` դառնում ավելի սառը: Սրա պատճառով փոխվում է մոլորակի ձգողականությունը, դա էլ իր հերթին ազդում է նրա կենդանական և բուսական աշխարհի վրա: Այդ պարագայում համարյա անփոփոխ են մնում միջատների որոշ տեսակներ (չնայած դա էլ է հարաբերական):

Պրոֆեսորի կարծիքով` այն ժամանակներից ի վեր, ինչ ցամաքում շրջում էին դինոզավրերը, Երկիրը համարյա կրկնակի մեծացել է: Երկրի ընդլայնման ընթացքն առավելապես բուռն է դարձել մոտավորապես 700 հազար տարի առաջվանից այս կողմ: Ըստ գիտնականի` Երկիրն այժմ էլ բուռն կերպով ընդլայնվում է, որի պատճառով մենք ականատես ենք լինում ամեն տեսակի կործանարար աղետների և հատկապես եղանակային պայմանների փոփոխության: Եվ չնայած տարբեր տեսություններ պնդում են, թե մոլորակը թևակոխում է ջերմոցային ազդեցությունների դարաշրջան` մեր մոլորակի մակերևույթը գնալով ավելի սառը, այլ ոչ թե տաք է դառնում: Ընդլայնվելուն զուգընթաց` այն սառչում է:

Որպես իր տեսության ապացույց, պրոֆեսորը վկայակոչում է 1996թ. Ստրասբուրգում տեղադրված ծանրաչափի տվյալները. ամրագրվել է, որ այդ ժամանակից հետո մոլորակի վրա ծանրության ուժերը անընդհատ մեծացել են: Երկրի ձգողականության փոփոխությունները հաստատում են Եվրոպայի և Ասիայի տարբեր կայաններ ևս, նաև` տվյալ գործընթացի ուսումնասիրմամբ զբաղվող շատ փորձարաններ և առանձին հետազոտողներ: Դրա կողմնակի ապացույց կարող է ծառայել մայրցամաքների նկատված հեռացումն իրարից, օրինակ` Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի:

Մեր «կապույտ գնդի» ընդյալնման այլ գիտական ապացույցներ ևս կան. Օրինակ,  Հյուսիսային բևեռի կոորդինատների խառնաշփոթը Հուդզոնի ծոցի ուղղությամբ և այլն: Այսինքն` Երկիրն աճում է, և դա ուղղակի չի կարող չներգործել կենդանի արարածների վրա, որոնք ապրում են նրա մակերևույթին և անգամ ծովի խորխորատներում: Միայն թե մակերևույթին այդ փոփոխություններն ավելի տեսանելի են եղել, հետևանքներն էլ այստեղ ավելի նշանակալի են լինելու արդեն մոտ ապագայում: